Մեկնաբանություն- Քաղաքական զարգացումները Հայաստանում՝ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i136378-Մեկնաբանություն_Քաղաքական_զարգացումները_Հայաստանում_Ադրբեջանի_հետ_խաղաղության_համաձայնագրի_ստորագրումից_հետո
Հայաստանում Նիկոլ Փաշինյանի կառավարության հրաժարականը պահանջող ժողովրդական բողոքի ցույցերի ֆոնին, վարչապետը հայտարարել է 2021թ. հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 21, 2021 15:03 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Քաղաքական զարգացումները Հայաստանում՝ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո

Հայաստանում Նիկոլ Փաշինյանի կառավարության հրաժարականը պահանջող ժողովրդական բողոքի ցույցերի ֆոնին, վարչապետը հայտարարել է 2021թ. հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին:

ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ  Նիկոլ Փաշինյանը կշարունակի պաշտոնավարել, մինչև 2021թ հունիսի 20-նն անցկացվելիք արտահերթ խորհրդարանական ընտրությունները:

Ընդդիմադիրները ՀՀ վարչապետին են մեղադրում ղարաբաղյան վերջին պատերազմում Հայաստանի պարտության մեջ:

Եվրասիական հարցերի իրանցի փորձագետ Ռամին Արյան Ռադն ասել է.«Երևանը դեռ հանգիստ չի քնում, իսկ անկայունության մղձավանջը ստվերել է քաղաքը: Մի երկիր, որը քաղաքական գրականության մեջ Խորհրդային Միությունից առանձնացած միատարր բնակչությամբ ամենակայուն հանրապետություններից մեկն էր, այժմ տառապում է ամենօրյա բողոքներից և անսանձ պառակտումներից»:

Հայաստանի Սահմանադրության մեջ կատարված վերջին բարեփոխումների համաձայն, վարչապետը նշանակվում է ԱԺ-ի ձայների մեծամասնությամբ և երկրի ամենաբարձրաստիճան պաշտոնյան է համարվում: Այդ պատճառով, Փաշինյանն առանց նախագահի և երկրի մյուս պետայրերի համաձայնության, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ստորագրել է Ղարաբաղի խաղաղության համաձայնությունը: 

Հաշվի առնելով այս իրողությունները և Հայաստանի վարչապետի հատուկ դիրքը` հայ քաղաքական գործիչները դարձել են խորհրդարանական համակարգի հակառակորդներ և փորձում են մեկ անձից խլել իշխանությունը:

Հայ քաղաքական գործիչներից շատերը ենթադրում են, որ Հայաստանի Սահմանադրության բարեփոխումները և իշխանական համակարգը խորհրդարանականից նախագահականի փոխելը ծրագրված դավադրություն էր ղարաբաղյան տարածքներն Ադրբեջանին հանձնելու համար:

Որպես լրագրող ու խորհրդարանի պատգամավոր իր քաղաքական կարիերան սկսած Նիկոլ Փաշինյանը շուտով կարողացավ իշխանությունից հեռացնել Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանին:

Դրանից առաջ Ռոբերտ Քոչարյանը երկու անընդմեջ շրջան պաշտոնավարել էր որպես Հայաստանի նախագահ: Փաստորեն, Քոչարյանն ու Սարգսյանը Հայաստանի նախագահներից երկուսն էին, ովքեր ընդհանուր առմամբ քսան տարի գտնվում էին Հայաստանի քաղաքական իշխանության ղեկին:

Սակայն Փաշինյանին հաջողվեց երկու շաբաթվա ընթացքում ժողովրդին համախմբել իշխանափոխության հարցի շուրջ և ձեռք բերել իշխանություն:

Հայաստանի ներկա իրավիճակի և ճգնաժամի քննարկումն ամփոփելով, անհնար է թվում, որ հայ ժողովուրդը մեկ անգամ ևս վստահի Փաշինյանին և քվեարկի Հայաստանի Ազգային ժողովում նրա նախընտրած պատգամավորների օգտին: Փաստորեն, Հայաստանի ապագա կառավարությունը Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ անհնար է պատկերացնել: