Մեկնաբանություն- Հայաստանում ավարտվել է հակակառավարական ուժերի նստացույցը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i137584-Մեկնաբանություն_Հայաստանում_ավարտվել_է_հակակառավարական_ուժերի_նստացույցը
17 ընդդիմադիր կուսակցություններից կազմված Հայրենիքի փրկության շարժումը հայտարարել է, որ դադարեցնում է Ազգային Ժողովի շենքի դիմաց նստացույցը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 06, 2021 08:10 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Հայաստանում ավարտվել է հակակառավարական ուժերի նստացույցը

17 ընդդիմադիր կուսակցություններից կազմված Հայրենիքի փրկության շարժումը հայտարարել է, որ դադարեցնում է Ազգային Ժողովի շենքի դիմաց նստացույցը:

Միևնույն ժամանակ ընդդիմադիրների մեկ այլ խումբ, Ազգային փրկության ճակատի որոշումը որակել է ձախողում և փորձել է կանխել վրանների հավաքումը: Ոստիկանությունը ձերբակալել է քաղաքացիներին, որոնք փորձել են խոչընդոտել վրանները հավաքելուն:

Թվում է, թե Երևանի կառավարության դեմ ընդդիմության կողմից նստացույցի ավարտը պայմանավորված էր երկու հիմնական պատճառով: Առաջին պատճառն այս տարվա հունիսին ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններում ձախողումն է:

Ավելի վաղ, լրագրողներին տված հարցազրույցում, Հայրենիքի փրկության ճակատի ղեկավար Վազգեն Մանուկյանը խոսել էր առաջիկա ընտրություններում հավանական պարտության մասին:

Երկրորդ պատճառը կարող է լինել այն, որ հզոր և ազդեցիկ արտաքին պետությունները, այդ թվում՝ Ռուսաստանը նախազգուշացրել են ընդդիմությանը: Փաստորեն, ստեղծված իրավիճակում Ռուսաստանի կառավարությունը չի պատրաստվում Նիկոլ Փաշինյանին փոխելով, բախվել նոր կրիտիկական իրավիճակի` հայերի կողմից  Ղարաբաղյան խաղաղության համաձայնագրի դրույթների իրագործման համար: Սակայն Փաշինյանին հեռացնելով, այդ հնարավորությունը ավելի կմեծանա:

44-օրյա պատերազմում Հայաստանի պարտությունից հետո, նոյեմբերի 10-ից, Հայաստանում ժողովուրդը բողոքի ցույցեր է անցկացնում, պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

Հայրենիքի փրկության շարժման կողմնակիցները ևս փետրվարի վերջին օրերին վրաններ տեղադրելով, նստացույց անցկացրեցին Երևանի Բաղրամյան պողոտայում:

Հարկ է նշել, որ մի կողմից, Փաշինյանի կառավարությունը բախվում է ընդդիմության բողոքներին Հայաստանի ներսում, իսկ մյուս կողմից՝ Լեռնային Ղարաբաղի չկարգավորված հակամարտությունը շարունակում է մնալ շատ կարևոր մարտահրավեր:

Այս բոլորն այն դեպքում, երբ Թուրքիայի ու Ադրբեջանի համատեղ զորավարժությունները մտահոգություն են առաջացնում պատերազմի վերսկսման կապակցությամբ: Չնայած այս հավանականություններին, մի շարք ազերի փորձագետներ այլ կարծիք ունեն: Օրինակ քաղաքական հարցերի փորձագետ Արեֆ Յունեսն ասել է.«Ալիևի իշխանության օրոք միավորված Ղարաբաղ չենք տեսնելու: Առաջիկա հինգ տարիներին բազմակողմանի  քարոզչություններ է լինելու Ղարաբաղի յոթ քաղաքների վերակառուցման վերաբերյալ: Սակայն Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանին վերադարձվելու կապակցությամբ պետք է հաշվի առնել, որ Ռուսաստանը դա թույլ չի տա և Հայաստանը ևս դա չի ցանկանա»:

Որոշ փորձագետներ համոզված են, որ հրադադարի ռեժիմի հաստատման գործընթացում և Ռուսաստանի միջնորդությամբ խաղաղության համաձայնագրի դրույթների իրականացման գործընթացում տարածաշրջանի անկախ երկրների, հատկապես Իրանի մասնակցությամբ հնարավոր կլինի երաշխավորել խաղաղության գործընթացը: