Մեկնաբանություն. ՀՀ վարչապետի հրաժարականը. Պատճառներ և հետևանքներ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i139292-Մեկնաբանություն._ՀՀ_վարչապետի_հրաժարականը._Պատճառներ_և_հետևանքներ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ հրաժարվեց պաշտոնից: Հիչշեցնենք, որ ավելի վաղ նա հայտարարել էր, որ իրեն պատասխանատու է համարում ղարաբաղյան պատերազմում Հայաստանի կրած պարտության համար:
(last modified 2026-04-29T03:01:52+00:00 )
Ապրիլ 26, 2021 08:04 Asia/Tehran
  • Մեկնաբանություն. ՀՀ վարչապետի հրաժարականը. Պատճառներ և հետևանքներ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ հրաժարվեց պաշտոնից: Հիչշեցնենք, որ ավելի վաղ նա հայտարարել էր, որ իրեն պատասխանատու է համարում ղարաբաղյան պատերազմում Հայաստանի կրած պարտության համար:

Ապրիլի 25-ին ուղիղ եթերով ունեցած ելույթում, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հրաժարական է ներկայացնում՝ հունիսի 20-ին կայանալիք արտահերթ ընտրությունների անցկացումն ապահովելու նպատակով, սակայն չի հեռանալու քաղաքական դաշտից: Փաշինյանի հրաժարականը սահմանված է ըստ ՀՀ Սահմանադրության:

Կարելի է  ենթադրել, որ երկրում տեղի ունեցած վերջին բողոքի ցույցերը և ԶՈՒ ԳՇ մի խումբ բարձրաստիճան ռազամական պաշտոնայների կողմից Փաշինյանի հրաժարականը պահանջելը պաաճառ դարձան, որ վերջինս կորցնի իր շրջապատի նկատմամբ վստահությունը :

Շատ փոձագետներ   կարծում են, որ նախքան ընտրությունները վարչապետի հրաժարականը կապված է մեծ ռիսկի հետ և կարող է  երկիրը տանել դեպի նոր ճգնաժամ:

Այդուհանդերձ, պետք է ասել, որ Հայաստանի իրադարձությունները վկայում են, որ ստորագրելով ղարաբաղյան պատերազմում հրադադարի համաձայնությունը ը և ընդունելով Հայաստանի պարտությունը, Նիկոլ Փաշինյանը հեղինակազրկվել է: Փաստաթղթի ստորագրումից հետո, Հայաստանում տեղի ունեցան լայնածավալ հակակառավարական բողոքի ցույցեր:  Այսինքն, Փաշինյանը ղարաբաղյան պատռերազմից հետո   կորցրել է իր աջակիցներից շատերին: Հարկ է նշել նաև, որ այս  պահին Փաշինյանի դիմաց կանգնած է ՀՀ նախկին նախագահ Ռոբերթ Քոչարյանը, ով քաղաքական ասպարեզ մտավ այն բանից հետո, երբ Փաշինյանը չկարողացավ կատարել իր խոստումները:

 47-ամյա Փաշինյանն իշխանության եկավ 2018թ մայիսին, համաժողովրդական բողոքների հետևանքով տեղի ունեցած խաղաղ հեղափոխության արդյուքնում: Նա ձևավորեց նոր Ազագային ժողով որում  իր ղեկավարած կուսակցությունը ստացավ ձայների մեծամասնությունը: Ըստ երևույթին, հունիսի 20-ի ընտրություններում նույնպես նա ունի այդ նպատակը, սակայն պատերազմում կրած պարտության հետևանքով, դա նրան դժվար թե հաջողվի:

Այս խոսքով, եթե նույնսիկ Փաշինյանը մասնակցի ընտրություններին, նրա համար դժվար կլինի նորից գալ իշխանության: