Մեկնաբանություն- Զգուշացում աշխարհում պատվաստանյութերի ապարտեիդի մասին
(last modified Sun, 14 Mar 2021 08:58:16 GMT )
Մարտ 14, 2021 12:28 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Զգուշացում աշխարհում պատվաստանյութերի ապարտեիդի մասին

Չնայած կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը հույսի նշաններ է առաջացրել տարբեր երկրներում, սակայն դրա անարդար ու անհավասար բաշխումը զայրացրել է շատերին, անգամ Եվրամիության երկրներում:

Ավստրիայի կանցլեր Սեբասթիան Կուրցը Եվրամիությունում կորոնավիրուսի պատվաստանյութի բաժանումը անարդար բնութագրելով, ասել է.«Եվրամիության որոշ երկրներ պատվաստանյութի ավելի շատ դոզաներ են ստացել»:

Կովիդ 19-ի պատվաստանյութի տարածման շուրջ վեճերը շարունակվում են նաև եվրոպական հզոր երկրներում և որոշ երկրներ ձգտում են արգելքներ հարուցել պատվաստանյութի արտահանման ճանապարհին:

Պատվաստանյութի բաշխումը մարդասիրական հարց է և բոլոր, հատկապես հզոր ու հարուստ երկրների պարտականությունն է նպաստել աշխարհում պատվաստանյութի տարածմանը: Սակայն այսօր Եվրամիության անդամ երկրները արգելում են անգամ պատվաստանյութի բաշխումը Եվրամիության երկրներում:

Կորոնավիրուսի պատվաստանյութի սակավությունը, անգլո-շվեդական դեղագործական ընկերության հապաղումը Եվրամիության կողմից պահանջվող պատվաստանյութերը մատակարարելու հարցում ԵՄ-ում միասնական ռազմավարության բացակայությունը և ԵՄ անդամ երկրներում պատվաստանյութերի արդար բաշխման քաղաքականության բացակայությունը, պատճառ են դարձել, որպեսզի մեծ թվով եվրոպական երկրներ քննադատեն Եվրամիության քաղաքականությունը:

Այսօր կորոնավիրուսի պանդեմիայի շարունակմանը զուգահեռ, սրվել են պատվաստանյութի գնման ու բաշխման շուրջ և Ավստրիան, Դանիան, Չեխիան, Հունգարիան և Սլովակիան մեղադրվել են պատվաստանյութի ապահովման հարցում քաղաքական մոտեցումներ դրսևորելու մեջ: Այս բոլորն այն դեպքում, Եվրամիության պաշտոնատարները պատվաստանյութի գնման հարցով բանակցություններ են վարում ԱՄՆ-ի ու Բրիտանիայի հետ: Բրիտանիայի ու Եվրամիության տարաձայնությունը սրվեց այն ժամանակ, երբ անգլո-շվեդական AstraZeneca դեղագործական ընկերությունը հայտարարեց, որ այլևս պատրաստ չէ Եվրամիության պակասուրդը լրացնել Բրիտանիայի պատվերից:

Եվրամիությունը AstraZeneca դեղագործական ընկերությանը սպառնացել է, որ հանձնառությունները չկատարելու դեպքում, չի թույլատրելու այդ ընկերության արտադրած պատվաստանյութի արտահանումը Եվրոպայից դուրս: Այդ շրջանակում կասեցվել է պատվաստանյութի արտահանումն Իտալիայից Ավստրալիա:

Այսօր, երբ Եվրոպայում սրվել են կորոնավիրուսի պատվաստանյութի ապահովման ու բաշխման շուրջ վեճերը, ԱՄՆ-ը ևս արգելել է պատվաստանյութի արտահանումը: Պատվաստանյութի մաքսանենգման և պատվաստանյութ արտադրող ընկերությունների հետ գաղտնի պայմանագրերի ստորագրման հարցը զայրացրել է շատերին:

Այս բոլորն այն դեպքում, երբ միջազգային կազմակերպությունները կարևորում են աշխարհում պատվաստանյութի արդար բաշխումը: Իսկ ԱՄՆ-ը և եվրոպական երկրները խտրականություն են կիրառում Covid 19-ի պատվաստանյութի բաշխման հարցում: