Մեկնբաբանություն. Չինաստան-ԱՄՆ հարաբերություններում լարվածությունը պահպանվում է
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i136974-Մեկնբաբանություն._Չինաստան_ԱՄՆ_հարաբերություններում_լարվածությունը_պահպանվում_է
Չնայած կանխատեսվում էր, որ Դոնալդ Թրամփի հեռանալուց հետո Չինաստանի և արևմտյան երկրների, մասնավորապես՝ ԱՄՆ-ի հետ հարաբերություններում լարվածությունը կթուլանա, սակայն Բայդենի իշխանության գալուց հետո, այդ կանխատեսումն իրականություն չդարձավ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 29, 2021 07:22 Asia/Tehran
  • Մեկնբաբանություն. Չինաստան-ԱՄՆ հարաբերություններում լարվածությունը պահպանվում է

Չնայած կանխատեսվում էր, որ Դոնալդ Թրամփի հեռանալուց հետո Չինաստանի և արևմտյան երկրների, մասնավորապես՝ ԱՄՆ-ի հետ հարաբերություններում լարվածությունը կթուլանա, սակայն Բայդենի իշխանության գալուց հետո, այդ կանխատեսումն իրականություն չդարձավ:

Հարավչինական ծովում ԱՄՆ-ի արկածախնդիր գործողությունների դեմ բողոքները,  ԱՄՆ-ում մարդու իրավունքների վերաբերյալ Չինաստանի ամենամյա զեկույցի հրապարակումը, հակաիրանական պատժամիջոցները չեղարկելու Պեկինի կոչերը և վերջին օրերին ՀԳՀԾ վերադառնալուն ուղղված  գործնական քայլերը, վկայում են Վաշինգտոնի և արևմտյան որոշ երկրների հետ Պեկինի հարաբերություններում առկա լարվածության շարունակման մասին:

Բայդենի հայտարարությունները վկայում են, որ գոնե առաջիկայում նա չի պատրաստվում փոխել Չինաստանի նկատմամբ  Թրամփի օրոք ԱՄՆ-ի որդեգրած ագրեսիվ քաղաքականությունը:

Բայդենի հայտարարությունը, թե երկու երկրների միջև ուղղակի առճակատում տեղի չի ունենա, սակայն ուժեղ մրցակցությունը կպահպանվի, ի չիք դարձրեց երկու երկրների հարաբերությունները վերանայելու վերաբերյալ առկա բոլոր հույսերը:

Միջազգային ասպարեզում անկախ քաղաքականություն վարելու Չինաստանի պնդումը, ինչպես նաև հակաիրանական պատժամիջոցները չեղարկելու  Պեկինի պահանջն ու Չիանստանի ԱԳ նախարար Վան Յիի Թեհրան կատարած այցի շրջանակներում Իրանի հետ 25-ամյա ռազմավարական համագործակցության պայմանագրի ստորագրումը, կարող են ավելի շատ մեծացնել Պեկին-Վաշինգտոն հարաբերություններում առկա տարածությունը:

ԱՄՆ-ն, որ վերջին տասնամյակների ընթացքում տարբեր պատրվակներով պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ, Թեհրանի ու Պեկինի միջև ստորագրված 25-ամյա ռազմավարական համաձայնությունը համարում է պատժամիջոցային քաղաքականության ձախողման հերթական պատճառը:

Այնուամենայնիվ պետք է նշել, որ ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալուց և հակաիրանական պատժամիջոցների խստացումից հետո Իրանի որդեգրած առավելագույն դիմադրության քաղաքականությունը, որի արդյունքում Վաշինգտոնի քաղաքականությունը ձախողվեց, Սպիտակ տան պաշտոնյաներին ստիպեց ընդունել հակաիրանական առավելագույն ճնշման քաղաքականության ձախողումը:

Հետևաբար, կանխպատեսվում է, որ Իրանի  հետ 25 -ամյա ռազմավարական  համագործակցության մասին փաստաթղթի ստորագրումից հետո, ԱՄՆ-ն ավելի կզայրանա Չինաստանի վրա, ինչը կսրի երկու երկրների միջև առկա մրցակցությունը:

ԱՄՆ-ին մտահոգում է այն հանգամանքը, որ Իրանը, Չինաստանը, Ռուսատսանը և տարածաշրջանի մի շարք այլ երկրներ կձևավորեն նոր կոալիցիա որն այլ դերակատարների միանալով, հզոր բլոկ կձևավորի՝ ուղղված ԱՄն-ի հեգեմոնիայի թուլացման և այդ երկրի նպատակների ձախողմանը:

Ստեղծվում է տպավորություն, որ Սպիտակ տան կոշտ, միակողմանի, ագրեսիվ ու հարկադրական քաղաքականությունը տարածաշրջանային կոալիցիայիների ձևավորման պատճառ է դարձել, և հակառակ Վաշինգտոնի ակնկալիքների,  այդ երկրի հեգեմոնիայի անկման պատճառ դարձել: