Մեկնաբանություն. Իրանցի դիվանագետի վերաբերյալ Բելգիայի դատարանի վճիռը՝ խաղ մոնաֆեղների դաշտում
(last modified Fri, 05 Feb 2021 07:57:51 GMT )
Փետրվար 05, 2021 11:27 Asia/Tehran
  • Մեկնաբանություն. Իրանցի դիվանագետի վերաբերյալ Բելգիայի դատարանի վճիռը՝ խաղ մոնաֆեղների դաշտում

ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն, հինգշաբթի օրն արձագանքելով իրանցի դիվանագետ Ասադոլլահ Ասադիի վերաբերյալ Բելգիայի Անտվերպենի դատարանի կայացրած որոշմանը, հայտարարել է. «Իրանը դատապարտում է Բելգիայի Անտվերպենի դատարանի կողմից իրանցի դիվանագետին 20 տարվա ազատազրկման դատապարտելու որոշումը»:

Սաիդ Խաթիբզադեն հինգշաբթի օրը հայատարարել է, որ իրանցի դիվանագետի ձերբակալությունը, դատավարությունը  և նրա դեմ վճռի կայացումն անօրինական  է և հակասում է 1961 թվականին ստորագրված Դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիային և Իրանն այդ որոշումն անօրինական է համարում:

2018թ հունիսին ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի Ավստրիա և Շվեյցարիա կատարած այցին զուգահեռ, Բելգիան ձերբակալեց Վիեննայում իրանցի դիվանագետ Ասադոլլահ Ասադիին՝ Փարիզում Մոնաֆեղին ահաբեկչական խմբի նիստի ժամանակ ռմբադրություն իրականացնելու մեղադրանքով:

Այս գործի ընթացքը վկայում է, որ այն քաղաքական բնույթ է կրում և նպատակ է ունեցել լուսանցք մղել Իրանի նախագահի այցը երկու եվրոպական երկրներ և առաջին պլան մղել Ասադիի ձերբակալությունը: Եվ այսօր, Եվրոպայում իրանցի դիվանագետի վերաբերյալ աննախադեպ վճիռ է կայացվել՝ նպատակ ունենալով Դոնալդ Թրամփի հեռանալուց հետո, հեղինակազրկել  Իրանին:

Իրանում արգելված Մոնաֆեղին  ահաբեկչական խմբավորումը, իսրայելական լոբբին  և որոշ արաբական երկրներ, ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի օրոք ամեն ինչ անում էին Իրանի միջազգային հեղինակությանը վնասելու համար: Այդ շրջանակներում, փորձ արվեց սուտ հայտարարություններով վնասել Իրանի միջազգային դիվանագիտական հարաբերություններին: Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորումը մեծ դերակատարություն է ունեցել այս հարցում: Այդ շրջանակներում, նույնիսկ Դոնալդ Թրամփի իրավաբանական խմբի անդամներից ու նրա մտերիմներից համարվող Ռուդի Ջուլիանին, Փարիզում կայացած Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորման նիստում հակաիրանական ելույթ ունեցավ:    Բելգիայի  դատարանի վճիռը կայառցվել է այն պայմաններում, երբ Մոնաֆեղին խմբավորումը, որոշ արաբական հետադեմ ռեժիմների աջակցությամբ, ահաբեկչական տարբեր գործողությունների ընթացքում, սպանել է Իրանի 17 հազար քաղաքացիների: Բացի դրանից, եվրոպական երկրներ այս խբավորման անդամների ազատ ելումուտն ապացուցում է ահաբեկչության ու մարդու իրավունքների հարցերրի վերաբերյալ այդ երկրների երկակի վերաբերմունքի մասին:

Իրանի ժողովրդի նկատմամբ Մոնաֆեղին ահաբեկչական խմբի ոճրագործությունների մասին բոլորն են տեղյակ: Սակայն այդուհանդերձ, այդ խմբավորման անդամներն անպատիժ շարունակում են իրենց գործունեությունը եվրոպական երկրներում: Իսկ դա միջազգային օրենքների բացահայտ խախտման օրինակ է:

Անտվերպենի դատարանի վճիռը վկայում է, որ  Բելգիան և եվրոպական մի շարք այլ երկրներ, Եվրոպայում գործող Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորման կողմից ստեղծված թշնամական մթնոլորտից ազդված, ձեռնարկում են նման անօրինական ու անհիմն գործողություններ:  

Այդուհանդերձ, պետք է ասել, որ իրանցի դիվանագետի վերաբերյալ Բելգիայի գործողությունները չեն կարող կոծկել ԱՄՆ-ի ու որոշ եվրոպական երկրների բացահայտ աջակցությունը վերոնշյալ ահաբեկչական խմբին: Նրանք պետք է պատասխանատու լինեն   Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորման կողմից Իրանի ժողովրդի դեմ իրականացված  հանցագործությունների նկատմամբ պահած լռության համար: