Մամուլի տեսություն 13.02.2021
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i131009-Մամուլի_տեսություն_13.02.2021
2500 իրանցի բժիշկներ և մասնագետներ նախազգուշացրել են ամերիկյան և բրիտանական պատվաստանյութերի կողմնակի ազդեցությունների մասին:
(last modified 2026-04-27T14:24:56+00:00 )
Հունվար 13, 2021 14:50 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 13.02.2021

2500 իրանցի բժիշկներ և մասնագետներ նախազգուշացրել են ամերիկյան և բրիտանական պատվաստանյութերի կողմնակի ազդեցությունների մասին:

Մարդոմսալարի օրաթերթ

Եվրոպան քննադատել է 20 տոկոսանոց ուրան հարստացնելու Իրանի որոշումը

ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավարը մտահոգություն է հայտնել Իրանի 20 տոկոս հարստացումը սկսելու կապակցությամբ, շեշտելով ԵՄ-ի աջակցությունը միջուկային գործարքին և ԱՄՆ-ի՝ ՀԳՀԾ վերադառնալու անհրաժեշտությունը:

Եվրամիությունը (ԵՄ) Իրանին կոչ է արել հրաժարվել ուրանի 20 հարստացման ծրագրից  և կատարել միջուկային համաձայնագրով ստանձնած պարտավորությունները:

ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ջոզեֆ Բորելը հայտարարության մեջ նշել է, որ դաշինքը շարունակելու է աջակցել Իրանի և համաշխարհային տերությունների միջև ստորագրված միջուկային համաձայնությանը:

 

Քեյհան օրաթերթ

2500 իրանցի բժիշկների և մասնագետներ նախազգուշացրել են ամերիկյան և բրիտանական պատվաստանյութերի կողմնակի ազդեցությունների մասին

Իրանի բժշկական համալսարանների ավելի քան 2500 բժիշկ, պրոֆեսոր և պրոֆեսորադասախոսական կազմի անդամներ, բաց նամակ են գրել նախագահին ՝ ներկայացնելով ամերիկյան և բրիտանական պատվաստանյութերի խնդիրը և նշելով, որ Pfizer և Maderna mRNA պատվաստանյութերը կարող են անհայտ և երբեմն կողմնակի բարդություններ առաջացնել: 

Պրն. Ռոհանիին ուղղված նամակում, իրանցի  բժիշկներն ու մասնագետները նշել են. «Կորոնավիրուսն անընդհատ նոր նշաններ ու ախտանշաններ է ցույց տալիս: Ուստի      պատվաստանյութերը,ինչպես օրինակ  գենետիկական պատվաստանյութերը (օրինակ, Pfizer- ի արտադրած mRNA  և Maderna-  պատվաստանյութերը)  կարող են անհայտ ու երբեմն անդառնալի կողմնակի բարդություններ առաջացնել, և նույնիսկ այդ պատվաստանյութերի կարճաժամկետ կողմնակի ազդեցությունները լիարժեք հասկանալու համար անհրաժեշտ ժամանակը դեռ չի լրացել»:

 

Ջավան օրաթերթ

Իրանի ոկղմից ուրանի 20 տոկոս հարստացումը Բայդենի կառավարությանը ստիպելու է հաշվի նստել ՀԳՀԾ-ի հետ

Եվրոպացիները ստացան 20 տոկոս ուրանի հարստացման ուղերը: Ենթադրվում էր, որ երբ Ջո Բայդենը մտնի Սպիտակ տուն, Միացյալ Նահանգները կհայտարարի ՀԳՀԾ վերադարձի նոր նախապայմանները, այդ թվում՝  Իրանի հրթիռային կարողությունների և տարածաշրջանային ծրագրի շուրջ բանակցությունները: Սակայն իրավիճակը միք անի շաբաթում փոխվեց:

Իրանը սկսեց ուրանի 20 տոկոս հարստացման ծրագիրն իսկ ՄԱԳԱՏԷ-ի տնօրենը հայտարարեց, որ ՀԳՀԾ-ն վերականգնելու համար կա ոչ թե միք անի ամսի, այլ մի քնաի շաբաթ ժամանակ: Եվրոպացիները հասկացան Գրոսսիի այս հայտարարության իամստը: Գրոսսին, որ հայտնի է որպես «լավ ոստիկան»,  Իրանի աշխատանքը համարեց «շատ լուրջ զարգացում», որը կարող է ունենալ  «սուր դիֆուզիոն էֆեկտներ»:

Սակայն Իրանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ  Թեհրանըմիայն ԱՄՆ-ի վերադարձը ՀԳՀԾ  բավարար չի համարում  և   պատժամիջոցները պետք է վերացվեն»:

 

Էթեմադ օրաթերթ

Երկբևեռ ԱՄն-ի բուժումը

Ջո Բայդենի հիմնական մարտահրավերները չեն լինելու ոչ անձամբ Դոնալդ Թրամփը, ոչ էլ, օրինակ, Իրանի հետ միջուկային գործարքը կամ Փարիզի կլիմայական համաձայնագիրը: Բայդենը նախ և առաջ պետք է մտածի Միացյալ Նահանգների մասնատված և երկբևեռ հասարակության մասին:

Հասարակությունը, որում զգալի թվով մարդիկ իրենց համարում են բացարձակ իրավունքի տեր և բարձրանում Կոնգրեսի պատերով՝ այդ իրավունքը վերականգնելու համար: Իսկ այդ հանգամանքը, կարող է  խնդիրներ ստեղծել Բայդենի համար առաջիկա չորս տարիներին:

 

 armenpress.am

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորոնավիրուսով վարակվածների թվաքանակն ամբողջ աշխարհում գերազանցել Է 90 միլիոնը, գրեթե 2 միլիոն մարդ մահացել Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալները:

ԱՀԿ-ի տեղեկատվության համաձայն, վարակվածների թիվն ամբողջ աշխարհում հասել Է 90 միլիոն 54 հազար 813-ի, մահացել Է կորոնավիրուսով հիվանդացած 1 միլիոն 945 հազար 610 մարդ: Անցած շաբաթ աշխարհում հայտնաբերվել Է COVID-19-ի 546 հազար 16 նոր դեպք եւ մահվան 9 հազար 884 դեպք: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը COVID-19 նոր կորոնավիրուսային վարակի բռնկումը հայտարարել Է համավարակ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

 armenpress.am

ՀՀ ԱԳ նախարարը ՌԴ պաշտոնակցի հետ հեռախոսազրույցում կարևորել է գերիների հարցի լուծումը

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ԱԳ նախարար Արա Այվազյանը հունվարի 13-ին հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, հունվարի 11-ին Մոսկվայում կայացած Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման համատեքստում նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցեր: Նախարար Այվազյանը կարևորել է ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց վերադարձման վերաբերյալ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված պարտավորության լիարժեք և շուտափույթ իրականացումը։

Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների օրակարգին։

 

armeniasputnik.am

Լավրովը Արա Այվազյանի հետ քննարկել է հունվարի 11-ի պայմանավորվածությունների իրականացումը

Սերգեյ Լավրովն ու Արա Այվազյանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են նաև երկկողմ օրակարգի հարցերը:

ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի - Sputnik. Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարներ Արա Այվազյանն ու Սերգեյ Լավրովը այսօր հեռախոսազրույց են ունեցել: Տեղեկությունը հայտնում են ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունից։

Նշվում է, որ երկու երկրների արտգործնախարարները քննարկել են հունվարի 11-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների մոսկովյան հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, ինչպես նաև երկկողմ և տարածաշրջանային օրակարգի մի շարք արդիական հարցեր:

Հիշեցնենք, որ հունվարին 11–ին Մոսկվայում կայացել է եռակողմ` Փաշինյան–Պուտին–Ալիև հանդիպում, որի արդյունքում ընդունվել է համատեղ հայտարարություն, որով նախատեսվում է ապաշրջափակել կոմունիկացիաները` բացել ցամաքային և երկաթուղային հաղորդակցությունը։