Մամուլի տեսություն 14.01.2021
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i131037-Մամուլի_տեսություն_14.01.2021
Դեմոկրատներն ի վերջո սկսեցին Թրամփի իմպիչմենթի գործընթացը, որի հետ կապված աշխատանքները կավարտվեն առաջիկա երեք-չորս օրերի ընթացքում:
(last modified 2026-04-27T14:24:56+00:00 )
Հունվար 14, 2021 13:03 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 14.01.2021

Դեմոկրատներն ի վերջո սկսեցին Թրամփի իմպիչմենթի գործընթացը, որի հետ կապված աշխատանքները կավարտվեն առաջիկա երեք-չորս օրերի ընթացքում:

Քեյհան օրաթերթ

Միացյալ Նահանգներում կրկին ռեկորդային ցուցանիշ է գրանցվել. Մեկ օրում  4600 մահ կորոնավիրուսից

Չնայած ԱՄՆ-ում պատվաստումների մեկնարկին, այս երկրում իրավիճակն օրեցօր վատթարանում է ՝ կորոնավիրուսի տարածվածության և մահերի առումով: Երեկվա դրությամբ, այդ երկրում կորոնավիրուսային հիվանդությամբ տառապողների թիվը գերազանցել է 23 միլիոն 369 հազարը, իսկ մահացությունների թիվը հասել է 390 հազար մարդու: Այս մասին հայտարարել է Worldometer կայքը:

Երեքշաբթի օրը ԱՄՆ-ում գրանցվել է կորոնավիորւսային հիվանդությունից մահվան ռեկորդային՝ 4600 դեպք: Միևնույն ժամանակ, երկրի որոշ լրատվամիջոցներ գրել են, որ սևամորթ ու գունամորթ ամերիկացիները չեն վստահում Pfizer և Modern պատվաստանյութերին: Washington Post- ը մանրամասնորեն անդրադարձել է այդ խնդրին:

ԱՄՆ-ում սևամորթներն ու ռասայական փոքրամասնությունները չեն վստահում պատվաստանյութի արդյունավետությանը: Այս ուսումնասիրությունն իրականացվել է սևամորթների և բնիկ ցեղերի շրջանում: Հատկանշական է, որ այս ուսումնասիրության արդյունքների համաձայն,  ԱՄՆ-ում ռասայական  փոքրամասնության ներկայացուցիչները չեն վստահում կորոնավիրուսի Corona Fire և Modern պատվաստանյութերիմ: Այս խմբի դեմ ռասիստական ​​և հակաբարոյական գործողությունների պատմությանը ավելի հասկանալի է դարձնում այս փաստը:

 

Խորասան օրաթերթ

ԱՄՆ-ի սպխալ ուղին Եմենում

ԱՄՆ-ի կառավարությունը, որին  ընդամենը հինգ օր  է մնացել, մի քանի օր առաջ Անսարալլահ խմբավորման անունը ներառեց ահաբեկչական խմբերի ցանկում: Այս  ցուցակը, որից ավելի վաղ դուրս էր բերվել Մոնաֆեղին խմբավորումը, որն ավելի քան 13,000  ԻԻՀ քաղաքացու է սպանել և Քուրդիստանում իրականացրել ռազմական հանցագործություններ: ԱՄՆ գանձապետական դեպարտամենտը  հայտարարել է, որ   պատժամիջոցների ցուցակում կներառի Անսարալլահ  շարժման ղեկավարներին, այդ թվում ՝ Աբդուլ Մալիք ալ-Հութիին, Աբդուլ Խալիք Բադրուդդին ալ-Հութիին և Աբդ ալ-Յահյա ալ-Հաքիմին:

 

Ջավան օրաթերթ

Իմպիչմենթ՝ ապստամբության վախով

Դեմոկրատները վերջապես սկսեցին Թրամփի իմպիչմենթի գործընթացը ՝ այդ աշխատանքները այդ երեք-չորս օրվա ընթացքում ավարտին հասցնելու համար: Ջո Բայդենի երդմնակալության արարողության նախօրեին,  առնվազն 15,000  անվտանգության ուժեր են տեղակայվել Վաշինգտոնում, որպեսզի կանխեն Թրամփի 75 միլիոնանոց կողմնակիցների հարձակումները:

Հարկ է նշել, որ ՀԴԲ-ն երեքշաբթի օրը ձերբակալել է Նենսի Փելոսիի դեմ մահափորձ իրականացնելու մտադրություն ունեցող մի անձի:

Այս իրավիճակը միայն Վաշինգտոնին չի վերաբերվում: ԱՄՆ-ի բոլոր 50 նահանգները նախքան Բայդենի երդմնակալությունը, կբերվեն պատրաստ վիճակի:

 

Էբթեքար օրաթերթ

Մոհամմադ Ջավադ Զարիֆ. ԱԳ նախարարության  և այլ կառույցների ջանքերի արդյուքնում, արձակվել է Թրամփի ձերբակալության վճիռը

Իրանի արտգործնախարարն ընդգծել է, որ նահատակ Սոլեյմանիի և նրա հանցակիցների սպանությունը քննվելու է Իրանի ու Իրաքի դատարաններում, հավելելով. «ԱԳ նախարարության  և այլ կառույցների ջանքերի արդյուքնում, արձակվել է Թրամփի ձերբակալության վճիռը»:

 

armenpress.am

ՀՀ-ն կշարունակի ջանքերը` բոլոր ռազմագերիների և պատանդների հետ վերադարձման համար. ԱԳ նախարար

 ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունը կշարունակի ջանքեր գործադրել` Ադրբեջանում գտնվող բոլոր հայ ռազմագերիների և պատանդների հետ վերադարձման համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամների հետ աշխատանքային հանդիպման ընթացքում ասաց Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը:

«Հայ զինծառայողների հանդեպ շինծու մեղադրանքների առաջադրումը, քրեական գործերի հարուցումը ոչ միայն խախտում է եռակողմ հայտարարությունը, այլև Ժնևյան կոնվենցիաները: Այս գործոնները չեն նպաստում տարածաշրջանում վստահության ձևավորման ջանքերին, քանի որ վստահության առաջացման ամենակարևոր գրավականը ստանձնած պարտավորությունների իրականացումն է: Հայաստանն ամենաբարձր մակարադակով հետապնդում է ռազմագերիների վերադարձման խնդիրները: Հայաստանը կշարունակի իր ջանքերը բոլոր ռազմագերիների և պատանդների հետ վերադարձման, անհետ կորածների ճակատագրի պարզաբանման նպատակով»,- ասաց Այվազյանը:

Արտգործնախարարը նշեց, որ այս ուղղությամբ Արտաքին գործերի նախարարությունը համագործակցում է միջազգային գործընկերների հետ՝ համադրելով իր քայլերն այլ պատկան մարմինների հետ:

 

armenpress.am

Թուրքիայի պաշտպանության նախարարը գնահատել է C-400-ից հրաժարվելու հնարավորությունը

 

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անկարան շարունակում Է Մոսկվայի հետ բանակցությունները C-400 հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգերի երկրորդ գնդի մատակարարման շուրջ, որոնցից հրաժարումը Թուրքիայի համար խնդրահարույց Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է հանրապետության պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը:

«C-400 համակարգերի փորձարկումները, որոնք մենք ձեռք ենք բերել ՌԴ-ից, շարունակվում են, մենք ջանում ենք աշխատանքն անցկացնել պլանավորված ձեւաչափով: Դրանց երկրորդ գնդի ձեռքբերման շուրջ բանակցությունները շարունակվում են… Սպասում ենք ԱՄՆ-ի կողմից իրադրության ըմբռնում: Պատժամիջոցների լեզուն, որը չի համապատասխանում դաշնակցային հարաբերություններին, անընդունելի Է: Ետ վերադառնալ այն կետից, որին մենք մոտեցել ենք, շատ պրոբլեմային իրադրություն Է»,-Աքարի խոսքը մեջբերում Է Yeni Safak թերթը:

Եթե ԱՄՆ-ը ցանկանում Է խնդրի լուծում, ապա այն պետք Է գտնել տեխնիկական մակարդակով բանակցությունների ճանապարհով, հավելել Է նախարարը: C-400 հակաօդային պաշտպանության ռուսաստանյան նորագույն համակարգերի մատակարարումները, որոնք ճգնաժամ են առաջացրել Թուրքիայի եւ ԱՄՆ-ի հարաբերություններում, սկսվել են 2019 թվականի հուլիսի կեսերին: Վաշինգտոնը պահանջել Է հրաժարվել գործարքից, փոխարենը ձեռք բերել ամերիկյան Patriot համակարգերը՝ սպառնալով ուշացնել կամ ընդհանրապես չեղարկել F-35 նորագույն կործանիչների վաճառքը Թուրքիային, ինչպես նաեւ պատժամիջոցներ սահմանել CAATSA-ին («Պատժիամիջոցներով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին» օրենքին) համապատասխան:

Անկարան հրաժարվել Է զիջումների գնալ եւ շարունակել Է բանակցությունները C-400-ի լրացուցիչ խմբաքանակի շուրջ: ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի խոսքով՝ ռուսաստանյան C-400 ՀՕՊ համակարգերի նման կապակցությամբ Թուրքիայի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցները եւս մեկ անգամ ցույց են տալիս Վաշինգտոնի անկարողությունը ազնիվ մրցակցության հարցում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

armenpress.am

ՉԺՀ-ի ԱԳՆ-ն չի հավաստել Չինաստան ԱՄՆ-ի բարձրաստիճան պատվիրակության այցի մասին տվյալները

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՉԺՀ-ի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը հունվարի 14-ին կայացած ճեպազրույցում չի հավաստել Ջոզեֆ Բայդենի՝ նախագահի պաշտոնն ստանձնելուց հետո Չինաստան ԱՄՆ-ի բարձրաստիճան պատվիարկության այցի նախապատրաստման մասին տեղեկատվությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ես որեւԷ տեղեկատվություն չունեմ ձեր կողմից հիշատակված հարցի առիթով»,- ասել Է նա՝ պատասխանելով համապատասխան հարցին: Հունվարի 13-ին Միացյալ Նահանգների ոչ կառավարական Առեւտրական պալատի միջազգային կապերի բաժնի ղեկավար Մայրոն Բրիլիանտը հայտնել Էր, որ Չինաստանը շուտով կարող Է բարձր մակարդակի պատվիրակություն ուղարկել ԱՄՆ: Նրա խոսքով՝ այցը տեղի կունենա ընտրված նախագահ Բայդենի ժամկետի սկզբին, սակայն ինքը կոնկրետ տվյալներ չունի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

armeniasputnik.am

Ադրբեջանցի զինծառայողները վթարի են ենթարկվել Շուշիի մոտ․ մեկը մահացել է, 2-ը վիրավոր են

Մահացած զինծառայողը մասնակցել էր Ջաբրայիլի մարտերին և անգամ պարգևատրվել շքանոշանով։

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի – Sputnik. Շուշիից ոչ հեռու վթարի է ենթարկվել Ադրբեջանի Զինված ուժերի ծառայողներին տեղափոխող ավտոմեքենան։ Ինչպես հաղորդում է Sputnik Ադրբեջանը, վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը, հունվարի 12-ին տեղի ունեցած վթարի հետևանքով մահացել է Բեյլագանի շրջանի Շաֆագ գյուղի բնակիչ, Ադրբեջանի ԶՈւ պայմանագրային զինծառայող Յագուբով Հասան Հուսեյն օղլուն։ Եվս երկու զինծառայող, որոնց անունները չեն նշվում, վիրավոր են։

Աղբյուրի հաղորդմամբ՝ Յագուբովը մասնակցել էր Ջաբրայիլի մարտերին և պարգևատրվել էր շքանշանով։

Տեղի ունեցած ՃՏՊ-ի մանրամասները պարզելու համար հետաքննություն է ընթանում։

 

armeniasputnik.am

«Հաշվի ենք առել բոլոր սպառնալիքները»․ ինչպիսին կլինի Ռուսաստանի նոր օդային զենքը

Տու-160 և Տու-95 ռազմավարական հրթիռակիրներն առայժմ մնում են Ռուսաստանի միջուկային եռամիասնության գլխավոր օդային փաստարկը, սակայն, չնայած կանոնավոր արդիականացմանը, դրանց ռեսուրսը սահմանափակ է: Այդ մեքենաներին փոխարինելու կգա հեռահար ավիացիայի հեռանկարային ավիացիոն համալիրը (ՀԱ ՀԱՀ - ПАК ДА)։ Պաշտպանության նախարարությունն արդեն կողմնորոշվել է դրա տեսքի հարցում, իսկ շարժիչի փորձարկումներին ձեռնամուխ կլինեն 2021-ին։ Այն մասին, թե ինչպիսին կլինի նոր «ստրատեգը»՝ ՌԻԱ Նովոստիի հոդվածում: