Մեկնաբանություն. մարդու իրավունքները՝ որպես Իրանի դեմ Արևմուտքի կողմից կիրառվող քաղաքական գործիք
Իրանի ԱԳՆ խոսնակը հայտարարել է, որ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի 46-րդ նստաշրջանում ընդունված հակաիրանական բանաձևը չունի իրավական ուժ, ընդունված չէ միջազգայնորեն և մերժված է:
Սաիդ Խաթիբզադեն չորեքշաբթի օրը հայտարարել է, որ բանաձևն ընդունվել է խորհրդի անդամների կեսից քիչ ձայների արդյունքում, այն պայմաններում, երբ Իրանի հարցով հատուկ զեկուցողի զեկույցներից ոչ մեկում խոսք չկա տասնյակ անմեղ երեխաների և հարյուրավոր անմեղ հիվանդների մահվան մասին, որի պատճառը բժշկական սարքավորումների հասնաելիության ճանապարահին առաջացած խոչընդոտներն են:
Մարդու իրավունքների խորհրդի հակաիրանական բանաձևը, որը հաստատվեց 21 կողմ, 12 դեմ և 14 ձեռնպահ ձայներով, նույն բանաձևն էր, ինչ նախորդ տարի, և դրա նպատակը Իրանի հարցով Մարդու իրավունքների խորհրդի հատուկ զեկուցողի մանդատի երկարաձգումն էր:
Մարդու իրավունքների խորհրդում հակաիրանական բանաձևն ըդնունած երկրների հայտարարություններում ու գործողություններում առկա է ակնհայտ հակասություն, ինչը վկայում է, որ Արևմուտքն Իրանի հետ հարաբերություններում, մարդու իրավունքները որպես գործիք է կիրառում:
ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառով կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում բժշկական սարքավորումների ու պարագաների ձեռքբերման ճանապարհին առաջացած խոչընդոտների հետևանքով հազարավոր իրանցիների կյանքի ու առողջության իրավունքի խախտումն անտեսելն, ինչպես նաև պատժամիջոցներին որոշ եվրոպական երկրների մասնակցությունն Արևմուտքին իրավունք չեն տալիս հանդես գալ րպես մարդու իրավունքների պաշտպան:
Բանաձևն ընդունվել է այն պայմաններում, երբ այդ քաղաքական բանաձևին կողմ քվեարկած որոշ արևմտյան երկրների գործողությունները, ներառյալ՝ ԱՄՆ-ի սահմանած դեղորայքի ու տնտեսական պատժամիջոցներին համընթաց լինելը, Իրանի քաղաքացիների սպանության գործում ահաբեկչական խմբավորումներին աջակցելը, ինչպես նաև Սաուդյան Արաբիային առաջադեմ զենք վաճառելը, որով Ռիադը սպանում է և Եմենի անմեղ քաղաքացիներին. նրանց վերածել է աշխարհում մարդու իրավունքների ամենամեծ խախտողների:
ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղայի Համանեն, այս կապակցությամբ հայտարարել է, որ մի շարք երկրներ, ինչպես՝ Բրիտանիան, ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Գերմանիան և Կանադան, մարդու իրավունքների հարցը որպես քաղաքակն գործիք են կիրառում իրենց հակառակորդների նկատմամբ, միևնույն ժամանակ, զենք վաճառելով Սաուդյան Արաբիային, որը դրանցով սպանում է Եմենի անմեղ ժողովրդին:
Իրանի նկատմամբ Արևմուտքի երկակի քաղաքականությունն այնպիսի պայմաններում է վերածվել մարդու իրավունքների հարցում վերածվել է անփոփոխ սկզբունքի, երբ ԻԻՀ, հիմնվելով իր կրոնական ու պարտավորությունների, Սահմանադրության և միջազգային պայմանագրերի վրա, մշտապես քայլեր է ձեռնարկել՝ մարդու իրավունքների իրավիճակի բարելավման ուղղությամբ:
Այս բանաձևի ընդունումը, որի օգտիօն քվեարկել են ԱԽ մշտական անդամներից կեսից քիչը, վկայում է որ Իրանի նկատմամբ արևմտյան որոշ երկլրների երկակի մոտեցումները միջազգային շրջանակներում համակիրներ չունեն և Արևմուտքը՝ մարդու իրավունքների սև անցյալով, չի կարող մարդու իրավունքների հարցով որոշում կայացնել այնպիսի անկախ երկրների վերաբներյալ, ինչպիսին է Իրանը: