Մեկնաբանություն- Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը կարևորում է միջուկային հարցում դիմակայությունը
ԻԻՀ առաջնորդը հայտարարել է. «Իրանը միջուկային խնդրում չի հրաժարվելու իր տրամաբանական դիրքորոշումից, և համաձայն երկրի կարիքների ու ըստ նպատակահարմարության, ուրանի հարստացումը կարող է հասնել 60 տոկոսի»:
ԻԻՀ առաջնորդ Այաթոլլահ Խամենեին, երկուշաբթի օրը Առաջնորդության բանիմացների խորհրդի նախագահի ու անդամների հետ հանդիպման ժամանակ, նշել է, որ Իրանի միջուկային համաձայնագրով ստանձնած պարտավորությունների նկատմամբ ԱՄՆ-ի ու եվրոպական երկրների դիրքորոշումը բռնատիրական է և անարդար, հիմնված սխալ գրականության վրա:
Նա նշել է. «Այն ինչ մեզ թույլ չի տալիս միջուկային զենք արտադրել, իսլամական ուսմունքներն են: Դրանց համաձայն, միջուկային կամ քիմիական զանգվածային ոչնչացման զենքերի արտադրությունն արգելված է»:
Խոսելով ԱՄՆ-ի կողմից իրականացված ատոմային ռմբակոծության մասին, որի հետևանքով զոհվեց 220 հազար մարդ, և Եմենի տանջված ժողովրդի շրջափակման ու արևմտյան երկրների կողմից արտադրված կործանիչներով Եմենի հիվանդանոցների ու դպրոցների ռմբակոծության մասին, Այաթոլլահ Խամենեին նշել է. «Անմեղ մարկանց և քաղաքացիական բնակչության սպանությունն իրականացնում են արևմտյան երկրները: Իրանը չի ընդունում դա և հենց այդ պատճառով, միջուկային զենք չի արտադրում»:
ԻԻՀ առաջնորդի խոսքերով. «Այս իրավիճակում, միջազգային սիոնիստ ծաղրածուն հայտարարում է. «Մենք Իրանին թույլ չենք տա միջուկային զենք ձեռք բերել»: Նրան պետք է ասել, որ եթե Իրանը ցանականար միջուկային զենք ունենալ, որևէ մեկը չէր կարող այդ ճանապարհին արգելք հանդիսանալ»:
Մեծարգո առաջնորդի ելույթում երկու կարևոր կետեր կան.
Առաջին կետը միջուկային խնդրին մակրո տեսանկյունից նայելն ու միջուկային գիտության մեջ Իրանի միջուկային խաղաղ գործունեության վերջնական նպատակակետը պարզաբանելն է:
Անդրադառնալով այն փաստին, որ առաջիկայում ատոմակայանները կդառնան էներգիայի ամենակարևոր աղբյուրներից մեկը՝ ապահովելով ավելի առողջ, ավելի մաքուր և էժան էներգիա, իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը նշել է, որ ուրանի հարստաումն ԻԻՀ անվիճելի իրավունքն է, հավելելով. «Ուրանի հարստացումը չի կարելի սկսել ապագայում, և այսօր պետք է պատրաստվել այդ ժամանակվա համար»:
Հանածոների ռեսուսրների սպառման և աճող տնտեսության պատճառով Իրանի Իսլամական Հանրապետությունը ատոմակայանների կառուցումն ու զարգացումը մաքուր էներգիայի ապահովման ծրագրում առաջնահերթություն է համարում:
Երկրորդ կետը, ՀԳՀԾ-ի հարցում Իրանի իսլամական խորհրդարանի որոշումն է, որի իրագործումը որպես օրենք, անհրաժեշտություն է համարվում:
Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն այդ մասին ասել է.«Խորհրդարանը հաստատեց օրենք, որն ըդնունվեց կառավարության կողմից: Կառավարությունը մինչև երեկ կատարել է օրենքով նախատեսված բոլոր քայլերը: Աստծո կամոք վաղը կիրականացնի հերթական քայլը»:
Ն. Վ. Այաթոլլահ Խամենեին ասել է.«Երբ ԱՄՆ-ը դուրս եկավ ՀԳՀԾ-ից և մյուս կողմերը միացան այդ երկրին, Ղուրանի համաձայն, մենք ևս կարող էին դադարեցնել հանձնառությունների կատարչումը: Սակայն հարգելի կառավարությունը միայն մասամբ նվազեցրեց հանձնառությունները, պայմանով, որ եթե դիմացի կողմը վերսկսի իր հանձնառությունների կատարումը, Իրանը կվերականգնի իր պարտավորությունների լիարժեք գործադրումը»:
Որպես փաստ պետք է ընդունել, որ միջուկային գիտությունը իրանցի գիտնականների տարիների ջանքերի արդյունքն է՝ միջուկային էներգիան խաղաղ օգտագործելու համար, և դա օրինական ու անվիճելի իրավունք է: Իսլամական Հանրապետությունը ՀԳՀԾ-ի շրջանակում կատարել է իր բոլոր պարտավորությունները, բայց մյուս կողմը քայլ չի ձեռնարկել այդ ուղղությամբ և միայն խոստումներ է տվել: