Մեկնաբանություն. Միջազգային քրեական դատարանի վճիռը՝ հաղթանակ պաղեստինցիների արդարատենչ պայքարի համար
Հետևելով Սիոնիստական ռեժիմի ոճրագործությունների կապակցությամբ հետաքննություն անցկացնելու Պաղեստինյան ինքնավարության ԱԳ նախարարության պահանջին, միջազգային այդ կառույցի դատավորները մի վճիռով հայտարարել են, որ դատարանն իրավասություն ունի քննել պաղեստինյան տարածքներում ռազմական հանցագործությունների գործը:
2019թ. դեկտեմբերին, միջազգային քրեական ատյանի դատախազ Ֆաթո Բեն Սուդան հայտարարել էր, որ կան հստակ ապացուցյներ, որ Հորդանան գետ արևմտյան ափին, այդ թվում՝ Արևելյան Երուսաղեմում և Գազայի գոտում, տեղի են ունենում ռազմական ոճրագործություններ: Սիոնիստական ռեժիմի ոճրագործությունների հարցը բարձրացվելուն զուգահեռ, միջազգային քրեական դատարանի դատավորներից պահանջվեց հայտարարել՝ արդյոք այդ դատարանն իրավասո՞ւ է քննարկել այդ հարցը:
Միջազգային քրեական դատարանի դատավորները հայտարարել են, որ 1967թ. Իսրայելի կողմից բռնազավթված տարածքները, այդ թվում Արևելյան Երուսաղեմը և Գազայի հատվածը գտնվում են դատարանի իրավասության սահմանում: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի համաձայն, 1967թ. հաստատված սահմանները համարվում են Պաղեստինի սահմանները և այդ տարածքներում Սիոնիստական ռեժիմի գործողությունները կամ քաղաքատիպ ավանների կառուցումն անօրինական է: Սիոնսիտական ռեժիմն այս տարիների ընթացքում անտեսել է այդ փաստը:
Արձագանքելով այս որոշմանը, Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Միջազգային քրեական դատարանն ապացուցեց, որ ավելի շատ քաղաքական խումբ է և ոչ թե դատական կառույց:
Իսրայելի պաշտոնատարների զայրույթը մտորումների տեղիք է տալիս: Այս վճռով և Միջազգային քրեական դատարանի միջոցով կբացահայտվեն պաղեստինցիների դեմ սիոնիստական հանցագործությունների մեծ մասը: Արդյուքնում, հնարավոր է, որ Սիոնիստական ռեժիմի շատ բարձրաստիճան պաշտոնյաներ պատասխանատվության ենթարկվեն և անգամ կալանավորվեն:
Ապօրինի քաղաքատիպ ավանների կառուցումը, բռնազավթիչ ռեժիմի ճամբարներում պաղեստինցիներին առևանգելը, փողոցներում պաղեստինցիների դաժան սպանությունը և Պաղեստինի իրավազրկված ժողովրդի դեմ վայրագ պատերազմը, Սիոնիստական ռեժիմի ոճրագործություններն են, որոնց թիվն աճել է հատկապես վերջին տարիների ընթացքում ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփի լիակատար աջակցությա հետևանքով: Դրանք ռազմական հանցագործություն են:
Միջազգային քրեական դատարանի վճռի համաձայն, դատարանը լայնամասշտաբ հետաքննություն կսկսի Պաղեստինի տարածքում ՝ կենտրոնանալով Գազայում, Հորդանան գետի ափին և Արևելյան Երուսաղեմում պաղեստինցիների դեմ Սիոնիստական ռեժիմի իրականացրած ռազմական հանցագործությունների վրա:
Սակայն հնարավոր է, որ ԱՄՆ-ն ու Իսրայելի դաշնակիցները անեն հնարավոր ամեն ինչ՝ այդ դատարանի գործընթացը կասեցնելու համար, ինչը ցանկալի չէ պաղեստինցիների համար: