Մեկնաբանություն. Այն ալ-Ասադ ռազմաբազայի վրա իրականացված հարձակման պատճառներն ու հետևանքները
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i135030-Մեկնաբանություն._Այն_ալ_Ասադ_ռազմաբազայի_վրա_իրականացված_հարձակման_պատճառներն_ու_հետևանքները
2021 թվականի մարտի 3-ին Իրաքի Ալ Անբար նահանգում գտնվող Այն ալ-Ասադ ռազմաբազայի վրա իրականացված հրթիռային հարձակման հետևանքով սպանվել է մեկ ամերիկացի սպա և երկու զինվոր:ԱՄՆ կառավարությունը հայտարարել է, որ վճռականորեն կպատասխանի հարձակմանը, առանց շտապելու:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 04, 2021 14:33 Asia/Tehran
  • Մեկնաբանություն. Այն ալ-Ասադ ռազմաբազայի վրա իրականացված հարձակման պատճառներն ու հետևանքները

2021 թվականի մարտի 3-ին Իրաքի Ալ Անբար նահանգում գտնվող Այն ալ-Ասադ ռազմաբազայի վրա իրականացված հրթիռային հարձակման հետևանքով սպանվել է մեկ ամերիկացի սպա և երկու զինվոր:ԱՄՆ կառավարությունը հայտարարել է, որ վճռականորեն կպատասխանի հարձակմանը, առանց շտապելու:

Սա առաջին դեպքը չէ, երբ Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազան  հրթիռային հարձակման թիրախ է դառնում: Հատկապես վերջին մեկ տարվա ընթացքում մի քանի անգամ հարձակումներ են տեղի ունեցել Իրաքում ԱՄՆ դեսպանատան և ռազմաբազաների դեմ:

Ամերիկացի զինծառայողները բազմիցս խախտելով Իրաքի ինքնիշխանությունը,  սպանել են  իրաքցի մի խումբ զինվորների և դիմադրության հրամանատարների: Միացյալ Նահանգների նախկին նախագահ Դոնալդ Թրամփն  անձամբ էր տվել 2020 թ. հունվարի 3-ին ԻՀՊԿ Ղոդս ստորաբաժանման հրամանատար գեներալ Ղասեմ Սոլեյմանիի և Իրաքի  Հաշդ ալ-Շաբի ուժերի փոխհրամանատար Աբու Մահդի ալ-Մոհանդեսի սպանության հրամանը:

Այդ հանցագործությունից հետո, շատ վերլուծաբաններ և նույնիսկ ամերիկացի  գործիչներ պարզ ու հստակ հայտարարեցին, որ Իրաքն այլևս անվտանգ չի լինի ամերիկյան զինծառայողների  համար: Բացի այդ, ամերիկացիներն Իրաքի տարածքն օգտագործում են այդ երկրի կամ Սիրիայի  դիմադրության խմբերի վրա հարձակվելու նպատակով: Փետրվարի 26-ին ԱՄՆ կործանիչները հարվածել են  Իրաքի սահմանամերձ  սիրիական  Ալ-Բուքամալ  շրջանում գտնվող դիմադրության դիրքերին: 

Քննադատելով Այն ալ-Ասադի վրա իրականացված հարձակումը, Ալ-Քազեմին ասել է.«Ամերիկացի ուժերը, Իրաքի կառավարության խնդրանքով են եկել այստեղ, բայց այս կառավարությունը ստանձնեց ԱՄՆ-ի հետ ռազմավարական բանակցություններ վարելու պատասխանատվությունը, որի արդյունքում մինչ այժմ Իրաքից կոալիցիոն ուժերի 60 տոկոսը դուրս է եկել բանակցության և ոչ թե զենքի միջոցով»:

Ալ-Քազեմիի այս հայտարարությանը չեն հավատում այն խմբերը, որոնք դեմ են Իրաքում ամերիկացի զինծառայողների ներկայությանը:

Այդ հարձակումներին Ալ-Քազեմիի կառավարության մոտեցումը քաղաքական  բնույթ է կրում: Նա սահմանափակվել է  դիմադրության որոշ խմբերին մեղադրելով կամ կրկնելով  իր դիրքորոշումն այն մասին, որ իրենք թույլ չեն տա Իրաքը վերածել օտարերկրյա դերակատարների բախման բեմի: 

Փաստորեն, 2003 թ.-ին ԱՄՆ-ի կողմից  Իրաքի դեմ իրականացված հարձակումից ի վեր, այդ երկրում մարդկանց մեծ մասը զենք ունի իր տրամադրության տակ, որից չի օգտվում: Բնակչության  մյուս մասը տարբեր եղանակներով, այդ թվում զինված խմբերի շրջանակներում, օգտագործում է այդ զենքը: Արդյուքնում, ձևավորվել են խմբավորումներ, որոնք գտնվում են կառավարության վերահսկողությունից դուրս: Դրանց թվում է Հաշդ  ալ-Շաբի կազմակերպությունը, և մի շարք այլ գրանցված խմբեր, որոնք համակարծիք են ԱՄՆ-ի հարցում և հարձակումներ են իրականացնում ամերիկյան դեսպանատան կամ ռազմաբազաների վրա:

Այն խմբավորումները, որոնց համար նշանակություն չունի  ամերիկացի զինծառայողների  ներկայության կամ դուրսբերման  հարցը, և որոնք կապված են որոշակի ներքին խմբերի կամ արտասահմանյան երկրների հետ,  փորձում են Իրաքի դիմադրության խմբերին կամ Իրանի Իսլամական Հանրապետությանը ներկայացնել որպես Իրաքի անվտանգության դեմ ուղղված սպառնալիք: Այդ խմբերի կամ երկրների տեսակետից, այս նպատակին հասնելու լավագույն միջոցն Իրաքում ԱՄՆ դեսպանատան կամ ռազմաբազաների վրա հարձակումն է, քանի որ հաշվի առնելով Իրան-ԱՄՆ և Իրաքի դիմադրության խմբեր-ԱՄՆ  ակնհայտ հակասությունը, այդ հարձակումներն Իրանին և Իրաքի դիմադրության խմբերին վերագրելը հնարավոր է դառնում: 

Անկախ նրանից, թե ովքեր են ԱՄՆ դեսպանատան կամ ռազմական բազաների վրա հարձակման հեղինակները, այդ հարձակումների հետևանքով թուլանում են  Իրաքի կառավարության դիրքերը: Կառավարություն, որը դեռևս գտնվում է փխրուն վիճակում: