Մեկնաբանություն- Հաղթանակ և տարաձայնություններ իսրայելական աջակողմյան ճամբարում
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i136848-Մեկնաբանություն_Հաղթանակ_և_տարաձայնություններ_իսրայելական_աջակողմյան_ճամբարում
Իսրայելի խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքների հրապարակմամբ պարզ դարձավ, որ աջակողմյանները հերթական անգամ հաղթել են ընտրություններում, և աջակողմյան կառավարություն կազմելու համար դժվար է թե կարողանան 61 տեղ ձեռք բերել խորհրդարանում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 27, 2021 13:55 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Հաղթանակ և տարաձայնություններ իսրայելական աջակողմյան ճամբարում

Իսրայելի խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքների հրապարակմամբ պարզ դարձավ, որ աջակողմյանները հերթական անգամ հաղթել են ընտրություններում, և աջակողմյան կառավարություն կազմելու համար դժվար է թե կարողանան 61 տեղ ձեռք բերել խորհրդարանում:

Երկու տարվա ընթացքում իսրայելական չորրորդ ընտրություններն անցկացվել են մարտի 23-ին: Ընտրությունների արդյունքները պաշտոնապես հայտարարվեցին, և ոչ մի կոալիցիա չկարողացավ ձեռք բերել կաբինետ կազմելու համար անհրաժեշտ 61 տեղը: Իսրայելի խորհրդարանն ունի 120 տեղ, իսկ վարչապետը պետք է շահի 61 կամ 50 տոկոս գումարած մեկ պատգամավորի աջակցությունը:

Լիքուդ կուսակցությունը այս ընտրություններում շահեց 30 տեղ և ստացավ ամենաշատ տեղերը, Բայց համեմատած 2020 թվականի մարտի ընտրություններին, կորցրեց 6 տեղ: 13 կուսակցություններ ստացան անհրաժեշտ քանակի ձայներ Իսրայելի Քնեսետում ներկայություն ունենալու համար, իսկ բոլոր կրոնական, աշխարհիկ, ազգային, արաբական և լիբերալ կուսակցությունները այժմ տեղեր ունեն Իսրայելի խորհրդարանում: 

Այնուամենայնիվ, կաբինետի ձևավորման խնդիրն անորոշ է: Նեթանյահուին աջակցող աջակողմյան կուսակցություններն ընդհանուր առմամբ ստացել են 52, իսկ  մրցակիցները՝ 59 տեղ: Հետեւաբար, Նեթանյահուին ու նրա դաշնակիցներին կաբինետ կազմելու համար  ունեն 9 տեղի, իսկ նրա մրցակիցները՝ 2 տեղի կարիք:

Իսրայելի ժողովրդավարական հիմնադրամի ղեկավար Յոհան Պլասներն ասել է.«Ընտրությունների արդյունքները ցույց են տալիս, որ Իսրայելում քաղաքական ճգնաժամը կշարունակվի»:

Նույնիսկ Նեթանյահուի մրցակիցների մեջ կան աջակողմյան կուսակցություններ, որոնք ղեկավարի պաշտոնում Նեթանյահուի ներկայության պատճառով դժկամությամբ են միանում աջ կոալիցիային:

Այսպիսով, իսրայելական ընտրություններում աջ կողմի ձայների ընդհանուր թիվը հասնում է ավելի քան 70 տեղի, սակայն Նեթանյահուի ընդդիմության պատճառով տարաձայնությունները պատճառ դարձան, որ իսրայելական կաբինետի ձևավորման հարցը հասնի փակուղի: Իսրայելի նախագահ Ռովին Ռիվլինը պետք է մարտի 31-ին նշանակի նոր վարչապետին՝ կաբինետ կազմելու համար: Հաշվի առնելով, որ «Լիքուդ» կուսակցությունը շահել է ամենաշատ տեղերը, հնարավոր է, որ Բենիամին Նեթանյահուն առաջադրվի վարչապետի  պաշտոնում կաբինետ կազմելու համար:

Նեթանյահուն կփորձի իր հետ ուղեկցել Նաֆթալի Բենեթին ու նրա ղեկավարած Յամինա կուսակցությունը: Ոմանք կարծում են, որ Նաֆթալի Բենեթը, հավանաբար, կուղեկցի Նեթանյահուին ՝ կաբինետը կազմելու համար: Բայց նույնիսկ Նաֆթալի Բենեթի  ուղեկցության ​​դեպքում, Նեթանյահուն չի ստանա 61 տեղ, քանի որ Յամիննան նվաճել է ընդամենը 7 տեղ: 

Վերջին ընտրություններում օկուպացված տարածքների արաբները նույնպես բաժանվեցին և երկու առանձին ցուցակներով մասնակցեցին ընտրություններին, որի արդյունքում արաբական միացյալ ցուցակը շահեց 6 տեղ, իսկ Միացյալ Արաբական ցուցակը 4 տեղ: Հնարավոր է, որ Արաբական Միացյալ ցուցակը ուղեկցի Բենիամին Նեթանյահուին:

Եթե ​​Նեթանյահուին չհաջողվի վեց շաբաթվա ընթացքում ձևավորել կաբինետ, ապա երկու հնարավորություն կա, այդ թվում` մեկ այլ անձի առաջադրել կաբինետ կազմելու համար կամ խորհրդարանը լուծարել, հինգերորդ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու համար:

Այս ընտրություններում ժողովրդի մասնակցությունը կազմել է 67,4 տոկոս, ինչն ամենացածր ցուցանիշն է 2009 թվականից ի վեր: Ըստ այդմ, Սիոնիստական ​​ռեժիմի ղեկավարը չորրորդ ընտրությունների օրը նախազգուշացրել էր սոցիալական կապիտալի կորստի մասին: