Մեկնաբանություն. Իսրայելի «Նեթանյահու» կոչվող խնդիրը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i137774-Մեկնաբանություն._Իսրայելի_Նեթանյահու_կոչվող_խնդիրը
Սիոնիստական ռեժիմի նախագահ Ռեուվեն Ռիվլինը մեկ անգամ ևս Բենիամին Նեթանյահուին հանձնարարել է ձևավորել այս ռեժիմի նոր կառավարությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 08, 2021 12:27 Asia/Tehran
  • Մեկնաբանություն. Իսրայելի «Նեթանյահու» կոչվող խնդիրը

Սիոնիստական ռեժիմի նախագահ Ռեուվեն Ռիվլինը մեկ անգամ ևս Բենիամին Նեթանյահուին հանձնարարել է ձևավորել այս ռեժիմի նոր կառավարությունը:

Սիոնիստական ռեժիմի խորհրդարանական 4-րդ ընտրություններն անցկացվեցին մարտի 23-ին: Այս ընտրություններում նույնպես կուսակցություններից ոչ մեկը չի կարողացել ստանալ պառլամենտի 61 տեղը: Նեթանյահուն ստանձնել է նոր կառվարություն ձևավորելու պարտականությունը, այն դեպքում, երբ Լիքուդ կուսակցությունը պառլամենտում ստացել է 31 տեղ և 52 պատգամավորներ Սիոնիստական ռեժիմի նախագահին առաջարկել են կառավարության ձևավորումը հանձնարարել Նեթանյահուին: Կառավարության ձևավորման համար, միայն 45 պատգամավոր է ներկայացվել Յայիր Լափիդին:

Կարևորն խնդիրն այն է, որ կառավարության ձևավորման գործը Նեթանյահուին հանձնարարելու հետ զուգահեռ, ընթանում է նրա դատավարությունը: Սիոնիստական ԶԼՄ-ները գրել են, որ կառավարության ձևավորման ընտրյալ անձի ներկայացման արարողությանը Ռիվլինը չէր հրավիրել Նեթանյահուին, բացի այդ, ասել էր, որ ինքը տեղյակ է կառավարության ձևավորումը կոռուպցիայի պատճառով դատավարության մեջ գտնվող դիվանագետին հանձնելու բարդությունների մասին:  Jerusalem Post  իսրայելական օրաթերթի հաղորդմամբ, Ռիվլինը հայտարարել է, որ այս որոշումը հեշտ չի եղել, սակայն թեկնածուներից ոչ մեկը նոր կառավարություն ձևավորելու համար չի ունեցել անհրաժեշտ մեծամասնությունը և Նեթանյահուն ընտրվել է  ավել ձայներ ունենալու պատճառով:

Հիմա, Բենիամին Նեթանյահուն 28 օր ժամանակ ունի նոր կառավարություն ձևավորելու համար և եթե չկարողանա գործը գլուխ բերել, կարող է ևս 14 օր ժամանակ պահանջել: Եթե վեց շաբաթյա ժամկետում Նեթանյահուն չկարողանա ձևավորել Իսրայելի կառավարությունը, հնարավոր է պառլամենտը կառավարության ձևավորման համար ներկայացնի ուրիշի, այնպես, ինչպես տեսանք 2019թ. սեպտեմբերի ընտրություններից հետո, կամ էլ պատգամավորները քվերակեն պառլամենտի լուծարման օգտին: 2019թ. մարտի ընտրություններց հետո, երբ Նեթանյահուն չկարողացավ ձևավորել այս ռեժիմի կառավարությունը, պատգամավորները քվեարկեցին պառլամենտի լուծարման և նոր ընտրությունների անկացման օգտին: Անցկացված վերջին սոցհարցումների արդյունքների համաձայն, օկուպացված տարածքների բնկաչության 80 տոկոսը համոզված է, որ տեղի են ունենալու 5-րդ պառլամենտական ընտրություններ և նկատի առնելով առկա տարաձայնություններն ու պառլամենտի կառուցվածքը, ոչ մի հոսանք չի կարող ձևավորել նոր կառավարությունը:

Կառավարության ձևավորումը Նեթանյահուին վստահելը խոսում է Իսրայելի ուժային կառույցներում նրա ազդեցության մասին: Այս ազդեցությունը դարձել է անլուծելի խնդիր այս ռեժիմի համար, քանի որ վերջին երկու տարիների ընթացքում քաղաքական փակուղու ձևավորման հիմնական պատճառը իշխանության ղեկին մնալու հարցում Նեթանյահուի պնդումները վերաբերում են նրա մրցակիցների, այդ թվում՝ Ավիգդոր Լիբերմանի, Նաֆթալի Բենեթի և Գիդեո Սաարի կողմից նրա հետ կոալիցիա չկազմելուն: Սա այն դեպքում, երբ վերոնշյալ անձինք ու նրանց ղեկավարած կուսակցությունները պատկանում են Իսրայելի աջակողմյանների  խմբին: Փաստորեն, նոր վարչապետ ներկայացնելու հարցում այս անձինք ընդդիմանում են ոչ թե Լիքուդ կուսակցությանը, այլ հենց Բենիամին Նեթանյահուին, ինչպես արդեն որոշ կուսակցությունները ավելի վաղ հայտարարել էին, որ պատրաստ են նոր կառավարության ձևավորման հարցում կոալիցիա կազմել Լիքուդ կուսակցության հետ, սակայն այն դեպքում, երբ Նեթանյահուն հրաժարվի Սիոնիստական ռեժիմի կառավարությունում վարչապետի պաշտոնն ստանձնելու մտքից:

Առավելագույնս մինչև 6 շաբաթ կպարզվի՝ Նեթանյահուն մնալո՞ւ է Իսրայելի իշխանության ղեկին թե ոչ: Այժմ ընթանում են կոռուպցիայի, խարդախության ու դավաճանության մեղադրանքով Նեթանյահուի դատական նիստերը: Գուցե Իսրայելի դատական համակարգը ավելի արագ առաջ տանի Նեթանյահուի դատավարության գործը և նրա հավանական դատապարտման դատավճիռը պատճառ դառնա, որպեսզի Իսրայելը դուրս գա այս աննախադեպ փակուղուց: