Մեկնաբանություն- Նավալնին՝ Ռուսաստանի վրա ԱՄՆ-ի ճնշումը մեծացնելու պատրվակ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i138770-Մեկնաբանություն_Նավալնին_Ռուսաստանի_վրա_ԱՄՆ_ի_ճնշումը_մեծացնելու_պատրվակ
Որոշ ժամանակ է, որ ԱՄՆ-ն ու Եվրոպան Ռուսաստանի ներքին հարցերում միջամտություն կատարելով, տարբեր պատրվակներով փորձում են ճնշել Մոսկվային: Այդ ուղղությամբ Ալեքսեյ Նավալնիի առողջական վիճակի պատրվակով, նրանք ճնշում են Ռուսաստանին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 19, 2021 14:39 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Նավալնին՝ Ռուսաստանի վրա ԱՄՆ-ի ճնշումը մեծացնելու պատրվակ

Որոշ ժամանակ է, որ ԱՄՆ-ն ու Եվրոպան Ռուսաստանի ներքին հարցերում միջամտություն կատարելով, տարբեր պատրվակներով փորձում են ճնշել Մոսկվային: Այդ ուղղությամբ Ալեքսեյ Նավալնիի առողջական վիճակի պատրվակով, նրանք ճնշում են Ռուսաստանին:

ԱՄՆ-ի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հայտարարել է, որ կան տեղեկություններ, որ Պուտինի ընդդիմադիր  Նավալնին բանտում առողջական ծանր վիճակում է և  նրա մահը հետևանքներ կունենա Ռուսաստանի համար:

Նավալնիի գործը երկար ժամանակ եղել է Ռուսաստանի, Եվրոպայի և ԱՄՆ-ի միջև լարվածության հիմնական առանցքը:

Նավալնին Պուտինի գլխավոր հակառակորդներից է և մեկն էր այն թեկնածուներից, որը պետք է մասնակցեր Ռուսաստանի 2018 թ. նախագահական ընտրություններին, սակայն նախկին դատվածության պատճառով նրան արգելել էին թեկնածություն առաջադրել:

2020 թ. օգոստոսին եվրոպական երկրները Մոսկվային մեղադրեցին ավալնիին թունավորելու մե, սակայն ՌԴ-ն հերքեց մ,եղադրանքները: 

Դա պատճառ դարձավ, որ եվրոպական երկրները խիստ դիրքորոշումներ որդեգրեն Ռուսաստանի դեմ և ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա: Արդյունքում,  Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցները խստացվեցին:

Նավալնիու Ռուսաստան վերադառնալուց հետո, լարվածությունը կրկին սրվեց: Նավալնին պատրվակ է դարձել արևմտյան երկրների և Միացյալ Նահանգների համար՝ Ռուսաստանի ներքին գործերին միջամտելու և այդ երկրի վրա ճնշում գործադրելու համար: Մոսկվայի պաշտոնյաները բազմիցս նախազգուշացնում են այդ գործողությունների և երկու երկրների հարաբերությունների վրա դրանց հետևանքների մասին:

«Մենք բազմիցս զգուշացրել ենք, որ պատժամիջոցներն ու ճնշումները ոչ միայն անօգուտ են, այլև աղետալի հետևանքներ կունենան նրանց համար, ովքեր որոշում են կայացնում նման սադրանքների մասին»,- նախազգուշացրել է Ռուսաստանի արտգործնախարարությունը:

Փաստորեն, ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները փորձում են աջակցելով Պուտինի հակառակորդներին և քաղաքական ու տնտեսական հնարքների դիմելով, իրենց շահերի ապահովման ճանապարհը հարթել:

ՌԴ Պետդումայի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ՝ Լեոնիդ Սլոցկին ասել է.«Ալեքսեյ Նավալնիին ազատելու վերաբերյալ ԱՄՆ-ի և  Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունների պահանջն ակնհայտ միջամտություն է Ռուսաստանի ներքին գործերին: Նրա առողջության հետ կապված բոլոր մտահոգությունները ոչ այլ ինչ են, քան Մոսկվայի պաշտոնյաների վրա քաղաքական ազդեցություն գործադրելու փորձեր»:

ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները ձգտում են Ռուսաստանի վրա մեծացնել իրենց ազդեցությունը և փոխել այդ երկրի քաղաքական համակարգը՝ իրենց նպատակներին համահունչ: Թվում է, թե Ուկրաինային աջակցելը, ռազմական սարքավորութմներ տարածաշրջան ուղարկելը, Նավալնիի գործը հետապնդելը և նրա մահվամբ Ռուսաստանին սպառնալը վկայում են ԱՄՆ-ի և նրա արևմտյան դաշնակիցների ամբարտավանության և  երկրների, այդ թվում Ռուսաստանի ներքին գործերին միջամտելու քաղաքականության շարունակության մասին: