Մեկնաբանություն- Հայաստանում ընդդիմության առաջնորդն ընդունել է պարտությունը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i136934-Մեկնաբանություն_Հայաստանում_ընդդիմության_առաջնորդն_ընդունել_է_պարտությունը
ՀՀ վարչապետի և ընդդիմության միջև կայացած համաձայնությունից մեկ շաբաթ անց, ընդդիմության առաջնորդը մամլո ասուլիսում ցավ հայտնելով, ընդունել է պարտությունը Երևանի կառավարության հանդեպ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 28, 2021 14:24 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Հայաստանում ընդդիմության առաջնորդն ընդունել է պարտությունը

ՀՀ վարչապետի և ընդդիմության միջև կայացած համաձայնությունից մեկ շաբաթ անց, ընդդիմության առաջնորդը մամլո ասուլիսում ցավ հայտնելով, ընդունել է պարտությունը Երևանի կառավարության հանդեպ:

Հայրենիքի փրկության շարժման առաջնորդ Վազգեն Մանուկյանը լրագրողներին ասել է.«Վերջին ամիսների ընթացքում 17 ընդդիմադիր կուսակցություններ պահանջեցին Նիկոլ Փաշինյանի կառավարության հրաժարականը, սակայն ամռան սկզբին, ԱԺ-ի արտահերթ ընտրությունների անցկացումը մեծ պարտություն է ընդդիմության համար»:

Մանուկյանը Փաշինյանի օրոք ընտրությունների անցկացումն ահավոր բնութագրելով, նշել է, որ պետք է ժամանակավոր կառավարություն կյանքի կոչել, որը խորհրդարանական ընտրություններ կանցկացնի:

Հայրենիքի փրկության շարժման առաջնորդն այն պայմաններում է նման հայտարարություն կատարել, երբ մեկ շաբաթ առաջ, ընդդիմությունը համաձայնության եկավ հունիսի 20-ին, ԱԺ-ի արտահերթ ընտրություններ անցկացնելու շուրջ: Որոշվել է  նաև, որ ընդդիմությունը վերջ դնի բողոքի ցույցերին:

Երևանում Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ընդդիմադիրների ամիսներ տևած ցույցերից հետո, Փաշինյանը առաջարկել է ԱԺ-ի արտահերթ ընտրություններ անցկացնել, որն ընդունվել է մեծ թվով ընդդիադիր կուսակցությունների կողմից: Սակայն բողոքի ցույցերը ղեկավարող Հայրենիքի փրկության շարժումը խիստ քննադատել է այդ որոշումը:

Փորձագետները չեն բացառում, որ այլ պետությունների ղեկավարները խոսել են ընդդիմության առաջնորդների հետ և կարևորել են վարչաապետի պաշտոնում Փաշինյանի մնալը:

Հայաստանում ճգնաժամի ամենակարևոր պատճառն այն է, որ ընդդիմադիր կուսակցությունները սովորաբար ղարաբաղցիներ են, իսկ Փաշինյանի կողմնակիցները բնիկ հայաստանցիներ:

Վերջին ամիսների ընթացքում, ընդդիմության շարքերին են միացել նաև հայաստանցիներ, որոնք համոզված են, որ Փաշինյանը դավաճանության արդյուքնում է Ղարաբաղի տարածքները հանձնել Ադրբեջանին:

Փաստորեն, ընդդիմության առաջնորդների և նախկին նախագահներ Ռոբերթ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի դիրքորոշումներով, թվում է, որ Հայոց բանակի անարդյունավետ գործունեության գլխավոր մասը սեպտեմբերի 27-ին՝ Ղարաբաղի պատերազմին նախորդող օրերին Փաշինյանի կառավարության և Հայաստանի վարչապետի կողմից ստորագրված հրամանագրերի  արդյունք էր:

Այդ իսկ պատճառով, Հայաստանի ընդդիմությունը պնդում է, որ Ղարաբաղի յոթ տարածքները հանձնելու և Նախիջևանի ու Ադրբեջանի միջև կապն ապահովվելու դիմաց, Հայաստանի կառավարությանը չի հաջողվել անգամ ճշտել Ղարաբաղի իրավական կարգավիճակը:Հետևաբար ընդդիմության կարգախոսն է դարձել, որ զինվորներն իրենց կյանքը զոհել են հանուն ոչնչի:

Հայաստանը որպես պատերազմի պարտվող և Ադրբեջանի դիմաց բազում միավորներ կորցրած պետություն, առավել քան երբևէ հիասթափված վիճակում է հայտնված: Իսկ  բողոքարարները ցույցեր անցկացնելով, շարունակում են Փաշինյանի հրաժարականը պահանջել: Չի բացառվում նաև, որ հունիսի ընտրություններում Փաշինյանի կողմնակից կուսակցությունների հաղթելով, շարունակվեն ընդդիմության ամենօրյա ցույցերը: