Մեկնաբանություն- Հյուսիս-հարավ միջանցքը կարող է փոխարինել Սուեզի միջանցքին
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հյուսիս-հարավ միջանցքով ուղևորության ժամանակը կրճատվում է մինչև 20 օրով և մինչև 30 տոկոս ծախսերի խնայողություն է լինում, այն կարող է փոխարինել Սուեզի ջրանցքին:
Վերջին օրերի ընթացքում Սուեզի ջրանցքի փակվելու հանգամանքը և համաշխարհային տնտեսությանը պատճառված օրական 9 մլրդ դոլարի վնասը, թեժացրել են ծովային առևտրի հետ կապված քննարկումները:
Շաբաթ օրը, Ռուսաստանում ԻԻՀ դեսպան Քազեմ Ջալալին Թվիթերում գրել է.«Վերջին դեպքը վկայում է այն մասին, որ նկատի առնելով այն փաստը, որ տարեկան ավելի քան մեկ մլրդ տոննա ապրանք է անցնում Սուեզի ջրացքով, անհրաժեշտ է ունենալ ավելի ցածր ռիսկով ճանապարհ և Հյուսիս-հարավ միջանցքը հարմար տարբերակ է»:
Ever Given բեռնատար նավը, որը պատկանում է ճապոնական ընկերություններից մեկին և Չինաստանից ուղևորվում էր Հոլանդիայի Ռոտերդամ նավահանգիստ, մարտի 23-ին ուժեղ քամու հետևանքով փորձելով փոխել ուղղությունը, փակել է Սուեզի ջրանցքի ամենանեղ հատվածը, արգելափակելով մնացած նավերի տեղաշարժը: Այս պահին, ավելի քան 320 նավեր սպասում են ջրանցքով անցնելու իրենց հերթին:
163 կիլոմետրանոց Սուեզի ջրանցքը Միջերկրական ծովը միացնում է Կարմիր ծովին և աշխարհի ծովային տրանսպորտի 10-ից 12 տոկոսն այս ջրանցքով է անցնում: Ամեն օր ջրանցքից անցնում են տասնյակ նավեր, որոնք առանց Աֆրիկայից երկար տարածություններ անցնելու, Եվրոպայից Ասիա և Ասիայից Եվրոպա են գնում:
Միջազգային առևտրում շատ կարևոր է վստահությունն առ այն, որ ապրանքափոխանակումը վստահելի և նվազագույն ռիսկայնությամբ ճանապարհով է տեղի ունենում:
Արագությունը, դյուրությունն ու անվտանգությունը երեք բաղադրիչներ են, որոնք մեծ նշանակություն ունեն ապրանքափոխադրման գործում:
Մակրանի և Չաբահարի ափերը Իրանի հարավում ռազմավարական նշանակություն ունեցող կարևոր տարածքներ են Հյուսիս-հարավ միջանցքով ապրանքափոխադրման համար: 7200 կմ երկարությամբ այս միջանցքը շատ մեծ առավելություններ ունի մյուս ճանապարհների համեմատությամբ: Միջանցքն ունի համակցված փոխադրման հնարավորություն, ինչի շնորհիվ, կիսով չափ կրճատում է ապրանքների տեղափոխման ժամանակը:
Հյուսիս-հարավ միջանցքն օգտագործելով ծովային, ռելսային և ցամաքային համակցված երթուղիներ, Եվրասիայի տարածաշրջանում արագացրել և դյուրացրել է ապրանքափոխադրումը: Հյուսիս-հարավ նոր միջանցքի շնորհիվ, Սուեզի ջրանցքը ևս կարող է դիմակայել բեռնափոխադրումների աճին: Հաշվի առնելով այս բաղադրիչներն ու հզորությունները, ապրանքների տարանցման հարցում, Հյուսիս-հարավ միջանցքը կարող է Սուեզի ջրանցքին փոխարինելու լավագույն տարբերակը լինել: