Մեկնաբանություն- Ռասիզմը Բրիտանիայի արքայական ընտանիքում
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i135388-Մեկնաբանություն_Ռասիզմը_Բրիտանիայի_արքայական_ընտանիքում
Բրիտանիայի թագուհու թոռան արքայազն Հարիի կինը՝ Մեգան Մարքլը արքայական ընտանիքին մեղադրել է ռասիզմի և ստախոսության մեջ, ինչը ուշագրավ ապացույց է Արևմուտքում մարդու իրավունքների պաշտպանության մասին հավակնությունների կեղծ լինելու մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 09, 2021 08:43 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Ռասիզմը Բրիտանիայի արքայական ընտանիքում

Բրիտանիայի թագուհու թոռան արքայազն Հարիի կինը՝ Մեգան Մարքլը արքայական ընտանիքին մեղադրել է ռասիզմի և ստախոսության մեջ, ինչը ուշագրավ ապացույց է Արևմուտքում մարդու իրավունքների պաշտպանության մասին հավակնությունների կեղծ լինելու մասին:

Մեգան Մարքլը կիրակի օրը ամերիկացի հայտնի հաղորդավարուհի Օփրա Վինֆրիին տված հարցազրույցում ասել է. «Մուգ մաշկի պատճառով, թագավորական ընտանիքն իրենց որդի  Արչիին արքայազն չի անվանում»:

Չնայած սա առաջին անգամն է, որ Բրիտանիայի արքունիքի հարսը պաշտոնապես խոսել է արքայական ընտանիքում ռասիզմի մասին, սակայն Բրիտանիայում, հատկապես արքայական ընտանիքում, ռասիզմի թեման նորություն չէ:

Բրիտանիայի թագավորական ընտանիքն այդ երկրի հզորության ու հարստության մեծ մասն ունենալով, առանձնահատուկ օրենքներ ու մոտեցումներ է ունեցել:

Վերջին տասնամյակներում, Բրիտանիայի արքայական պալատը հայտարարել է, որ նոր ժամանակներում մի կողմ է թողնում հնացած գաղափարները, սակայն թագուհու թոռան արքայազն Հարիի հետ ամերիկացի Մեգան Մարքլի ամուսնությամբ, արքայական սովորույթները մեկ անգամ ևս թարմացան բրիտանացի արքայազների անձնական կյանքում: Մեկ տարի առաջ, Մեգանի և Հարիի ԱՄՆ տեղափոխվելուց հետո, Բրիտանիայի քաղաքացիական ակտիվիստների մեծ մասն այդ քայլը արքունիքի խտրական վերաբերմունքի ու ճնշումների հետևանք համարեցին:

Բրիտանիայի Համայնքների պալատի նախկին խոսնակ Ջոն Բրեքոն ասել է, որ իր համոզմամբ, Մեգան Մարքլը ռասիզմի զոհ է դարձել:

Ռասիզմը ոչ միայն արմատավորված է Բրիտանիայի արքունիքում, այլև այդ երկրի հասարակության մեջ: Այնպես որ վերջերս Ռաղիե Իսմայիլը, ով Բրիտանիայում հիջաբ կրող առաջին կին քաղաքապետն է եղել, ռասիսզմի և իսլամաֆոբիայի պատճառով, հարկադրված դուրս եկավ Լեյբորիստական կուսակցությունից:

Սևամորթների և կրոնական փոքրամասնությունների նկատմամբ Բրիտանիայի ոստիկանության խտրական վերաբերմունքը ևս ռասիստական մոտեցման վառ օրինակ է: Պաշտոնական տվյալներով, Լոնդոնի փողոցներում սևամորթների և կրոնական փոքրամասնությունների թիվը, որոնց կանգնեցնում է ոստիկանությունը և ենթարկում ֆիզիկական զննումների, մի քանի անգամ գերազանցում է նման վերաբերմունքի ենթարկվող սպիտակամորթների թվին:

Գրող Սամուել Էթինն այդ մասին գրել է.«Ռասիզմը Բրիտանիայում համակարգված է և դա նկատվում է մյուսիների հետ շփման ժամանակ օգտագործվող բառերում և գործողություններում: Ռասիզմը կարելի է հստակորեն տեսնել նաև կրթական, զբաղվածության և առողջապահական համակարգում և Բրիտանիայի ազգաբնակչության մոտ Covid-19- ի վարակվածության բարձր մակարդակում»:

Մեգան Մարքլի քողազերծումները հաստատում են Բրիտանիայի թագավորական ընտանիքում տիրող ռասիզմը: Մեգանն ասել է.«Բուքինգհեմյան պալատի բնակիչներից շատերը մտահոգված են եղել իրենց որդու Արչիի մաշկի գույնով և ոչ միայն նրան արքունական տիտղոս չեն շնորհել, այլև զրկել են թագավորական ընտանիքի պաշտպանությունից»: Չնայած Բրիտանիայի լրատվամիջոցները փորձում են քողարկել այդ երկրի թագավորական ընտանիքում և հասարակության մեջ տիրող իրողությունները, սակայն փաստերն ապացուցում են Մեգան Մարքլի հայտարարությունները Բրիտանիայի արքունիքում տիրող ռասիզմի մասին: