Մեկնաբանություն. Չինաստանի ԱԳ նախարարի այցը Իրան. երկու երկրների հարաբերությունները ռազմավարակաան մակարդակի
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i136830-Մեկնաբանություն._Չինաստանի_ԱԳ_նախարարի_այցը_Իրան._երկու_երկրների_հարաբերությունները_ռազմավարակաան_մակարդակի
Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի պաշտոնական հրավերով, Չինաստանի արտգործնախարար Վան Յին, ուրբաթ օրը ժամանել է Թեհրան:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 27, 2021 07:21 Asia/Tehran
  • Մեկնաբանություն. Չինաստանի ԱԳ նախարարի այցը Իրան. երկու երկրների հարաբերությունները  ռազմավարակաան մակարդակի

Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի պաշտոնական հրավերով, Չինաստանի արտգործնախարար Վան Յին, ուրբաթ օրը ժամանել է Թեհրան:

Իրան-Չինաստան հարաբերությունները կարևոր են երկու առումով.

Առաջինը երկու երկրների ջանքերն են ՝ ռազմավարական հարաբերություններ զարգացնելու ուղղությամբ:

Իրանն ու Չինաստանը ընդլայնել են իրենց հարաբերությունները երեք մակարդակներում՝ «քաղաքական-տնտեսական», «անվտանգության պաշտպանություն» և «աշխարհաքաղաքական-ռազմավարական»: Իսկ համագործակցության  25-ամյա ռազմավարական փաստաթղթի ստորագրումը կարևոր քայլ է այս գործընթացն ավարտին հասցնելու համար:

Երկու երկրների հարաբերությունների կարևորության մյուս ասպեկտը Թեհրանի և Պեկինի փոխգործակցությունն է տարածաշրջանային և միջազգային դիվանագիտության ոլորտում:

Իրանն ու Չինաստանն ընդհանուր շահեր ունեն տարածաշրջանում կայունության և անվտանգության պահպանման հարցում, այդ թվում ՝ Պարսից ծոցում և Հորմոզի նեղուցում: Երկարաժամկետ համագործակցության մասին համապարփակ փաստաթղթի ստորագրումը ռազմավարական նշանակություն ունի այս տեսանկյունից:

Իրանի հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլահ Խամենեին 2016 թ.  հունվարին Չինաստանի նախագահ Սի Զզինպինի հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով որոշ երկրների, հատկապես՝ Միացյալ Նահանգների ավտորիտար քաղաքականությանը և այլ երկրների հետ անազնիվ համագործակցությանը, հավելել է.«Այս իրավիճակի հետևանքով, անկախ երկրները փորձում են իրար հետ  ավելի շատ համագործակցություն ունենալ:  Իրանի և Չինաստանի միջև 25-ամյա ռազմավարական հարաբերությունների մասին համաձայնագիրը մշակվել է նույն շրջանակներում և երկու ոկղմերի հետևողական ջանքերի արդյունքում, համաձայնագրերը պետք է մտնեն  գործնական փուլ«:

Հարաբերությունների այս մակարդակը վկայում է տարածաշրջանային փոխհարաբերությունների նկատմամբ փոխվստահության մասին: Տնտեսական տեսանկյունից կարելի է ասել, որ Մետաքսի ճանապարհի նախագծում, տրանսպորտի և էներգետիկ ոլորտներում երկու երկրների համագործակցությունը ռազմավարական մակարդակի վրա է: 2019 թվականին հրապարակված վիճակագրության համաձայն ՝ պատժամիջոցների գագաթնակետին, Իրանի և Չինաստանի միջև առևտուրը  հասավ 24 միլիարդ դոլարի: Այնուամենայնիվ, այս բոլոր տարիների ընթացքում Չինաստանի հետ հարաբերությունները չեն սահմանափակվել միայն նավթի և էներգետիկայի ոլորտնբերով: Երկու երկրները տարածաշրջանային կապերն էլ ավելի ամրապնդելու կարողություն ունեն:

Ինչպես հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Սաիդ Խաթիբզադեն, Իրան-Չինաստան հարաբերությունները բազմաշերտ են և Իրան-Չինաստան համագործակցության մասին համապարփակ փաստաթուղթն այդ կապակցությամբ ամբողջական ճանապարհային քարտեզ է: Այս փաստաթուղթն ընդգրկում է տարբեր ոլորտներ, այդ թվում՝ քաղաքական, անվտանգության, պաշտպանական, մշակութային, գյուղատնտեսական, տնտեսական, գիտական, զբոսաշրջություն, նավթ և էներգիա, հեռահաղորդակցական ենթակառուցվածքներ և կապի տեխնոլոգիա, առևտուր, առողջապահություն: Փաստաթղթում հատուկ ուշադրություն է դարձվում տնտեսական ոլորտին, որը փաստաթղթի հիմնական առանցքն է  և Իրանի մասնակցությանը Չինաստանի «ճանապարհային գոտի» գաղափարին: Իրանը վստահելի կապող օղակ է Կասպից ծովի և Պարսից ծոցը և Օմանի ծովի միջև և հենց այս առանձնահատկությունն ավելի հետաքրքրիր է դարձնում Թեհրանի հետ համագործակցությունը կարճատև ու երկարատև տնտեսական ծրագրերում: