Մեկնաբանություն. Զարիֆն այցելել է Բաքու. Կարևորվել են երկկողմ և տարածաշրջանային հարաբերությունները
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i131752-Մեկնաբանություն._Զարիֆն_այցելել_է_Բաքու._Կարևորվել_են_երկկողմ_և_տարածաշրջանային_հարաբերությունները
Կիրակի երեկոյան, տարածաշրջանային այցի շրջանակում, ԻԻՀ արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը ժամանել է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու:
(last modified 2026-05-12T08:26:32+00:00 )
Հունվար 25, 2021 14:41 Asia/Tehran
  • Մեկնաբանություն. Զարիֆն այցելել է Բաքու. Կարևորվել են երկկողմ և տարածաշրջանային հարաբերությունները

Կիրակի երեկոյան, տարածաշրջանային այցի շրջանակում, ԻԻՀ արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը ժամանել է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու:

Այցի ընթացքում քննարկվող հիմնական թեման տարածաշրջանային համագործակցությունն է, որն առանձնահատուկ նշանակություն ունի ներկա պայմաններում:

Ադրբեջան կատարած այցից հետո, Իրանի ԱԳ նախարարը կայցելի նաև Ռուսաստան, Հայաստան,Վրաստան և Թուրքիա:

Իրանի Իսլամական Հանրապետության տարածաշրջանային քաղաքականությունը հիմնված է տարածաշրջանային համագործակցության և զուգամերձության վրա: Հետևաբար Իրանը ցանկանում է տարածաշրջանի երկրների համագործակցությունն ու մասնակցությունը համատեղ տնտեսական և անվտանգության ծրագրերին: Այս տեսանկյունից, Զարիֆի տարածաշրջանային ուղևորությունը և մասնավորապես նրա այցը Բաքու կարևոր է երեք առումներով:

Այս այցի կարևորության առաջին կողմը ղարաբաղյան պատերազմից հետո տարածաշրջանում տիրող նոր պայմաններն են:

Տարածաշրջանին պարտադրված ճգնաժամերի պայմաններում Իրանի Իսլամական Հանրապետությունը փորձեց քաղաքական միջոցներով նպաստել ճգնաժամի կարգավորմանը: Այս հակամարտության սկզբից ի վեր Իրանի Իսլամական Հանրապետությունը կարևորել է դիվանագիտական ճանապարհով  տարաձայնությունների կարգավորումը: Այժմ Ղարաբաղում պատերազմն ավարտված է և տարածաշրջանում մասամբ խաղաղություն է տիրում: Այս իրադարձություններն ազդեցիկ են տարածաշրջանի հավասարությունների վրա:

Ստեղծված իրավիճակում տարածաշրջանի երկրներին անհրաժեշտ է երկխոսություն, համագործակցություն և վստահության ամրապնդում, այլ ոչ թե պատերազմական կոալիցիա: Այս համատեքստում կարելի է գնահատել նաև Թեհրանի և Բաքվի ռազմավարական համագործակցության զարգացման կարևորությունը:

Այս ուղևորության կարևորության երկրորդ կողմը տարածաշրջանային մակարդակում հարաբերությունների զարգացման նշանակությունն է: Կասպից և Կովկասյան ավազաններում երկու երկրների գերակա դիրքը և հյուսիս-հարավ տարանցիկ միջանցքով երկու երկրների կապը ռազմավարական մակարդակի են բարձրացրել տարանցիկ այդ ճանապարհի զարգաման ոլորտում Թեհրան-Բաքու համագործակցության նշանակությունը:  Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքը կարևոր դեր է ունեցել Ռուսաստան-Ադրբեջան-Իրան հարաբերություններում: Հաղորդակցման այս շղթան ավարտին հասցնելու համար իրականացվել է Ռաշտ-Աստարա երկաթուղու շինարարությունը ՝ Իրանի և Ադրբեջանի մասնակցությամբ:

Զարիֆի Բաքու այցելության նշանակության երրորդ կողմը Կովկասի և Կասպիական ավազանում համագործակցության նոր առիթների ստեղծումն է:

Կովկասյան տարածաշրջանի քաղաքական հարցերի փորձագետ Աֆշար Սոլեյմանին Թեհրան-Բաքու համագործակցության նշանակության մասին ասել է.«Իրանը և Ադրբեջանը  աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական համատեղ կարողություններ ունեն, որոնք միասին կարող են լավ հնարավորություններ ստեղծել և հանգեցնել ռազմավարական համագործակցության ձևավորմանը»:

Ընդհանուր առմամբ, կարելի է ասել, որ Զարիֆի Բաքու այցելության ընթացքում քննարկվող թեմաները ցույց են տալիս Իրանի տարածաշրջանային դիվանագիտության առաջնահերթությունները տնտեսական-քաղաքական դաշտերում: Իրանը նաև այս այցի ընթացքում կարևորում է հավաքական անվտանգությանը: Հետևաբար ակնկալվում է, որ երկու երկրների բանակցությունների ընթացքում նոր քայլեր են ձեռնարկվելու երկկողմ հարաբերությունների զարգացման և տարածաշրջանում բազմակողմ համագործակցության ամրապնդման ուղղությամբ: