Մեկնաբանություն - ՄԱԳԱՏԷ-ի լռությունը Իրանի միջուկային օբյեկտների դեմ իրականացված դիվերսիայի վերաբերյալ
Կիրակի ապրիլի 11-ին, Նաթանզի միջուկային օբյեկտի վրա կատարված դիվերսիոն հարձակումը, որի պատասխանատուն Իսրայելն է, ևս մեկ անգամ բարձրացրեց Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) միջազգային միջնորդական առաքելության անհրաժեշտությունը:
Նաթանզի ատոմակայանը, որտեղ իրականացվում է ուրանի հարստացում, Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տեսուչների հսկողության տակ գտնվող իրանական միջուկային օբյեկտներից մեկն է:
Սիոնիստական ռեժիմի լրատվամիջոցները Նաթանզի միջուկային օբյեկտի էլեկտրական բաշխման ցանցի խափանումը վերագրել են Իսրայելին, նշելով, որ դա Իրանի միջուկային ծրագրի հետ առճակատման մաս է կազմում: New York Times- ի թղթակից Ռոնեն Բերգմանը ասել է.«Եթե համատեղ գործողությունների նոր համապարփակ ծրագիր ստորագրվի, Իսրայելը կշարունակի իր գաղտնի պատերազմը՝ կանխելու համաձայնագրի իրականացումը: Սա այն է, ինչ տեղի է ունենում հիմա: Սա Իսրայելի գաղտնի պատերազմն է Իրանի դեմ` համոզվելու համար, որ Թեհրանի միջուկային նախագիծը ոչ մի տեղ չի հասնի»:
Հարձակումից հետո, Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին ուղղված նամակում, անդրադառնալով Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակվելու Սիոնիստական ռեժիմի սպառնալիքներին, գրել է.«Վերահսկվող միջուկային օբյեկտների վրա դիտավորյալ հարձակումը, որը հղի է ռադիոակտիվ նյութերի հավանական թողարկման մեծ ռիսկով, միջուկային ահաբեկչություն է»:
Իրանմ այն երկրներից է, որ բազմիցս բախվել է իր միջուկային օբեյտների դեմ հարձակումների մասին սպառնալիքների:
Այս առնչությամբ, Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին, անդրադառնալով կիրակի օրը տեղի ունեցած հարձակմանը, ընդգծել է միջազգային հանրության և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կողմից միջուկային ահաբեկչության դեմ պայքարի անհրաժեշտությունը:
Իրանցի միջուկային գիտնականների սպանությունից բացի, Իսրայելը բազմիցս կիբերհարձակումներ է իրականացրելլ Իրանի միջուկային օբյեկտների դեմ: Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում Իրանի մշտական ներկայացուցիչ Քազեմ Ղարիբաբադին հայտարարել է, որ պայթյունը դիվերսիայի գործողության արդյունք է ևՄԱԳԱՏԷ-ին ու նրա անդամների կոչ է անրել խստորեն դատապարտել այս գործողությունը:
Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը հրաժարվել է դատապարտել հարձակումը:
Քազեմ Ղարիբաբադին ասել է, որ ՄԱԳԱՏԷ-ի տարբեր բանաձևերում ընդգծվել է, որ միջուկային օբյեկտի դեմ ցանկացած հարձակում կամ սպառնալիք ՄԱԿ-ի կանոնադրության, միջազգային իրավունքի և ՄԱԳԱՏԷ-ի կանոնադրության խախտում է»:
Նա նշել է, որ միջազգային իրավունքի տեսանկյունից և հիմնվելով միջուկային օբյեկտների անվտանգության ոլորտում միջազգային պարտադիր փաստաթղթերի վրա, ՄԱԳԱՏԷ-ի որոշումների համաձայն, որոնք արգելում են անդամ երկրների միջուկային օբյեկտների դեմ դիվերսիաները և Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության սկզբունքներն ու կանոնները, ներառյալ ուժի չկիրառման սկզբունքը, երկրների միջուկային օբյեկտների վրա հարձակումներն արգելվում են:
Սիոնիստական ռեժիմի կողմից Նաթանզի միջուկային օբյեկտի վրա հարձակումից հետո, հարց է առաջանում, թե ինչո՞ւ են գործակալությունը և դրա գլխավոր տնօրենը հրաժարվում դիրքորոշում հայտնել այդ կապակցությամբ: Այնուամենայնիվ, այդ հարձակումները հակասում են գործակալության կանոններին և խախտում են միջազգային իրավունքը:
Սա վկայում է, որ հակառակ գործակալության անաչառ մոտեցման վերաբերյալ ՄԱԳԱՏ-ի գլխավոր տնօրեն Գրոսիի պնդումներին, այս կառույցը լռում է Սիոնիստական ռեժիմի կողմից իրականացված հարձակման կապակցությամբ: