Մեկնաբանություն. Լիբաիայում պահանջում են այդ երկրից դուրս բերել օտարեկրյա զորուժը
Լիբիայում խաղաղ գործընթացի մեկնարկից և երկրում ընտրությունների անվտանգ միջավայր ստեղծելու ջանքերից ամիսներ անց, օտարերկրյա ուժերի առկայությունը դեռևս այդ գործընթացի ամենամեծ խոչընդոտն է: Ուստի Լիբիայի արտգործնախարարը կոչ է արել գործնական քայլեր ձեռնարկելէ երկրից օտարերկրյա և վարձկան ուժերի դուրսբերման ուղղությամբ:
ՄԱԿ-ի միջնորդությամբ և որոշ երկրների համագործակցությամբ վերջինա մսիներին Լիբիայում մեկինարկած գործընթացի արդյուքնում, այդ երկրի ազգային միասնության ժամանակավոր կառավարությունը սկսեց իր աշխատանքը: Կառավարությունը պարտավոր է անվտանգության հաստատմամբ և տարբեր քաղաքական ուժերի միավորմամբկազմակերպել ընտրություններ: Լիբիայի ընտրությունները նշանակված են դեկտեմբերի 24-ին: Մինչ այդ, ժամանակավոր կառավարությունը նախատեսում է կարգավորել իրավիճակը: Բայց այս ճանապարհին առկա ամենակարևոր խնդիրներից մեկը Լիբիայում օտարերկրյա ուժերի ներկայությունն է:
Լիբիայում ուժեղ կենտրոնական կառավարության բացակայությունը, քաղաքական և տնտեսական ցնցումները, քաղաքացիական պատերազմի բռնկումը և երկրի գրավչությունը հարստության և հսկայական էներգետիկ ռեսուրսների, հատկապես նավթի տեսանկյունից, ինչպես նաև տարածաշրջանում այդ երկրի ռազմավարական դիրքն արտաքին միջամտության աճի և քաղաքական գործընթացներին տարբեր երկրների թաքնված և բացահայտ ամսնակցության աճի: Իրականում Լիբիան վերածվել է տարբեր երկրների միջև երկարատև ու քայքայիչ պատերազմի մարտադաշտի: Վերջին վիճակագրության համաձայն, Լիբիայի տարածքում վարձկանների և օտարերկրյա ուժերի թիվը հասնում է ավելի քան 20 հազարի: Նրանցից շատերը Սիրիայից Լիբիա մուտք գործած վարձկաններն են, որոնց աջակցում է Թուրքիան: ԱՄԷ-ի զինված ուժերը նույնպես ներկա են այդ երկրում:
Տարբեր պատրվակներով Լիբիայում տեղակայված արտասահմանյան ուժերի մեծ ամսը պատկանումէ Թուրքիային: Թուրք պաշտոնյաները հայտարարում են, որ այդ ներկայության հիմքում, լիբիական ուժերի վերապատարստման մասին համաձայնագիրն է, որը ստորագրվել է Լիբիայի նախկին կառավարության հետ: Այդ ուժերի առկայությունը Լիբիայում ոչ միայն սպառնում է այդ երկրի տարածքային ամբողջականության ու խաղաղ գործընթացին, այլև լուրջ վտանգ է ներկայացնում հարևան երկրների համար: Ինչպես նախազգուշացրել է Լիբիայի ազգային միասնության կառավարության վարչապետ Աբդել Համիդ ալ-Դաբիբան, օտարերկրյա վարձկաններն Լիբիայի մեջքի հետևում պահված դաշույն են, որոնցից երկիրը պետք է ազատել:
Չնայած լիբիացիները հույս ունեն, որ օտարերկրյա ուժերը հնարավորինս շուտ կհեռանան երկրից, իսկ պաշտոնյաներն արդեն նշանակել են ընտրությունների օրն ու աշխատում են դրանք անվտանգ և խաղաղ պայմաններում անցկացնելու ուղղությամբ, օտարերկրյա ուժերի ներկայությունը մնում է լուրջ խոչընդոտ՝ այդ ճանապարհին: Եվ մտավախություն կա, որ արտաքին միջամտությունների շարունակումը կխոչընդոտի այս երկրում ազգային միասնության ժամանակավոր կառավարության աշխատանքին և սահմանված նպատակների իրականացմանը: