Մեկնաբանություն. Բայդենի իշխանության գալուց հետո Սիրիայի հյուսիսում Ղասդ ուժերի ակտիվության պատճառները
Սիրիայի դեմոկրատական ուերը (Ղասդ), որոնք վայելում են ԱՄՆ-ի աջակցությունը, շարունակում են սրել երկրի հյուսիսային շրջանների լարվածությունը, խոչընդոտելով կառավարության հետ ցանկացած փոխըմբռնման հասնելու հնարավորությունը, որպեսզի ենթահող ստեղծեն Սիրիայի վերաբերյալ Ջո Բայդենի մտադրությունների իրականացման համար:
ԱՄՆ-ի նոր վարչակազմի աշխատանքի առաջին օրերին, Սիրիայում տեղի ունեցան ուշագրավ իրադարձություններ: Սիրիայի դեմոկրատական ուժերը շրջափակեցին Ալ Հասաքայի և Ղամիշլիի կառավարական կենտրոնները, փակեցին բանակի վերահսկողության տակ գտնվող տարածքների ելքերն ու մուտքերը, կանխելով սննդի մուտքը այդ տարածքներ և ձերբակալելով տասնյակ անզեն քաղաքացիների:
Սիրիայի դեմոկրատական ուժերը հայտարարել են, որ այդ գործողություններն իրականացվել են ի պատասխան բանակի կողմից Հալեպի Թալ Ռաֆաթ, Շեյխ Մախսուդ և Ալ-Աշրաֆիե շրջանների պաշարման: Պաշտոնական աղբյուրները հերքում են այդ հայտարարությունը:
Սիրիայի հարցով փորձագետներ համոզված են, որ այս գործողություններն իրականացվել են ի պատասխան ԱՄՆ-ի պահանջի՝ սեղմելու Սիրիայի բանակի կողմից վերահսկվող երկու քաղաքների շրջափակման օղակը, 4 նպատակով՝ դադարեցնել Սիրիայի կառավարության կողմից վերահսկվող տարածքներ նավթի մղումը, վերացնել քրդերի միջև բանակցությունների խոչընդոտները և թուլացնել Թուրքիայի հետ լարվածությունը:
Քրդերի և թուրքերի միջև թշնամանքի տեսակը պարզ է: Թուրքիան Սիրիայի դեմոկրատական ոժերին համարում է ահաբեկչական խմբավորում, որը փորձում է Անկարային թիրախավորել ու դուրս մղել տարածաշրջանից: Սակայն այս պահին Սիրիայի հյուսիսում տեղի ունեցող իրադարձություններն այլ տեսք ունեն, քանի որ երկու կողմերն էլ ճնշում են սիրիացիներին, մեծացնում նրանց տառապանքները, սովի ու ծարավի մատնում նրանց: Թուրքիան և այդ երկրի հովանավորությունը վայելող ահաբեկչական խմբավորումներն արդեն ութերորդ օրը փակել են Ուլուքի ջամատակարարման կայանը: Արդյունքում, Սիրիայի Ալ Հասաքայի և Ռիֆի մեկ միլիոն բնակիչների կյանքը հայտնվել է սպառնալիքի տակ:
Սիրիայի հյուսիսում հակամարտող կողմերը չմանալով թե Վաշինգտոնն ինչպիսի գին է վճարելու երկու կողմերին, ավելի քիչ գին են պահանջել: Քանի որ քանի որ քրդերի գործողություններն անհնար են դարձրել Սիրիայի կառավարության հետ բանակչությունները հյուսիսում, միևնույն ժամանակ բարդացնելով Ռուսաստանի առաքելությունը Սիրիայում: Մոսկվայի առաքելությունը բարդ է լինելու՝ Սիրիայի բանակի հենակետերը պաշարելու կամ հարձակման ենթարկելու քրդերի գործողությունների հետևանքով: Կարծես թե Ղասդը փակել է Դամասկոսի կառավարության հետ փոխըմբռնման բոլոր ճանապարհները, ԱՄՆ-ի նոր կառավարությանը գոհացնելու համար:
Human Rights Watch կազմակերպությունը հայտարարել է, որ ռուսական ուժերը փորձում են լուծել հյուսիսային և արևելյան Սիրիայի ինքնավար կառավարությունների և Սիրիայի բանակի միջև գոյություն ունեցող վեճը, ինչը սակայն մինչ այժմ ապարդյուն է եղել:
Փորձագետները համզոված են, որ Սիրիայի դեմոկրատական ուժերի կողմից նոր լարվածություն առաջանելու նպատակն Իսրայելին վստահեցնելն է, որ շարունակի իր ռազմավարական նպատակները Սիրիայում, և Սիրիայի ու Իրաքի միջև հարաբերությունների կարգավորման ճանապարհին արգելք հանդիսանալը, ինչը արժանացել է Սիրիայիում ներկա այլ խաղացողների գոհունակությանը:
Այսպիսով, Ղասդի գործողությունները որոնք իրականացվում են Սիրիայի հյուսիսում Թուրքիայի գործողություններին և Դամասկոսի հետ համաձայնության գալու Ռուսաստանի ձախողված ջանքերին զուգահեռ, չնայած Սիրիայի ճկունությանը, վկայում են, որ քրդերը վտանգավոր գործընթաց են սկսել և պատրաստ են Ջո Բայդեին ընտրվելուց հետո կատարել ԱՄՆ-ի նոր կառավարության հրամանները: