Մեկնաբանություն. Նոր ապացույցներ ԱՄՆ-ի և ԻԼԻՊ-ի կապի մասին
ԱՄՆ-ը կարևոր դեր է խաղացել Իրաքում և Սիրիայում ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման ձևավորման ու տարածման գործում: Այժմ նոր ապացույցներ են ի հայտ եկել, որոնք ցույց են տալիս Վաշինգտոնի ծրագրված գործողություններն այս կապակցությամբ:
Ամերիկյան Washington Post օրաթերթը գրել է, որ ԱՄՆ-ի ռազմական մարմինը փաստեր է հրապարակել այն մասին, որ ԻԼԻՊ-ի ներկայիս ղեկավար Աբու Էբրահիմ Ալ-Հաշեմի Ալ-Ղորայշին Իրաքում ամերիկյան ուժերի լրտեսն է եղել: Զեկույցում նշված է, որ նա 2008թ. ձերբակալվել է Իրաքում և հետագային ամերիկյան ուժերի լրտես է դարձել:
Իրաքում ԻԼԻՊ-ի ղեկավարի կապն ԱՄՆ-ի հետ վկայում է այն մասին, ամերիկացիները ոչ միայն սպառազինել են այաբեկչական այս խմբավորման, այլև շատ հաշվարկված կերպով օգտագործել են խմբավորման բարձրաստիճան անդամներին: Անգամ Ալ-Ղորայշիին ազատ արձակելով, խմբավորման ղեկավարությունն ստանձնելու հարցով ճանապարհ են հարթել նրա համար:
ԱՄՆ-ը չի կարող քողարկել իր դերը ԻԼԻՊ-ի ձևավորման հարցում: ԻԼԻՊ-ը սկզբում ձևավորվեց Իրաքում բաասական ռեժիմի թափթփուկների և աշխարհի տարբեր երկրներից Իրաք ժամանած թաքֆիրականների ու սելեֆիականների մասնակցությամբ, ապա շատ արագ իր գործունեությունն ընդլայնեց Սիրիայում:
ԱՄՆ-ը իր արևմտյան և արաբ գործընկերների հետ աջակցեց թաքֆիրական ահաբեկիչներին, այդ թվում նաև ԻԼԻՊ-ին: Վաշինգտոնի նպատակն էր կործանել Սիրիայի օրինական կառավարությունը, թուլացնել Դիմադրության առանցքը և ահաբեկչական խմբավորումների միջոցով իրագործել իր նկրտումները: ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփը աղմկահարույց հայտարարություն է կատարել ԻԼԻՊ-ի ձևավորման հարցում նախկին նախագահ Բարաք Օմաբայի և նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի մասին:
2016թ. հունվարին, նախընտրական քարոզարշավի ժամանակ, Թրամփն ասել է.«Օբաման և Քլինթոնը անկեղծ չէին: Նրանք ստեղծեցին ԻԼԻՊ-ը»:
Թրամփն այդ խոսքերով հաստատեց տարբեր երկրների ղեկավարների, այդ թվում ՌԴ նախագահի մեղադրանքներն այն մասին, թե Սպիտակ Տունն ուղղակի դերակատարություն է ունեցել ԻԼԻՊ-ի ձևավորման գործում:
Ամերիկացիները 2011-2014թ. լայն աջակցություն են ցուցաբերել ԻԼԻՊ-ին: Իրաքում ԻԼԻՊ խմբավորման լայնածավալ գործողություններից հետո, Վաշինգտոնն Օբամայի նախագահության օրոք կրկին ձեռնամուխ եղավ վերահսկել այդ խմբավորմանը և այդպիսով 2014թ. ձևավորվեց այսպես կոչված ԻԼԻՊ-ի դեմ միջազգային կոալիցիան:
ԱՄՆ-ի նպատակն էր վերահսկված կերպով պահպանել այդ խմբավորմանը, որպեսզի կարողանա ճնշման լծակ օգտագործել Սիրիայի, Իրաքի և Դիմադրության առանցքի դեմ: Այդպիսով ոչ միայն հարցականի տակ գնաց ԻԼԻՊ-ի դեմ պայքարի հարցում ամերիկացիների անկեղծությունը, այլև պարզվեց, որ առանց Վաշինգտոնի հովանավորության, ԻԼԻՊ-ը երբեք չեր կարող իրագործել իր ոճրագործությունները: