Մեկնաբանություն. ՄԱԿ. Իսրայելի ռեժիմի կողմից քաղաքատիպ ավանների կառուցումն անօրինական է
Արձագանքելով արևելյան Երուսաղեմի Շեյխ Ջարահ թաղամասից պաղեստինցի տասնյակ ընտանիքների տեղահանմանը, և իսրայելական դատարանների կողմից այդ կապակցությամբ դատական հրամաններին և քաղաքատիպ ավանների բնակիչների կողմից պաղեստինցիների բնակարանների բռնազավթմանը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկն ընմդգծել է.«ՄԱԿ-ը միջազգային օրենքով անօրինական է ճանաչում քաղաքատիպ ավանների կառուցումը, պաղեստինցիներին իրենց տներից տարհանումը և նրանց տների ավերումը»:
Դյուժարիկն անդրադարձել է քաղաքատիպ ավանների կառուցման վերաբերյալ 2016 թվականին ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդում 2334 բանաձևին, որում Սիոնիստական ռեժիմից պահանջվել է դադարեցնել Պաղեստինի բռնագրաված տարածքներում, այդ թվում՝ Երուսաղեմում քաղաքատիպ ավանների կառուցման աշխատանքը:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը 2021 թվականի փետրվարին Սիոնիստական ռեժիմին կոչ էր արել դադարեցնել օկուպացված պաղեստինյան տարածքներում բնակավայրերի կառուցման աշխատանքները:
Սիոնիստական ռեժիմի վերջին քայլն ուղեկցվել է միջազգային արձագանքներով: Եվրամիությունը հինգշաբթի օրը հրապարակել է հաղորդագրություն, որում դատապարտել է պաղեստինյան տարածքում Սիոնիստական ռեժիմի կողմից ավանների կառուցումը և պաղեստինցիների բնակարանների ոչնչացումը»:
Եվրամիության խոսնակ Պիտեր Ստանոն ասել է.«Մենք չեն ընդունում Պաղեստինի բռնագրաված տարածքներում քաղաքատիպ ավանների կառուցումը, քանի որ դա միջազգային օրենքով անօրինական է»:
Ստանոն հավելել է.«Բռնագրված տարածքներում բնակարանների ոչնչացումը և Շեյխ Ջարահի թաղամասում տեղի ունեցող իրադարձությունները մտահոգիչ են»:
Պաղեստինի ինքնավար վարչակազմը հայտարարել է, որ Շեյխ Ջարահի թաղամասի գործը ներկայացրել է քրեական միջազգային դատարան, քանի որ Հռոմի կանոնադրության համաձայն Իսրայելի այդ քայլը պատերազմական հանցագործություն է և միջազգային օրենքի խախտում:
1967 թ.-ին ՝ վեցօրյա պատերազմի ընթացքում, Սիոնիստական ռեժիմը գրավեց Հորդանան գետի Արևմտյան ափը և Արևելյան Երուսաղեմը: Հորդանան գետի Արևմտյան ափը և Արևելյան Երուսաղեմը գրավելուց հետո Իսրայելն այդ տարածքներում կառուցել է ավելի քան 250 սիոնիստական բնակավայրեր, որտեղ ապրում է շուրջ 650 000 սիոնիստ: Միջազգային սկզբունքների ու նորմերի համաձայն `գրավյալ տարածքներում կառուցված բնակավայրերում սիոնիստների բնակվելն անօրինական է:
ՄԱԿ-ի իրավական հարցերով փորձագետ Մայքըլ Լինքն ասում է.«Այդ ռեժիմի կողմից բնակավայրերի կառուցումը միջազգային իրավունքի ակնհայտ խախտում է և պատերազմական հանցագործությունների ակնառու օրինակ»:
Վերջին մի քանի տասնամյակների ընթացքում Իսրայելի գործողությունները պաղեստինցիների դեմ, հատկապես 1967 թ.-ի գրավյալ տարածքներում, միշտ հիմնված են եղել էթնիկ տարանջատման վրա, և Սիոնիստական ռեժիմը շարունակական ջանքեր է գործադրել Հորդանան գետի արևմտյան ափի շատ հատվածներում տարանջատիչ պատ կառուցելու միջոցով պաղեստինցիներին շրջափակել ուղղությամբ:
Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության զեկույցի համաձայն՝ սիոնիստ պաշտոնյաները գրավյալ Պաղեստինում որի բնակչության մեկ իններորդը պաղեստինցիներ են, աշխատում են հրեաներին առավելագույն հողատարածքները հատկացնել, իսկ պաղեստինցիներին բնակեցնել բազմամարդ և սահմանափակ աշխարհագրական տարածքներում:
Սիոնիստական ռեժիմը մարդու իրավունքների ամենամեծ ոտնահարողներից մեկն է, և բացի պաղեստինցիներին սպանելուց, սիոնիստների համար բնակավայրեր է կառուցում `վտարելով Հորդանան գետի Արևմտյան ափում և Արևելյան Երուսաղեմում բնակվող պաղեստինցիներին: Սիոնիստների այս գործողությունը հանգեցրել է մի շարք պաղեստինցիների տեղահանմանը, ինչը մարդու իրավունքների ակնհայտ խախտում է և պատերազմական հանցագործություն: