Մեկնաբանություն. Ո՞ւմ է պատկանում Կովկասում զենքի «կոճակը»
Ղաչրաբաղյան 44-օրյա վերջին պատերազմում Հայաստանի կողմից «Իսկանդեր-Մ» տեսակի ՀՕՊ համակարգի կիրառման շուրջ բազմաթիվ քննարկումներ են ծավալվել, ինչը մտահոգությունների առիթ է տվել: Ղարաբաղյան երկրորդ պատերազմը ցույց տվեց, որ ոչ Հայաստանը և ոչ էլ Ադրբեջանն անկախ փորձաքննության չեն ենթարկում այլ երկրից գնված զենքերը:
«Իսկանդեր -Մ» տեսակի հրթռիային համակարգի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հայտարարությունները վկայում են, որ երկու երկրներում զենքի այս տեսակի վերաբերյալ անտեղյակություն կա:
Ի պատասխան ընդդիմության կողմից հնչեցված մեղադրանքների, Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը կիրառել է «Իսկանդեր-Մ» համակարգը, սակայն արձակված հրթիռները միայն 20 տոկոսով են արդյունավետ եղել: Դրանից հետո, Ռուսաստանի ռազմական պաշտոնյաները հայտարարեցին, որ Նիկոլ Փաշինյանը սխալ է տեղեկացվել «Իսկանդեր-Մ» տեսակի համակարգերի մասին: Այնուհետև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ Բաքուն Հայաստանի կողմից «Իսկանդեր-Մ» տեսակի զենքի կիրառման դեպք չի արձանագրել:
Դրանցի հետո, բրիտանական Middle East Eye պարբերականը, հղում անելով Ադրբեջանի պաշտոնյաներին, գրեց, որ Հայաստանը կիրառել է «Իսկանդեր -Մ» համակարգը, սակայն Բաքուն իսրայելական Barak 8 ՀՕՊ համակարգի միջոցով խոցել է հրթռիները: Հատկանշական է, որ այս անգամ ևս պաշտոնական Բաքուն լռեց:
Սակայն ապրիլի 2-ին, ադրբեջանականա Ազար Թաջ լրատվական գործակալությունը հաղորդեց, որ Շուշի քաղաքում մաքրման աշխատանքների իրականացման ժամանակ հայտնաբերվել են «Իսկանդերից» արձակված հրթիռների մնացորդներ: Այս հակասական հայտարարություններից հետո, Ադրբեջանի ոչ պաշտոնական լրատվամիջոցները աղմուկ բարձրացրեցին ղարաբաղյան երկրորդ պատերազմում Հայաստանի կողմից «Իսկանդեր» համակարգի կիրառման, ինչպես նաև Ռուսաստանի կողմից Հայաստանին ավելի քան 300 կմ հեռահարություն ունեցող հրթռիների վաճառքի կապակցությամբ, նշելով, որ դա հակասում է միջազգային կոնվենցիաներով Ռուսաստանի կողմից ստանձնած իրավական պարտավորություններին: ԶԼՄ-ները գրեցին նաև, որ այս հրթիռներն արդյունավետ չեն: Բաքվի իշխանություններն այս կապակցությամբ նույնպես լռություն պահպանեցին:
Փաստորեն, Հայաստանն ու Ադրբեջանը չունեն համապատասխան ռազմական փորձագետներ, որոնք կարող են գնահատել այդ երկրների գնած զենքի արդյունավետությունը և այս առումով կախված են զենքը վաճառող երկրներից: Հետևաբար, սեփական փորձագետների բացակայությունը Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների սխալ հայտարարությունների պատճառ է դառնում:
Այս համատեքստում կարևոր է նշել այն հանգամանքը, որ բացի Ռուսաստանից, որը զենք է մատակարարում և Հայաստանին և Ադրբեջանին, Սիոնիստական ռեժիմը նույնպես իր շահերի ապահովման նպատակով, վերջին երկու ատսնամյակների ընթացքում մեծ քանակությամբ կործանարար զենք է վաճառել Ադրբեջանին: Բացի այդ, Իսրայելի ռեժիմն Ադրբեջանում հիմնել է «Ազատ համակարգեր» ԱԹՍ-ների արտադրության գործարանը: Իսկ վերջերս հրապարակվեց Կասպից ծովի ափին իսրայելական Meteor Aerospace ընկերության և Բաքվի նավաշինկան ընկերության համատեղ գործարան հիմնելու մասին լուրը: Գործարանը կկառուցի նավեր և ռազմանավեր:
Այս բոլորը կապված են զենքի վաճառքի և գնման ոլորտում մրցակցության, ինչպես նաև ղարաբաղյան 44-օրյա պատերազմում նոր համակարգերի կիրառման հետ, այն դեպքում, երբ կովակսյան փոքր հանրապետությունների կառավարությունները և ռազմաքաղաքական իշխանությունները որևէ վերահսկողություն չունեն այս զենքերի վրա և մոտ ապագայում չեն կարող ունենալ: Դա շատ վտանգավոր իրավիճակ է ստեղծել այս տարածաշրջանում, և դրա հնարավոր հետևանքները անտեսելը կարող է շատ վնասակար լինել ոչ միայն այս երկրների քաղաքացիների, այլև հարևան երկրների համար: