Մեկնաբանություն. Հեզբոլլահի գլխավոր քարտուղարի տեսակետները՝ Լիբանանի կառավարության վիճակի վերաբերյալ
Մեծ թվով ներքին ու արտասահմանյան փորձագետներ, Լիբանանմում կառավարության չձևավորման բամաթիվ պատճառնար են ներկայացրել: Հեզբոլլահի գլխավոր քարտուղարն այս կապակցությամբ ունի սեփական տեսակետը:
Սեյեդ Հասան Նասրոլլահի կարծիքով, Դիմադրության թշնամիները փորձում են քաղաքական տարաձայնությունները սրելու միջոցով, Լիբանանում քաղաքացիական պատերազմ հրահրել: Այլ կերպ ասած, Լիբանանի կաբինետի չձևավորումը բխում է շատերի, մասնավորապես՝ արտաքին ուժերի շահերից:
Նասրոլլահը հայտարարել է, որ մի շարք ներքին ու արտաքին շրջանակներ, փորձում են Լիբանանում վառել քաղաքացիական պատերազմի կրակն, ինչի համար «վառելիք» են փնտրում: Նրա կարծիքով, մյուս պատճառը Հեզբոլլահի հետ ներքին ու արտաքին որոշ դերակատարների «հաշիվը մաքրելու» ցանկությունն է: Այսինքն՝ Դիմադրության թշնամիները փորձում են Հեզբոլլահին Լիբանանում առկա խնդիրների համար մեղադրելով և Լիբանանում անիշխանության մթնոլորտ ստեղծելու միջոցով, ապահովել իրենց շահերը: Նասրոլլահը հավելում է, որ այս ճգնաժամի հետ շփվող որոշ շրջանակների համոզմամբ, բոլոր խնդիրները կապված են Լիբանանի զենքի հետ:
Ընդդիմադիրների այս տեսակետը վկայում է, որ արևմտյան-եբրայական-արաբական առանցքը դժգոհ է տարածաշրջանում Հեզբոլլահի դերակատարությունից, հատկապես՝ ահաբեկչության դեմ պայքարում, իսրայելական սպառնալիքին հակազդեցությունից, ինչպես նաև տարածաշրջանում Իրանի ՝ որպես Դիմադրության շարժման առաջնորդի դիրքի ամրապնդումից: Ուստի նրանք փորձում են Լիբանանի քաղաքական իրավիճակնն այնպես նախագծել, որ մի կողմից Հեզբոլլահը քիչ դերակատարություն ունենա ուժային կառույցներ և մյուս կողմից զինաթափվի:
Սեյեդ Հասան նասրոլլահի տեսակետից, երրորդ պատճառը անկուսակցական կամ տեխնոկրատ կաբինետ ստեղծելու սխալ գաղափարն է: Նա կարծում է, որ կառավարության ձևավորումը Լիբանանի խնդիրներից միայն մեկն է: Նասրոլլահը նշում է, որ երկրում առկա խնդիրները վերջին տասնամյակներին վարած քաղաքականության արդյունքն են:
Հեզբոլլահի գլխավոր քարտուղարի խոսքերով. «Ճգնաժամը միայն կառավարության ձևավորմանը չի վերաբերում: Դա ճգնաժամի լուծման ուղու սկիզբն է: Եթե կազմվի փորձագետների կաբինետ, այն երբեք չի կարողանա պատասխանատվություն ստանձնել երկրում ստեղծված ճգնաժամի համար և լուծել այն»:
Հետևաբար, տեխնոկրատ կառավարության գաղափարը սխալ է, քանի որ այդ դեպքում անտեսվում են քաղաքական խմբավորումները, և մյուս կողմից, նման կառավարությունը չի կարող լուծել երկրի խնդիրները: Արդյունքում, Լիբանանում առաջանում է քաղաքական անկայունության և ժողովրդական բողոքների ժամանակաշրջան:
Սեյեդ Հասան Նասրալլահը հավելել է, որ եթե հաջորդ երկուշաբթի Միշել Աունը և Սաադ ալ-Հարիրին համաձայնության գան տեխնոկրատ կառավարության ձևավորման շուրջ, ապա Հեզբոլլահը նույնպես կմիանա նախարարների կաբինետին: