Մեկնաբանություն- Ադրբեջանի զորայինների պատրաստվածությունը և Հայաստանի հետ պատերազմի վերսկսման հավանականությունը
Անցած նոյեմբերին ստորագրված հայտարարության դեմ Հայաստանում բողոքի ակցիաները շարունակվելուն զուգահեռ, Հայաստանի ու Ադրբեջանի միջև պատերազմի հավանականությունը կրկին հայտնվել է լրատվամիջոցների գլխավոր լուրերի շարքում:
Հայաստանում բողոքի ցույցերը շարունակվելուն զուգահեռ, Ադրբեջանի զորայինները Հայաստանի սահմաններում պատրաստ վիճակի են բերվել:
ՀՀ Ազգային ժողովի նախկին խոսնակ էդուարդ Շարմազանովը հայտարարել է, որ Ադրբեջանը մտադիր է սահմաններում լարվածությունը սրելով, ազդել ղարաբաղյան խաղաղության բանակցությունների վրա:
Հայ-ադրբեջանական ուժերի շփման գծերում իրավիճակը սրվելով, Ադրբեջանի պաշտպանության նախարարության կայքը հաղորդել է նախարար Զաքիր Հասանովի և Բաքվում Բրիտանիայի դեսպան Էրֆան Սեդիղի հանդիպման մասին:
Հանդիպման ժամանակ, Ադրբեջանի պաշտպանության նախարարը դժգոհություն է հայտնել Ղարաբաղի ինքնահռչակ հանրապետության պաշտոնատարների Արևմտյան երկրներ այցելության և բարձրաստիճան պաշտոնատարների հետ հանդիպման կապակցությամբ:
Ադրբեջանի արտգործնախարարությունը Հայաստանին մեղադրել է Ղարաբաղում հրադադարի խախտման մեջ:
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության խոսնակը շաբաթ երեկոյան, իր թվիթերյան էջում գրել է.
«Հայկական զորքերը գաղտնի տեղափոխվում են Լաչինի ճանապարհով և տեղակայվում են Ադրբեջանի շրջաններում»:
Այս զարգացումները պատերազմի վերսկսման հավանականության մասին են վկայում: Վերջին պատերազմը երկու երկրում էլ թեժացրել է ազգային ոգին:
Հարավային Կովկասի ռազմական հարցերի փորձագետ Արկադի Դուբնովն ասել է.«Ներկա պայմաններում, ցանկացած քաղաքական և ռազմական խմբակցություն, որը ցանկանում է ցույց տալ իր հայրենասիրությունը, կարող է սրել լարվածությունը»:
Հայաստանում ղարաբաղյան համաձայնության հակառակորդները պնդում են, որ Ադրբեջանի զորայինները պետք է վերադառնան նախորդ շփման գծեր և խաղաղության համաձայնությունը պետք է ստորագրվի Մինսկի խմբի անդամ արևմտյան պետությունների ներկայությամբ:
ԱՄՆ-ը և Ֆրանսիան, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ, վերջին ամիսներին դեմ են հանդես եկել Լեռնային Ղարաբաղի խաղաղության համաձայնագրի ստորագրման ժամանակ Ռուսաստանի ներկայությանը:
ԱՄՆ-ի Ֆրանսիայի հակառակությունն ազդեցիկ է եղել Հայաստանի ժողովրդին նույնպես այդ համաձայնության դեմ հրահրելու հարցում: Այդ պատճառով, անհավանական է թվում Ռուսաստանի միջնորդությամբ կնքված այդ հայտարարության արդյունավորվելը:
Այս բոլորն այն դեպքում, երբ ԱՄՆ-ին և Ֆրանսիային կրճատելուց բացի, Ռուսաստանը հրաժարվել է համաձայնագրի ստորագրման գործընթացում ներգրավել տարածաշրջանի անկախ երկրներին, հատկապես Իրանին:
Ընդհանուր հայտարարի գալով, պետք է ասել, որ համաձայնագիրը ստորագրվել է Արևմտյան և ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ներկայությունից Ռուսաստանի մտահոգության պատճառով, տարածաշրջանային և համաշխարհային նվազագույն մասնակցությամբ: Այդ իսկ պատճառով Ադրբեջանը մտահոգված է Հայաստանի հետ պատերազմի վերսկսման կապակցությամբ և իր ուժերին տեղակայում է շփման գծերում: