Մեկնաբանություն. Եմենի պատերազմի յոթերորդ տարվա մեկնարկին, հինգ փաստ այդ պատերազմի մասին
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i136800-Մեկնաբանություն._Եմենի_պատերազմի_յոթերորդ_տարվա_մեկնարկին_հինգ_փաստ_այդ_պատերազմի_մասին
2021 թ. մարտի 26-ին, Եմենի դեմ Սաուդյան կոալիցիայի պատերազմը թևակոխում է յոթերորդ տարին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 26, 2021 14:23 Asia/Tehran
  • Մեկնաբանություն. Եմենի պատերազմի յոթերորդ տարվա մեկնարկին, հինգ փաստ այդ պատերազմի մասին

2021 թ. մարտի 26-ին, Եմենի դեմ Սաուդյան կոալիցիայի պատերազմը թևակոխում է յոթերորդ տարին:

Ժամանակակից աշխարհում երկրում իշխանությունը չի կարող որոշվել մեկ երկրի դեմ պատերազմով: 2015 թ. մարտի 26-ին, Սաուդյան Արաբիան Եմենի դեմ պատերազմ սկսեց ԱՄԷ-ի և մի շարք այլ երկրների մասնակցությամբ, որի նպատակն էր Աբդե Ռաբե Մանսուր Հադիին վերադարձնել Եմենի իշխանություն և Անսարոլլահին հեռացնել իշխանությունից: Սակայն այդ պատերազմից վեց տարի անց, այդ նպատակը ոչ միայն չի իրագործվել,  այլև Անսարալլահը և նրա դաշնակիցները կառավարություն են կազմել Սանաայում և խմբավորումն այսօր Եմենի ամենակազմակերպված քաղաքական դերակատարն է համարվում:

Սաուդյան կոալիցիան սկզբում տասը երկրների համագործակցությամբ գրոհեց Եմենի դեմ, սակայն լուծարվեց:  Սաուդյան Արաբիայի և ԱՄԷ-ի նպատակը նույնը չէր: Այսօր Սաուդյան Արաբիան և ԱՄԷ-ն տարբեր մտահոգություններ ունեն: ԱՄԷ-ն կենտրոնացած է հարավային Եմեն ներթափանցելու և իր տարածաշրջանային դիրքն ամրապնդելու վրա, սակայն Սաուդյան Արաբիան բախվում է Եմենի հրթիռային և անօդաչու թռչող սարքերից բխող ներքին սպառնալիքներին և ձգտում է կանխել պատերազմում պարտությունը:

Եմենի դեմ պատերազմում Սաուդյան Արաբիան ամենամեծ պարտվողն է, իսկ Իսրայելը՝ ամենամեծ հաղթողը: Այսօր Սաուդյան Արաբիան խորապես անհանգստացած է Եմենի հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարվածներից: Այս պատերազմը կասկածի տակ է դրել Ալե Սաուդի ուժը: Մյուս կողմից, Սիոնիստական ​​ռեժիմը այս պատերազմի մեծ հաղթողն էր, քանի որ մի կողմից ականատես է լինում  մի քանի իսլամական երկրների պատերազմին մեկ այլ իսլամական երկրի դեմ, իսկ մյուս կողմից՝ Սաուդյան Արաբիան էլ է դարձել «մանկասպան ռեժիմ» և այդ կոչումը միայնակ չի կրում: Կարելի է ասել, որ Եմենի պատերազմը ծուղակ էր որ ԱՄՆ-ի և Իսրայելի հետախուզական գործակալությունները ստեղծել էին Սաուդյան Արաբիայի համար:

ՄԱԿ-ը և գերտերությունները ևս Եմենի դեմ սաուդյան կոալիցիայի պատերազմի գլխավոր պարտվողներն են: ՄԱԿ-ին չի հաջողվել պատերազմում պահպանել անկողմնակալությունը և երբ եմենցիներն ավելի գերակա դիրքից են հանդես եկել այդ պատերազմում, ՄԱԿ-ը մեծացրել է իր դիվանագիտական ջանքերը: 

ՄԱԿ-ից բացի, արևմտյան գերտերությունները ևս այդ պատերազմի պարտվող կողմն են եղել: Չնայած այդ ուժերին հաջողվել է պատերազմում Սաուդյան Արաբիային զենք վաճառելով, տնտեսական շահ ապահովել, սակայն աշխարհի համար ապացուցվել է, որ արևմտյան ուժերը միայն հայտարարում են  մարդու իրավունքների պաշտպանության մասին, և չնայած Եմենում տիրող մարդկային աղետին,  մտահոգված չեն այդ պատերազմին վերջ դնելու հարցով և շարունակում են հովանավորել Սաուդյան Արաբիային:

Եմենի իրավազրկված ժողովուրդն այս անհավասար պատերազմի ամենամեծ զոհն էր: Եմենի առողջապահության նախարարության տվյալներով՝ պատերազմում զոհվել կամ վիրավորվել է ավելի քան 43000 եմենցի: Տեղահանվել է շուրջ 4 միլիոն եմենացի: Հիվանդությունն ու սովը ևս ճնշում են Եմենի ժողովրդին: Այս պատերազմը նաև մեծ ֆինանսկաան վնասներ է պատճառել: Կարելի է ասել, որ Արևմտյան Ասիայի ամենաաղքատ  երկիրը համարվող Եմենի բնակիչները այդ երկրի դեմ Սաուդյան կոալիցիայի պատերազմի ամենամեծ զոհերն էին: