Մեկնաբանություն- Ադրբեջանն ընդգծել է, որ Իրանը մասնակցելու է Ղարաբաղի վերակառուցման ծրագրին
Ադրբեջան կրկին անգամ հայտարարել է, որ կարևորում է Իրանի մասնակցությունը Ղարաբաղի վերակառուցման աշխատանքներում:
Թուրքիայում կայացած Տտեսական համագործակցության կազմակերպության 14-րդ վիրտուալ վեհաժողովում, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանի հետ համաձայնության ստորագրումից հետո, հարևան երկրների, այդ թվում Իրանի հետ տնտեսական համագործակցության համար ստեղծված առիթը տարածաշրջանի օգտին է: Նա նշել է, որ Ղարաբաղի վերակառուցման հարցում Թեհրանն օգնելու է Բաքվին:
Ավելի վաղ, Ադրբեջանի նախագահն իրանական ընկերություններին հրավիրել էր մասնակցել ղարաբաղյան տարածքների վերակառուցման ծրագրին:
Ադրբեջանը շատ է կարևորում Իրանի մասնակցությունն այդ տարածքների վերակառուցման ծրագրին: Այս բոլորն այն դեպքում, երբ Ադրբեջանի մուսուլման ժողովուրդը դժգոհ է Սիոնիստական ռեժիմի հետ Բաքվի կառավարության հարաբերությունների ընդլայնումից և կարևորում է Իրանի հետ համագործակցությունների ընդլայնումը:
Իրողությունն այն է, որ ղարաբաղյան հակամարտության ընթացքում Ադրբեջանի մուսուլման ժողովրդին ու կառավարությանն Իրանի ցուցաբերած օգնությունների պատճառով, Իլհամ Ալիևի կառավարությանն ավելի շահագրգռված է ղարաբաղյան տարածքների վերակառուցման աշխատանքներում Իրանի մասնակցությամբ:
Նման պայմաններում, Ալիևի կառավարությունն անշուշտ իր մուսուլման ժողվրդի պահանջով է կարևորում այդ տարածքների վերակառուցման աշխատանքներում Իրանի համագործակցությունը, քանի որ այդպիսով շահելու է Ադրբեջանի մուսուլման մեծամասնության գոհունակությունը:
2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրումից հետո, Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ ղարաբաղյան ազատագրված տարածքները վերակառուցվելու են ժամանակակից քաղաքաշինության սկզբունքներով:
Անշուշտ, տեղական տեխնոլոգիաներից օգտվող ճանապարհաշինության և շինարարական ոլորտներում գործող իրանական ընկերությունները մեծ փորձ ունեն շինությունների և ենթակառուցվածքների կառուցման ոլորտում:
Իրանի ռազմական ն որոշ շրջաններ վերակառուցվել են այդ ընկերությունների կողմից՝ ժամանակակից քաղաքաշինության սկզբունքներով: Ակնհայտ է, որ իրանական ընկերությունները կարող են ղարաբաղյան տարածքները նույնպես վերակառուցել նույն կերպ:
Իրականում, իրանական ընկերությունների համագործակցությամբ երկու հարևան պետությունների միջև եղբայրական ու բարեկամական կապերն ամրապնդվելուց բացի, Ադրբեջանն ունենալու է իրանական ընկերությունների կողմից վերակառուցված շեն ու գեղեցիկ քաղաքներ:
Այս բոլորն այն դեպքում, երբ Իրանում ակտիվ ժամանակակից շինարարական ընկերությունները կարող են Ադրբեջանում ժամանակակից տների կառուցման նախագծեր իրագործել:
Ընդհանուր առմամբ, հարկ է նշել, որ Ադրբեջանի պաշտոնատարները ղարաբաղյան տարածքների վերակառուցման համար լավագույն կերպով օգտվելու են Իրանի հնարավորություններից և դա հաղթանակ-հաղթանակ քաղաքականություն է լինելու երկու հարևան պետությունների համար: