Մեկնաբանություն- Իրանի ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերի ծովային «հրթիռային քաղաքի» բացումը
Իրանը գտնվում է Արևմտյան Ասիայի ստրատեգիական կարևորագույն տարածքում: Այս տարածաշրջանի անվտանգությունն ու կայունությունն առանձնահատուկ նշանակություն ունի աշխարհաքաղաքական տեսանկյունից:
Իրանի պաշտպանական կարևորագույն բաժիններից է հրթիռային ոլորտում կանխարգելիչ կարողությունները մեծացնելը: Այդ քաղաքականության իրագործման շրջանակում, երկուշաբթի օրը, ԻՀՊԿ-ի գլխավոր հրամանատարի և ԶՈՒ-ի մի շարք այլ բարձրաստիճան հրամանատարների ու պաշտոնատարների ներկայությամբ տեղի է ուեցել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի «հրթիռային քաղաքի» բացման արարողությունը:
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ծովային հրթիռային քաղաքում ցուցադրվել են «Քրուզ», բալիստիկ և տարբեր հեռահարությամբ հրթիռներ:
Տարբեր ոլորտներում Իրանի կանխարգելիչ կարողության մասին վերլուծական հոդվածում National Interest ամերիկյան պարբերականը գրել է ռազմական կարողությունը մի իրականություն է, որն Իրանը չի թաքցնում:
Ռազմածովային ուժերը էլեկտրոնային պատերազմի հատուկ սարքավորումներով համալրվելու միջոցառման ժամանակ, Իրանի ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերի հրամանատար, ծովակալ գեներալ Ալիռեզա Թանգսիրին ասել է.«Թշնամու ազդանշանները վերահսկելու կարողությամբ տեղական արտադրության այդ համակարգերի կիրառմամբ, կատարելագործվելու են Իրանի ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերի գործառնական կարողությունները»:
Չնայած սահմանափակումներին և ութամյա պարտադրյալ պատերազմի շրջանից սկսված պատժամիջոցներին, Իրանն ապացուցել է, որ տեղական գիտելիքով կարող է պաշտպանական ոլորտում ինքնաբավության հասնել:
Պարզաբանելով Իրանի ժողովրդի հզորության գլխավոր բաղադրիչները, ԻԻՀ մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեին ասել է.«Իսլամական համակարգի կանխարգելիչ հզորության քաղաքականության նպատակն է միջազգային զոռբաներին հասկացնել, որ անկարող են ոտնձգություն իրականացնել Իրանի դեմ»:
Ակնհայտ է, որ Իրանի իսլամական հանրապետությունը չի սպառնում, այլ ձգտում է պահպանել անվտանգությունն ու կանխել սպառնալիքը: Այդ հիմամբ, միջուկային հզորությունը ԻԻՀ ռազմական դոկտրինայի ռազմավարական առանցքներից է սպառնալիքների դիմակայման համար: Իրանն այդ ուղղությամբ մեծ առաջընթաց է արձանագրել: Մեծ թվով վերլուծական կայքեր գտնում են, որ հրթիռային կարողության տեսակետից Իրանն աշխարհի 10 երկրների շարքում է: Անդրադառնալով Իրանի հրթիռային կարողության, Սիոնիստական ռեժիմին հարող «Դեբքա ֆայլ» անվտանգության վերլուծական կայքը խոստովանել է, որ չնայած Արևմուտքի փորձագետների սխալ հաշվարկումներին, ոչ ԱՄՆ-ը և ոչ էլ Իսրայելը չեն կարող դիմակայել Իրանի հրթիռներին:
ԻՀՊԿ-ի գլխավոր հրամանատար՝ բրիգադային գեներալ Հոսեյն Սալամին հավաստիացրել է, որ Իրանի ռազմածովային ուժերի առաքելությունն է մեծացնել Իրանի ծովային պաշտպանական կարողությունը, որպեսզի հնարավոր լինի վստահությամբ պաշտպանել երկրի անկախությունն ու տարածքային ամբողջականությունը և ապահովել Իրանի ծովային շահերն ու ոչնչացնել թշնամիներին: