Մեկնաբանություն- ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի նիստի անցկացումը՝ հույսեր և կասկածանքներ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i138680-Մեկնաբանություն_ՀԳՀԾ_ի_համատեղ_հանձնաժողովի_նիստի_անցկացումը_հույսեր_և_կասկածանքներ
Շաբաթ օրը, ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի նիստից հետո, Իրանի փոխարտգործնախարարը հայտարարել է, որ հավանաբար նոր համաձայնություն է ձևավորվում: Նա հավաստիացրել է, որ Իրանը նպատակ չունի ժամանակատար ու քայքայիչ բանակցություններ անցկացնել: Սեյեդ Աբբաս Արաղչին ասել է.«Նոր համաձայնության տեքստի մշակումը կարելի է սկսել այն ոլորտների մասին, որոնց շուրջ կա ընդհանուր տեսակետ»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 18, 2021 15:09 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի նիստի անցկացումը՝ հույսեր և կասկածանքներ

Շաբաթ օրը, ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի նիստից հետո, Իրանի փոխարտգործնախարարը հայտարարել է, որ հավանաբար նոր համաձայնություն է ձևավորվում: Նա հավաստիացրել է, որ Իրանը նպատակ չունի ժամանակատար ու քայքայիչ բանակցություններ անցկացնել: Սեյեդ Աբբաս Արաղչին ասել է.«Նոր համաձայնության տեքստի մշակումը կարելի է սկսել այն ոլորտների մասին, որոնց շուրջ կա ընդհանուր տեսակետ»:

Թվում է, թե պատժամիջոցների չեղարկման և ՀԳՀԾ-ի շրջանակում հանձնառությունների վերականգնման թեմայով ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի մի քանի նիստերից հետո, ճանապարհն ինչ-որ չափով լուսավոր է:

Արևմտյան լրատվամիջոցները խոսում են ԱՄՆ-ի պատժամիջոցները երեք մասերի բաժանելու վերաբերյալ՝ որոնք են՝ չեղարկվող, բանակցության ենթակա և չչեղարկվող պատժամիջոցներ: ԶԼՄ-ները հաղորդել են, որ Միացյալ Նահանգները մտադիր չէ վերացնել բոլոր պատժամիջոցները: Վաշինգտոնը սպառնացել է դադարեցնել բանակցությունները, եթե Իրանը պնդի բոլոր պատժամիջոցները չեղարկելու իր պահանջի վրա :

Իրանը պնդում է իր սկզբունքային դիրքորոշումը և համոզված է, որ ցանկացած պատժամիջոց անընդունելի է, և որ բոլոր պատժամիջոցները պետք է չեղարկվեն: Իրանի Իսլամական Հանրապետության հստակ քաղաքականության համաձայն, բոլոր պատժամիջոցները պետք է վերացվեն, և ստուգումից հետո Իրանը պատրաստ կլինի դադարեցնել փոխհատուցող քայլերը: Փաստորեն, Իրանի Իսլամական Հանրապետությունը բոլոր պատժամիջոցների չեղարկումը համարում է Վիեննայի բանակցությունների փրկության միակ ճանապարհը:

ԻԻՀ արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆն իր թվիթերյան միկրոբլոգում գրել է.«Պետք է չեղարկվեն ՀԳՀԾ-ի դեմ սահմանված Դոնալդ Թրամփի բոլոր պատժամիջոցները»: Նա Թրամփին անտրամաբանական ու ինքնակամ անձնավորություն բնութագրելով, գրել է, որ այս պատժամիջոցները պետք է չեղարկվեն անկախ պատժամիջոցների իռացիոնալ և կամայական տարբերակումներից և անվանումներից:

Առանց անդրադառնալու Իրանի դեմ ԱՄՆ-ի միակողմանի պատժամիջոցները չեղարկելու անհրաժեշտությանն ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը ՀԳՀԾ ԱՄՆ-ի վերադարձը պայմանավորելէ  Իրանի կողմից հանձնառությունների կատարմամբ: Նա խոստացել է, որ Վաշինգտոնը կվերադառնա համաձայնագրին, եթե Իրանը վերադառնա ՀԳՀԾ-ի շրջանակում իր հանձնառությունների լիակատար իրագործմանը: Դեմոկրատ սենատոր Քրիս Մերֆին Թվիթերում գրել է. «Կարծում եմ, որ բարոյապես ավելի ճիշտ է, որ մենք՝ որպես Իրանի հետ միջուկային համաձայնագրից դուրս եկած առաջին երկիրը,  լինենք առաջինը, որ նորից կվերադառնա համաձայնության»:

Բայդենի կառավարությունը ենթադրում է, որ որոշ աննշան զիջումներով ու պատժամիջոցներ չեղարկելով, Իրանը շեղվելու է ՀԳՀԾ-ի հանդեպ իր սկզբունքային քաղաքականությունից: Վաշինգտոնը հույս ունի բանակցություններ սկսել Իրանի հետ հրթիռային կարողության և տարածաշրջանային քաղաքականության վերաբերյալ: Այնուամենայնիվ, ՀԳՀԾ-ի պարտավորությունները նվազեցնելու Իրանի գործողությունները և Իրանի ժողովրդի իրավունքները պաշտպանելու ռազմավարական քայլ օրենքի  վավերացումը, այդ թվում 60 տոկոսանոց ուրանի հարստացումը ցույց տվեցին, որ Թեհրանը ոչ մի կերպ չի նահանջելու իր սկզբունքային պահանջներից և փոխադարձ քայլերիից: