Մամուլի տեսություն 15.01.2021
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i131094-Մամուլի_տեսություն_15.01.2021
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախատեսում է Սպիտակ տանն իր ներկայության վերջին օրերին Օբամայի և դեմոկրատների վերաբերյալ բացահայտումներ անել:
(last modified 2026-04-27T14:24:56+00:00 )
Հունվար 15, 2021 14:22 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 15.01.2021

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախատեսում է Սպիտակ տանն իր ներկայության վերջին օրերին Օբամայի և դեմոկրատների վերաբերյալ բացահայտումներ անել:

Իրան օրաթերթ

Թրամփի հրամանով, հաջորդ շաբաթ կհրապարակվի Օբամագեյթ անունը ստացած փաստաթուղթը

Fox News- ը Թրամփը հրամայել է առաջիկա շաբաթ գաղտնազերծել Օբամագեյթ տեսության վերաբերյալ  փաստաթղթերը:

ԱՄՆ նախագահ Թրամփը բարձրացրել է  դավադրության մի տեսություն, ըստ որի՝ Օբաման կանգնած է 2016 թվականի Ռուսաստանի ներգրավվածության մասին հետաքննության հետևում: Թրամփն այն որակել է «Օբամագեյթ»:

2020-ի նոյեմբերի 3-ին ՝ ԱՄՆ նախագահական ընտրություններից առաջ, Թրամփը բազմիցս   բարձրացրեց այս հարցը  և փորձեց այն օգտագործել՝ ավելի շատ ձայներ շահելու համար:

 

Ջամե Ջամ օրաթերթ

Մոլորակի տիեզերական աղբը Տիեզերական

Փորձագետը նախազգուշացրել է, որ մարդու գործունեության հետևանքով Երկրի ուղեծրում  հայտնված աղբը առաջացրել է պլաստիկե կղզի, որը շարունակում է  մեծանալ:

Որոշ գիտական մոդելների իհամաձայն, տիեզերքում կա մեկ միլիմետրից մեծ ավելի քան 128 միլիոն կտոր  10 սանտիմետրից մեծ  34 հազար կտոր աղբ: Այս ձևավորվել է   հին հրթիռների մասերից ու արբանյակներիը ոչնչացրած գունավոր արկերը:

 

Էթեմադ օրաթերթ

ԱՄՆ-ի ազգային գվարդիայի ուժերը տեղակայվել են Վաշինգտոնում

ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենի երդմնակալության արարողությունցի առաջ, Ազգային Գվարդիայի ուժերը տեղակայվել են Կոնգրեսի տարածքում:

Հաղորդման համաձայն, այդ ուժերը տեղակայված են ԱՄՆ Կապիտոլիումի տարածքում և դրա շրջակայքում: Այս ուժերի թիվը շաբաթ օրը կհասնի 10 հազար, որից հետո նրանց կմիանան Ազգային գվարդիայի ևս 5 հազար ծառայողներ:

 

Համշահրի օրաթերթ

Կորոնավիրուսի պատվաստանյութ արտադրող իրանական ընկերությունը հայտնվել է ԱՄՆ-ի պատժամիջոցնրի ցուցակում

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ  է կիրառել Իրանի հետ կապ ունեցող 19 ֆիզիկական անձանց և կազմակերպությունների, այդ թվում ՝ «Աստան Ղոդս Ռազավի» և «Բարաքաթ» ընկերությունների նկատմամբ: վերջինս իրանական պատվաստանյութի արտադրողն է: 

ԱՄՆ ֆինանսների նախարարության և Արտաքին ակտիվների վերահսկման գրասենյակի  հայտարարության մեջ նշված է, որ 16 սուբյեկտ, ներառյալ Իրանում կորոնավիրուսի պատվաստանյութի արտադրող ընկերությունը, հայտնվել են նոր պատժամիջոցների ցուցակում:

 

armenpress.am

Աղդամի մշտադիտարկման համատեղ կենտրոնում կտեղակայվի 60-ական ռուս և թուրք զինծառայող

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղում ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնում ծառայություն կիրականացնի 60-ական ռուս և թուրք զինծառայող: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին ասել է Թուրքիայի Արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն:

«Մշտադիտարկման կենտրոնի տեղակայման վայրն Աղդամն է: Կառուցումն արդեն մեկնարկել է: Առաջին փուլում այնտեղ ծառայություն կիրականացնի 60-ական ռուս և թուրք զինծառայող: Մեր զինվորականներն արդեն սկսել են ուղևորվել այնտեղ»,- ասել է Չավուշօղլուն:

Նա հավելել է, որ դա կլինի ոչ մեծ մշտադիտարկման կենտրոն, սակայն, անհրաժեշտության դեպքում, այն կարող է ընդլայնվել:

«Եթե ապագայում առաջանա անհրաժեշտություն, մենք Ադրբեջանի հետ կպայմանավորվենք և անհրաժեշտ աջակցությունը կցուցաբերենք»,- նշել է թուրք նախարարը:

 

armenpress.am

Ճապոնացի նախարարը հնարավոր Է համարել Տոկիոյի Օլիմպիադայի չեղարկումը

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի ադմինիստրատիվ եւ նորմատիվ բարեփոխումների նախարար Տարո Կոնոն հնարավոր Է համարել Տոկիոյի Օլիմպիական խաղերի չեղարկումը: Այդ մասին հաղորդել Է Associated Press գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ես պետք Է ասեմ, որ բոլոր սցենարները հնարավոր են: Օլիմպիական կոմիտեն պետք Է որ մտածեր պլան Բ-ի, պլան Գ-ի մասին: Իրադրությունը բարդ Է: Պետք Է պահեստային պլան լինի»,-մեջբերվում Է Կոնոյի խոսքը: Այսպիսով, ինչպես նշում Է Associated Press-ը, «Կոնոն հնարավորություն Է թողել Խաղերի հնարավոր չեղարկման համար»: Նրա հայտարարությունը հակասում Է Ճապոնիայի մյուս պաշտոնատար անձանց դիրքորոշումներին, որոնք հայտարարել են, թե Օլիմպիադան անպայմանորեն կկայանա, գրում Է գործակալությունը:

Ճապոնիան առնվազն 25 մլրդ դոլար Է ծախսել Օլիմպիական խաղերի կազմակերպման վրա: Օլիմպիադան պետք Է անցկացվի 2021 թվականի հուլիսի 23-ից մինչեւ օգոստոսի 8-ը, իսկ Պարալիմպիադան՝ 2021 թվականի օգոստոսի 24-ից մինչեւ սեպտեմբերի 5-ը: Իսկ սկզբում այն պետք Է անցկացվեր մեր տարի առաջ, բայց կորոնավիրուսի համավարակը խափանել Է պլանները: Ավելի վաղ Տոկիոյում Օլիմպիական խաղերի կազմկոմիտեի գործադիր տնօրեն Տոսիրո Մուտոն հերքել Է Խաղերի հնարավոր չեղարկման մասին հաղորդագրությունները: Ճապոնիայի կառավարությունը դեռեւս նույնպես այն կարծիքին Է, որ Օլիմպիադան կկայանա եւ կանցնի «անվտանգ»: Ներկայում Ճապոնիայի 11 պրեֆեկտուրաներում արտակարգ դրության ռեժիմ Է գործում կորոնավիրուսով վարակումների թվի աճի պատճառով: Համավարակի սկզբից ի վեր երկրում վարակվել Է ավելի քան 302 հազար մարդ, 4,2 հազարից ավելին մահացել Է, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

 

armenpress.am

ԵՀ-ում լավ եւ բնական միջոց են համարել ԵՄ-ում պատվաստման հավաստագրերի սահանումը

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունում պատվաստման հավաստագրերի սահմանումը կդառնա «նորմալ եւ բնական» բժշկական միջոց, սակայն դրա ներգործությունը տեղաշարժման ազատության վրա գնահատման կարիք ունի, այդ թեման կքննարկվի Միության մակարդակով:

Հունվարի 15-ին այդ մասին հայտարարել Է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Դանա Սպինանտը Բրյուսելում կայացած ճեպազրույցում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Բժշկական տեսակետից պատվաստման տեղեկագրաթերթիկները կամ հավաստագրերը նորմալ եւ բնական միջոց են: Սակայն լրացուցիչ իրավունքների հարցը, որոնք կընձեռի այդ փաստաթուղթը, ճշգրտում Է պահանջում, եւ այն կքննարկվի Եվրամիության մակարդակով»,- հայտարարել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

 

armeniasputnik.am

Պուտինն Անվտանգության խորհրդի հետ քննարկել է Փաշինյանի ու Ալիևի հետ հանդիպման արդյունքները

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը տեսակապի միջոցով ժողով է անցկացրել երկրի անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ։

ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի — Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ժողովի մասնակիցներին տեղեկացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հունվարի 11-ին կայացած եռակողմ բանակցությունների մասին։ Տեղեկությունը հրապարակվել է Կրեմլի կայքում։

Նշվում է, որ ժողովի ընթացքում քննարկվել են նաև Ռուսաստանի ներքին ու արտաքին քաղաքականության արդիական հացերը։

Ժողովին մասնակցել են ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն, Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը, Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը, նախագահի վարչակազմի ղեկավար Անտոն Վայնոն, Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը, արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը, Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը, բնապահպանական գործունեության, էկոլոգիայի ու տրանսպորտի հարցերով նախագահի հատուկ ներկայացուցիչ Սերգեյ Իվանովը։

 

armeniasputnik.am

Վրացական ավիաընկերությունը ժամանակավոր չարտերային չվերթեր է իրականացնում Երևանով Մոսկվա

Վրաստանում միջազգային կանոնավոր ավիահաղորդակցության սահմանափակումը գործում է մինչև 2021 թվականի հունվարի 31-ը։

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի — Sputnik. Georgian airways վրացական ավիաընկերությունը կորոնավիրուսի համավարակի ընթացքում առաջին անգամ բացառության կարգով Երևանով Թբիլիսիից Մոսկվա չարտերային չվերթեր է իրականացնում։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ավիաընկերությանը։

«Ավիաընկերությունը սկսել է մի քանի չվերթ իրականացնել Մոսկվայի ուղղությամբ՝ Երևանով, սակայն դա ժամանակավոր որոշում է, որը կապված է Ամանորի տոների հետ։ Մենք դեռ չգիտենք՝ արդյո՞ք ապագայում նման չվերթեր իրականացվելու են, թե ոչ», - նշված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ կորոնավիրուսի պատճառով Վրաստանը փակել է բոլոր սահաններն ու դադարեցրել է ավիահաղորդակցությունը բոլոր երկրների հետ, Georgian airways ընկերությունը կառավարության աջակցությամբ հատուկ չվերթեր է իրականացրել՝ Վրաստանի քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու համար։

Ավելի ուշ Վրաստանի իշխանությունը որոշել է վերականգնել կանոնավոր ավիահաղորդակցությունը որոշ երկրների հետ, հիմնականում՝ եվրոպական։ Վրաստանում միջազգային կանոնավոր ավիահաղորդակցության սահմանափակումը գործելու է մինչև 2021 թվականի հունվարի 31-ը։ Այդ ժամկետը երկարացնելու մասին որոշումը կայացվելու է ըստ երկրում ու աշխարհում տիրող համաճարակաբանական իրավիճակի։

Այդ պահին Վրաստանը փակ է ռուսաստանցիների համար։ Ռուսաստանից Վրաստան հասնելու համար պետք է լինել Վրաստանի քաղաքացի, ունենալ կացության թույլտվություն կամ լինել Վրաստանի քաղաքացու ամուսին։