Մեկնաբանություն. Սենատորները բողոքում են Իսրայելին ԱՄն-ի տրամադրած օգնությունների դեմ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i138864-Մեկնաբանություն._Սենատորները_բողոքում_են_Իսրայելին_ԱՄն_ի_տրամադրած_օգնությունների_դեմ
Ամերիկացի անկախ սենատոր Բերնի Սանդերսը հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է կրճատի Սիոնիստական ռեժիմին տրամադրվող օգնությունը և ճնշում գործադրի ռեժիմի վրա՝ օկուպացիոն քաղաքականությունը դադարեցնելու համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 21, 2021 08:37 Asia/Tehran
  • Մեկնաբանություն. Սենատորները բողոքում են Իսրայելին ԱՄն-ի տրամադրած օգնությունների դեմ

Ամերիկացի անկախ սենատոր Բերնի Սանդերսը հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է կրճատի Սիոնիստական ռեժիմին տրամադրվող օգնությունը և ճնշում գործադրի ռեժիմի վրա՝ օկուպացիոն քաղաքականությունը դադարեցնելու համար:

Ֆարս լրատվական գործակալության հաղորդմամբ, Ջեյ Սթրիթի տարեկան նիստի ժամանակ, Բերնի Սանդերսն ասել է.«Իրականությունն այն է, որ ամերիկացիները չեն ցանկանում, որպեսզի ԱՄՆ-ի կողմից Իսրայելին ցուցաբերվող օգնությունները, որ ձևավորվում են իրենց վճարած հարկերից,  օգտագործվեն մարդու իրավունքները խախտող և պաղեստինցիներին երկրորդ կարգի քաղաքացիներ համարող քաղաքականություններին աջակցելու համար»:

Նա ընդգծել է Իսրայելի նկատմամբ ճնշում գործադրելու, այդ թվում օգնությունները սահմանափակելու անհրաժեշտությունն  ի պատասխան ռեժիմի կողմից խնդրի խաղաղ լուծման հնարավորությունների անտեսման: Հրեա սենատորը վերջին տարիներին բազմիցս քննադատել է Վաշինգտոնի աջակցությունը Թել Ավիվին, և Նեթանյահունին անվանել ռասիստ:

Դեմոկրատ սենատոր Էլիզաբեթ Ուորենը, նույն  նիստում ունեցած ելույթում ասել է. «Եթե  ավանաշինության քաղաքականությունը դադարեցնելու և կողմերին լուծման հասնելու հարցում լուրջ լինենք, անպատասխանատվություն կլինի, որ այս կապակցությամբ բոլոր միջոցներից չօգտվենք»:

ԱՄՆ կառավարությունը հարկատուների գումարներից ձևավորված ֆինասնական միջոցներից տարեկան միլիարդավոր դոլարների աջակցություն է տրամադրում Սիոնիստական ​​ռեժիմին ՝ ռազմական և տնտեսական օգնության տեսքով: ԱՄՆ ռազմական  օժանդակությունը Սիոնսիտական ռեժիմին և ​​ռեժիմի հետ կնքված պայմանագրերը բազմիցս քննադատության են արժանացել ամերիկացիների կողմից: Այդ օգնությունների դեմ բողոքի ցույցերի մասնակիցները նշում են, որ ամերիկացի  հարկատուների փողերն օգտագործվում են պաղեստինցիների դեմ Սիոնիստական ​​ռեժիմի ագրեսիվ ու բռնի գործողությունների համար:

Միևնույն ժամանակ, այս ամերիկացի սենատորները նույնպես բացահայտորեն քննադատում են Սիոնիստական ​​ռեժիմին Վաշինգտոնի կողմից ցուցաբերվող օժանդակության շարունակումը, չնայած պաղեստինցիների դեմ Թել Ավիվի հակամարդկային գործողություններին ու հանցագործություններին  և  ավանաշինության քաղաքականության շարունակման: ԱՄՆ-ն պաղեստինցիների նկատմամբ Իսրայելի հանցագործությունների և ռեժիմի օօկուպցաիոն քաղաքականության գլխավոր աջակիցն է: ԱՄՆ-ի տրամադրած  լայնածավալ ռազմական և ֆինանսական օգնությունն օգտագործվումէ հենց այդ նպատակներով: Սիոնիստ պաշտոնյաները, հատկապես Նեթանյահուն, մշտապես հայտարարում են, որ Վաշինգտոն Իրսայելի հզոր աջակիցն է:

Չնայած ԱՄՆ-ի բոլոր  կառավարությունները կարևորել են Սիոնսիտական ռեժիմին ցուցաբերվող   ռազմական և տնտեսական լայնածավալ աջակցությունը, իսկ Բարաք Օբամայի վարչակազմի օրոք մշակվեց ու ստորագրվեց  Իսրայելին 10-ամյա ռազմական օգնության փաթեթը, սակայն Դոնալդ Թրամփն իր աննախադեպ գործողություններով անցավ Սիոնիստական ​​ռեժիմին բացարձակ աջակցության սահմանները:Նա իրականացրեց գործողություններ, որոնք ԱՄՆ նախորդ նախագահները հրաժարվել էին կատարել: Միևնույն ժամանակ, Թրամփը կանաչ լույս տվեց Սիոնիստական ​​ռեժիմին ՝ շարունակելու  1967 թ բռնազավթված տարածքներում ավանաշինության քաղաքականությունը  և բազմիցս աջակցեց սիոնիստների կողմից ինքնապաշտպանության պատրվակով ճնշված պաղեստինցիների սպանությանը: Փաստորեն, առանց ԱՄՆ աջակցության, հատկապես տարեկան ռազմական օգնության, որը կազմում է 3-ից 4 միլիարդ դոլար, ըստ էության, Սիոնիստական ​​ռեժիմը չունի անհրաժեշտ ուժ ՝ պաղեստինցիներին ճնշելու, ավանաշինության քաղաքականությունը շարունակելու և հարևան երկրների դեմ հարձակումներ ձեռնարկելու համար: