Մեկնաբանություն - ԱՄՆ-ն ընդունել է Իրանի ԱԹՍ-ների հզորությունը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i138922-Մեկնաբանություն_ԱՄՆ_ն_ընդունել_է_Իրանի_ԱԹՍ_ների_հզորությունը
Արևմտյան Ասիայում ամերիկյան ահաբեկչական ուժերի կենտրոնական հրամանատարությունն (CENTCOM), ընդունելով Իրանի ԱԹՍ-ների մեծ հնարավորությունները, հայտարարել է, որ Կորեական պատերազմից հետո դրանք կոտրել են տարածաշրջանում ԱՄՆ-ի օդային գերակայությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 21, 2021 13:04 Asia/Tehran

Արևմտյան Ասիայում ամերիկյան ահաբեկչական ուժերի կենտրոնական հրամանատարությունն (CENTCOM), ընդունելով Իրանի ԱԹՍ-ների մեծ հնարավորությունները, հայտարարել է, որ Կորեական պատերազմից հետո դրանք կոտրել են տարածաշրջանում ԱՄՆ-ի օդային գերակայությունը:

CENTCOM-ի հրամանատար գեներալ Մաքքենզին հայտարարել է «Իրանի կողմից հետախուզության և հարձակման նպատակով կիրառվող փոքր ու միջին ԱԹՍ-ների լայնածավալ կիրառումը  մեզ զրկել է օդային լիակատար գերակայությունից»:

ԱՄՆ ավագ հրամանատարի կողմից Իրանի անօդաչու թռչող սարքի հզորության ճանաչումը իրականում մեկ անգամ ևս  ցույց տվեց, որ չնայած Թրամփի առավելագույն ճնշման քաղաքականության արդյունքում Իրանի թուլացման մասին արևմտյան լրատվամիջոցների   քարոզչությանը, ռազմական ասպարեզում, հենվելով ներքին հնարավորությունների և կարողությունների ու մասնագետների վրա, Թեհրանը կարողացավ ստեղծել հզոր ԱԹՍ-ներ, որոնք ի վիճակի կլինեն մարտահրավեր նետել ԱՄՆ-ի օդային գերակայությանը Արևմտյան Ասիայի տարածաշրջանում:

Փաստորեն, իրանական անօդաչու թռչող սարքերը անհրաժեշտ դեպքերում կարողացել են տարածաշրջանում իրականացնել ամերիկյան սարքավորումների և ուժերի հետախուզման տարբեր գործողություններ և այդ հարցը զարմացրել է ամերիկացիներին:

Վերջին տարիներին Իրանը մեծ հաջողությունների է հասել տարբեր տեսակի անօդաչու թռչող սարքերի կառուցման, արդիականացման, գործողությունների և դրանց արդյունավետ օգտագործման հարցում:

ԱՄՆ ռազմական փորձագետ Մայքլ Նայթսը ասել է, որ ամենաառաջատար անօդաչու թռչող սարքեր կիրառողներն Իրանն ու նրա կողմից հովանավորվող խմբերն են, այդ թվում ՝ Եմենի «Անսարալլահ» շարժումը, որը մարտահրավեր է նետել Իսրայելին:

Իրանի իսլամական հանրապետության առաջընթացը պաշտպանության և սպառազինության, հատկապես ՝ անօդաչու թռչող սարքերի ոլորտում,  փաստ է, որ ընդունում են թե երկրի բարեկամները, թե՝ թշնամիները: Իրանն աշխարհի այն սակավաթիվ երկրներից է, որը առաջընթաց է արձանագրել տարբեր տեսակի ԱԹՍ-ների նախագծման, մշակման և կառուցման հարցում: Իրանն այժմ կարող է փոքր անօդաչուներից մինչև շատ մեծ անօդաչու թռչող սարքեր նախագծել և կառուցել, որոնք  ունեն տարբեր  ռեակտիվ շարժիչներ: Այս անօդաչու թռչող սարքերը կարող են կատարել մի շարք առաքելություններ, ներառյալ՝ հետախուզական, մարտական, վերահսկման, գրոհային, պարեկային և շատ այլ առաջադրանքներ:

2020 թ.-ի հոկտեմբերից ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձևի համաձայն Իրանի նկատմամբ զենքի արգելքների վերացման հետ մեկտեղ, Թեհրանը կկարողանա լայնորեն վաճառել անօդաչու թռչող սարքեր, ինչը Վաշինգտոնի համար մեծ մտահոգություն է:

Centcom- ի հրամանատարի հայտարարությունները վկայում են, որ Վաշինգտոնը լրջորեն մտահոգված է Իրանի անօդաչու թռչող սարքերի հզորությամբ և տարածաշրջանում ԱՄՆ օդային գերակայության վրա դրա բացասական ազդեցության կապակցությամբ: