Մեկնաբանություն. Առաջնորդի տեսակետը. Ընտրությունների կարևորությունը՝ ներքին և արտաքին ասպարեզներում
Նոռուզի կապակցությամբ իրանական Ֆարվարդին ամսի մեկին ունեցած հեռուստատեսային ելույթում, ԻԻՀ առաջնորդ Այաթոլլահ Խամենեին հայտարարել է, որ ներքին առումով, ընտրությունները նշանակում են երկրում բարեփոխումների անցակացում: Մարդիկ մուտք են գործում ասպարեզ և գործադիր համակարգում տեղի են ունենում փոփոխություններ, ինչը շատ կարևոր է:
ԻԻՀ առաջնորդն ասել է. «Արտաքին առումով նույնպես ընտրություններին ժողովրդի մասնակցությունը վկայում է երկրի ազգային հեղինակության մասին: Պաշտպանության ոլորտի նշանակությունն անկասկած կարևոր է, սակայն ընտրություններին ժողովրդի մասնակցությունն ազգային հեղինակության արտահայտիչն է: Ընտրություններին մարդկանց մասնակցության բարձր ցուցանիշը բարձրացնում է Իրանի հեղինակությունը ներքին և արտաքին ասպարեզներում»:
Ավելի քիչ քան երեք ամիս անց, Իրանում տեղի կունենան նախագահական տասներեքերորդ ընտրությունները: Այս ընտրությունները կրկնակի կարևոր են խորհրդարանականից, քանի որ գործադիր իշխանությունն Իրանում կարևոր դերակատարություն և պարտականություններ ունի, հատկապես՝ տնտեսական և արտաքին քաղաքական ասպարեզներում:
Երկրի կառավարման ամենակարևոր և արդյունավետ համակարգը նախագահականն է: Հետևավբար, ընտրություններին քաղաքացիների լայն մասնակցությունն Իրանի իսլամական հանրապետության համակարգի օրինականության և քաղաքացիների կողմից ընդունված լինելու վկայությունն է:
Հաշվի առնելով նախագահական ընտրությունների կարևորությունն Իրանում, թշնամիները մշտապես փորձեր են արել նսեմացնել ժողովրդի դերակատարությունն այդ ընտրություններում և ընտրությունների դերակատարությունն ընդհանրապես: Անկասկած, իրանական 1400 թ ընտրություններին ժողովրդի լայնածավալ մասնակցությունը կբարձրացնի երկրի հեղինակությունը, իսկ որ ամենակարևորն է՝ այդ մասնակցություն միջոցով, իրանցիները որոշելու են իրենց ճակատագիրը:
Նախագահական ընտրությոնների յուրաքանչյուր փուլում, ժողովրդի լայնածավալ մասնակցությունը նշանակում է աջակցություն իսլամական համակարագին, ինչն արտաքին ասպարեզում բարձրացնում է երկրի հեղինակությունը: Եվ որքան շատ քաղաքացիները սատարեն իշխանությանն, այնքան շատ կձախողվեն թշնամիների սադրանքները:
Իսլամական հեղափոխության 42 տարիների փորձը ցույց է տալիս, որ ամեն անգամ, երբ ժողովուրդը լայնածավալ մասնակցություն է ունեցել քաղաքական ասպարեզում, մասնավորապես՝ ընտրություններում, իսլամական համակարգն ավելի հեշտ է հաղթահարել առկա խնդիրները և ծառայել երկրի ու քաղաքացիների շահերին:
Այսինքն, կարելի է ասել, որ իշխանությունների նկատմամբ ժողովրդական աջակցությունը երկրի հզորացման ու ազգային հեղինակության բարձրացման կարևոր գործոնն է: Մյուս կողմից, դա աշխարհին ապացուցում է, որ Իրանում կառավարումն իրականացվում է արդար ընտրությունների և ժողովրդի կամարտահայտման միջոցով:
Վերջին 42 տարիների բարդ ժամանակները հաղթահարելը, ներառյալ՝ Իրաքի բաասական ռեժիմի կողմից Իրանին պարտադրված ութամյա պատերազմը, ԱՄՆ-ի լայնածավալ պատժամիջոցները հաղթահարելը, թշնամիների սադրանքների ձախողումները և Վաշինգտոնի առավելագույն ճնշման քաղաքականության տապալումը, այս բոլորը հնարավոր են դարձել իսլամական համակարգի նկատմամբ ժողովրդի աջակցության շնորհիվ:
Իրանի իսլամական համակարգի ու կառավարության նկատմամբ ժողովրդի աջակցության արդյունքն ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի կողմից որդեգրված առավելագույն ճնշման քաղաքականության ձախողումն էր: Իր պաշտոնավարման չորս տարիների ընթացքում, Թրամփի կառավարությունը փորձեց առավելագույն ճնշման քաղաքականության միջոցով թուլացնել Իրանի ժողովրդի ու իսլամական համակարգի միջև եղած կապը, սակայն ի վերջո ձախողվեց, ինչի արդյունքում, Թրամփը հեռացավ Սպիտակ տնից: