Մեկնաբանություն. ՄԱԿ. Իսրայելի ռեժիմի կողմից քաղաքատիպ ավանների կառուցումն անօրինական է
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i140148-Մեկնաբանություն._ՄԱԿ._Իսրայելի_ռեժիմի_կողմից_քաղաքատիպ_ավանների_կառուցումն_անօրինական_է
Արձագանքելով արևելյան Երուսաղեմի Շեյխ Ջարահ թաղամասից պաղեստինցի տասնյակ ընտանիքների տեղահանմանը, և իսրայելական դատարանների կողմից այդ կապակցությամբ դատական հրամաններին և քաղաքատիպ ավանների բնակիչների կողմից պաղեստինցիների բնակարանների բռնազավթմանը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկն ընմդգծել է.«ՄԱԿ-ը միջազգային օրենքով անօրինական է ճանաչում քաղաքատիպ ավանների կառուցումը, պաղեստինցիներին իրենց տներից տարհանումը և նրանց տների ավերումը»:
(last modified 2026-04-26T14:16:06+00:00 )
Մայիս 06, 2021 13:40 Asia/Tehran
  • Մեկնաբանություն. ՄԱԿ. Իսրայելի ռեժիմի կողմից քաղաքատիպ ավանների կառուցումն անօրինական է

Արձագանքելով արևելյան Երուսաղեմի Շեյխ Ջարահ թաղամասից պաղեստինցի տասնյակ ընտանիքների տեղահանմանը, և իսրայելական դատարանների կողմից այդ կապակցությամբ դատական հրամաններին և քաղաքատիպ ավանների բնակիչների կողմից պաղեստինցիների բնակարանների բռնազավթմանը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկն ընմդգծել է.«ՄԱԿ-ը միջազգային օրենքով անօրինական է ճանաչում քաղաքատիպ ավանների կառուցումը, պաղեստինցիներին իրենց տներից տարհանումը և նրանց տների ավերումը»:

Դյուժարիկն անդրադարձել է քաղաքատիպ ավանների կառուցման վերաբերյալ 2016 թվականին ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդում 2334 բանաձևին, որում Սիոնիստական ռեժիմից պահանջվել է դադարեցնել Պաղեստինի բռնագրաված տարածքներում, այդ թվում՝  Երուսաղեմում քաղաքատիպ ավանների կառուցման աշխատանքը: 

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը 2021 թվականի փետրվարին Սիոնիստական ռեժիմին կոչ էր արել դադարեցնել օկուպացված պաղեստինյան տարածքներում բնակավայրերի կառուցման աշխատանքները: 

Սիոնիստական ռեժիմի վերջին քայլն ուղեկցվել է միջազգային արձագանքներով: Եվրամիությունը հինգշաբթի օրը հրապարակել է հաղորդագրություն, որում դատապարտել է պաղեստինյան տարածքում Սիոնիստական ռեժիմի կողմից ավանների կառուցումը և պաղեստինցիների բնակարանների ոչնչացումը»:

Եվրամիության խոսնակ Պիտեր Ստանոն ասել է.«Մենք չեն ընդունում Պաղեստինի բռնագրաված տարածքներում քաղաքատիպ ավանների կառուցումը, քանի որ դա միջազգային օրենքով անօրինական է»:

Ստանոն հավելել է.«Բռնագրված տարածքներում բնակարանների ոչնչացումը և Շեյխ Ջարահի թաղամասում տեղի ունեցող իրադարձությունները մտահոգիչ են»:

Պաղեստինի ինքնավար վարչակազմը հայտարարել է, որ Շեյխ Ջարահի թաղամասի  գործը ներկայացրել է քրեական միջազգային դատարան, քանի որ Հռոմի կանոնադրության համաձայն Իսրայելի այդ քայլը պատերազմական հանցագործություն է և միջազգային օրենքի խախտում:

1967 թ.-ին ՝ վեցօրյա պատերազմի ընթացքում, Սիոնիստական ռեժիմը գրավեց Հորդանան գետի Արևմտյան ափը և Արևելյան Երուսաղեմը: Հորդանան գետի Արևմտյան ափը և Արևելյան Երուսաղեմը գրավելուց հետո Իսրայելն այդ տարածքներում կառուցել է ավելի քան 250 սիոնիստական ​​բնակավայրեր, որտեղ ապրում է շուրջ 650 000 սիոնիստ: Միջազգային սկզբունքների ու նորմերի համաձայն `գրավյալ տարածքներում կառուցված բնակավայրերում սիոնիստների բնակվելն անօրինական է:

ՄԱԿ-ի իրավական հարցերով փորձագետ Մայքըլ Լինքն ասում է.«Այդ ռեժիմի կողմից բնակավայրերի կառուցումը միջազգային իրավունքի ակնհայտ խախտում է և պատերազմական հանցագործությունների ակնառու օրինակ»:

Վերջին մի քանի տասնամյակների ընթացքում Իսրայելի գործողությունները պաղեստինցիների դեմ, հատկապես 1967 թ.-ի գրավյալ տարածքներում, միշտ հիմնված են եղել  էթնիկ տարանջատման վրա, և Սիոնիստական ​​ռեժիմը շարունակական ջանքեր է գործադրել Հորդանան գետի արևմտյան ափի շատ հատվածներում տարանջատիչ պատ կառուցելու միջոցով պաղեստինցիներին շրջափակել ուղղությամբ:

 Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության զեկույցի համաձայն՝  սիոնիստ պաշտոնյաները գրավյալ Պաղեստինում  որի բնակչության  մեկ իններորդը պաղեստինցիներ են, աշխատում են հրեաներին առավելագույն հողատարածքները հատկացնել, իսկ պաղեստինցիներին բնակեցնել բազմամարդ և սահմանափակ աշխարհագրական տարածքներում:

Սիոնիստական ​​ռեժիմը մարդու իրավունքների ամենամեծ ոտնահարողներից մեկն է, և բացի պաղեստինցիներին սպանելուց, սիոնիստների համար բնակավայրեր է կառուցում `վտարելով Հորդանան գետի Արևմտյան ափում և Արևելյան Երուսաղեմում բնակվող պաղեստինցիներին: Սիոնիստների այս գործողությունը հանգեցրել է մի շարք պաղեստինցիների տեղահանմանը, ինչը մարդու իրավունքների ակնհայտ խախտում է և  պատերազմական հանցագործություն: