Մեկնաբանություն. Ռուսաստանն ըդնգծում է, որ միաբևեռ աշխարհի ժամանակաշրջանն ավարտվել է
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i139654-Մեկնաբանություն._Ռուսաստանն_ըդնգծում_է_որ_միաբևեռ_աշխարհի_ժամանակաշրջանն_ավարտվել_է
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հինգշաբթի օրը հայտարարել է, որ ԱՄՆ-ի գլխավորած միաբևեռ աշխարհի ժամանակաշրջանը մոտենում է ավարտին, և որ աշխարհը գնում է դեպի բազմաբևեռ կարգ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 30, 2021 13:18 Asia/Tehran
  • Մեկնաբանություն. Ռուսաստանն ըդնգծում է, որ միաբևեռ աշխարհի ժամանակաշրջանն ավարտվել է

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հինգշաբթի օրը հայտարարել է, որ ԱՄՆ-ի գլխավորած միաբևեռ աշխարհի ժամանակաշրջանը մոտենում է ավարտին, և որ աշխարհը գնում է դեպի բազմաբևեռ կարգ:

Նրա խոսքով՝ ուրիշ երկրներին ղեկավարելու ԱՄՆ-ի ցանկությունն այլևս անցյալում է: Պեսկովն ասել է. «Հայտարարություններն այն մասին, որ Միացյալ Նահանգները պատրաստ է ղեկավարել ամբողջ աշխարհը, ամենայն հավանականությամբ, վերջին տասնամյակի ծրագրերից են և միաբևեռ  աշխարհից մնացած ժառանգություն»:

Այս կապակցությամբ Կրեմլի արձագանքը հնչում է Բայդենի դիրքորոշումների հիման վրա:  Բայդենը մինչ այժմ մի քանի անգամ նման հայտարարություն է արել: Օրինակ,  2020 թ.-ի նոյեմբերի 24-ին, իր կառավարության անդամներին ներկայացնելու արարողության ժամանակ, անդրադառնալով նախկին նախագահ Դոնալդ Թրամփի  վարած քաղաքականությանը, Բայդենն ասել է. «Այս թիմը եկել է, որպեսզի հաստատի այն փաստը, որ ԱՄՆ-ն պատրաստ է ղեկավարել աշխարհը, մի կողմ քաշվելու փոխարեն»: Բայդենն իի նկատի ուներ Թրամփի վարած միակողմանի քաղաքականությունը, որը Եվրոպայի ու ԱՄՆ-ի միջև տարաձայնությունների, ինչպես նաև աշխարհում այդ երկրի հեղինակության ու աճող մեկուսացման պատճառ է դարձել, վերջինիս ղեկավարության չորս տարիների ընթացքում: ԱՄՆ-ի համաշխարհային դիրքի ու որոշ հարցերի նկատմամբ այդ երկրի որդեգրած քաղաքականության միջև հակասությունն արտացոլվել է ՀԳՀԾ-ի, Փարիզի կլիմայի պայմանագրի  և մի շարք այլ հարցերում: ԱՄՆ-ն նույնիսկ չկարողացավ ԱԽ-ում ստանալ իր դաշնակիցների աջակցությունը՝ Իրանի զենքի էմբարգոն երկարաձգելու հարցում:  Այժմ Բայդենը համոզված է, որ կարող է վերականգնել ԱՄՆ-ի համաշխարհային հեղինակությունն ու դերը: Չորեքշաբթի օրը Կոնգրեսում ունեցած առաջին ելույթում, Բայդենը հայտարարեց, որ ԱՄՆ-ն մտադիր է պահպանել իր ռազմական ներկայությունը Հնդկական և Խաղաղ օվկիանոսների տարածաշրջանում, ինչպես նաև Եվրոպայում: Սա նշանակում է, որ Վաշինգտոնը մտադիր է շարունակել խաղալ համաշխարհային ոստիկանի դերը:

Կրեմլի խոսնակը, նշելով, որ Կոնգրեսում ունեցած ելույթում Ջո Բայդենը չի անդրադարձել հավասար հարաբերությունների և այլ երկրների շահերը հարգելու անհրաժեշտությանն ասել է. «Ամեն դեպքում, աշխարհը բազմաբևեռ է, և նախագահ Պուտինը նախընտրում է հավասար համագործակցությունը, քան ինչ-որ մեկի ղեկավարությանը հետևելը»:

 Ռուսաստանը, որպես ԱՄՆ-ի մրցակից միջազգային տերություն, միշտ պնդել է միաբևեռ համակարգի  և միակողմանի քաղաքականության վրա, ինչպես նաև պատժամիջոցներն օգտագործել որպես այլ երկրների դեմ ճնշման գործիք: Այս քաղաքականությունն առավել ակտիվ էր հատկապես  Թրամփի պաշտոնավարման ժամանակաշրջանում: Մոսկվայի տեսանկյունից, ներկայիս միջազգային համակարգի իրողությունները վկայում են նոր տերությունների առաջացման մասին, ինչպիսիք են Չինաստանը, Հնդկաստանը, Ռուսաստանը և այլ զարգացող տնտեսական տերություններ, որոնք ունեն զգալի հնարավորություններ, և միևնույն ժամանակ ստեղծվում են այնպիսի հաստատություններ և խմբեր, ինչպիսիք են BRICS- ը, որի  արդյունքում, տեղի է ունենում իշխանության փոխանցում Արևմուտքից  Արևելք: Այսպիսով, չնայած ԱՄՆ-ի հայտարարություններիմ և աշխարհի առաջնորդի դերը խաղալու Վաշինգտոնի ա պնդմանը, տնտեսական, քաղաքական, ռազմական և անվտանգության զարգացումները հակասում են Վաշինգտոնի տեսակետին:

Ջորջթաունի համալսարանի պրոֆեսոր Դանիել Նեքսոնն այս կապակցությամբ ասել է. «Միացյալ Նահանգները պետք է ընդունի, որ աշխարհն այլևս  1990-ականների և ներկա դարի առաջին տասնամյակի պատմականորեն բացառիկ շրջանում չէ: Միաբևեռ կառավարման դարաշրջանն ավարտված է և չի վերադառնա»: