Մամուլի տեսւթյուն 07.05.2021
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i140204-Մամուլի_տեսւթյուն_07.05.2021
Ղոդսի օրվա առիթով առանձին հայտարարություններում, աշխարհի ազատախոհները նախազգուշացրել են Սիոնիստական ​​ռեժիմին և ընդգծել այս օրվա կարևորությունը:
(last modified 2026-04-22T14:27:35+00:00 )
Մայիս 07, 2021 13:51 Asia/Tehran

Ղոդսի օրվա առիթով առանձին հայտարարություններում, աշխարհի ազատախոհները նախազգուշացրել են Սիոնիստական ​​ռեժիմին և ընդգծել այս օրվա կարևորությունը:

Իրան օրաթերթ

Պաղեստինյան դիմադրության խմբերը Ղոդսի (Երուսաղեմի) համաշխարհային օրվա կապակցությամբ հայտարարություն են տարածել

Ղոդսի օրվա առթիվ առանձին հայտարարություններում և հայտարարություններում պաղեստինյան դիմադրության խմբերը նախազգուշացրել են Սիոնիստական ​​ռեժիմին և ընդգծել այս օրվա կարևորությունը:

Իսլամական ջիհադի գլխավոր քարտուղար Զադ ալ-Նախալեն Ղոդսի համաշխարհային օրվա կապակցությամբ իր խոսքում ասել է. «Ռամազանի սրբազան ամիսը բոլոր մահմեդականների համար առանձնահատուկ նշանակություն ունի: Այսօր բոլորիս օրն է, այս տարի Ղոդսի օրը նշվում է այն պայմաններում, պաղեստինցիներն ու իսլամական և արաբական ումման միավորող գործոնի կարիք ունեին, հատկապես՝ Պաղեստինի խնդրի առջև ծառացած ծանր քաղաքական իրավիճակի ֆոնին».

 

Ջամե Ջամ օրաթերթ

Թվիթերի թշնամական քայլը Պաղեստինի դեմ՝ Ղոդսի համաշխարհային օրը

Ղոդսի համաշխարհային օրը, Սիոնիստական ռեժիմին սատարող Թվիթեր սոցիալական ցանցն արգելափակել է  տասնյակ հաշիվներ՝ Շեյխ Ջարրահի բնակիչների հետ համերաշխություն հայտնելու պատճառով:

Սիոնիստ օկուպանտների քաղաքականությանը համահունչ հակապաղեստինյան քայլով, Սիոնիստական ​​ռեժիմի հանցագործությունները կոծկելու նպատակով, Թվիթերն  արգելափակել է տասնյակ հաշիվներ, որոնց օգտատերերը  համերաշխություն էին հայտնե; բռնագրավված Երուսաղեմում գտնվող Շեյխ Ջարրահ շրջանի բնակիչների հետ:

 

Էթեմադ օրաթերթ

ԱՄՆ-ում 11-ամյա աղջկա կողմից իրականացված հրաձգության հետևանքով վիրավորվել է  երեք անձ

Իդահո նահանգի Ռեքբի շրջանում, 11-ամյա աղջիկը կրակել է իր համադասարանցիների վրա, վիրավորելով երեք հոգու:

Ոստիկանությունը հաղորդել է որ հրաձգության հետևանքով վիրավորվել է երկու աշակերտ և մեկ մեծահասակ: Վիրավորված աշակերտները տեղափոխվել են հիվանդանոց և ունեն վիրահատության կարիք:

 

Համշահրի օրաթերթ

Բաշար Ասադը ստորագրել է մի շարք դատապարտյալների համաներման հրամանագիրը

Բաշար Ասադը  ստորագրել է քրեական գործերով դատապարտված մի շարք դատապարտյալների համաներման հրամանագիրը:

 

armenpress.am

Հունգարիան հաստատել Է Սլովակիային մատակարարված «Սպուտնիկ V»-ի հուսալիությունը

 Սլովակիային մատակարարված «Սպուտնիկ V»-ի թեստերը, որոնք անցկացվել են Հունգարիայի լաբորատորիայում, հաջողությամբ են ավարտվել եւ ցույց տվել նրա հուսալիությունը: Այդ մասին մայիսի 7-ին լրագրողներին հայտնել Է Սլովակիայի առողջապահության նախարար Վլադիմիր Լենգվարսկին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:«Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին խմբաքանակը Սլովակիայում ստացվել Է մարտի 1-ին: Հանրապետությունում հավաստագրված լաբորատորիաների բացակայության կապակցությամբ մարտի 1-ին ուղարկվածներից 46 ամպուլա թեստավորման համար հանձնվել Է Հունգարիային, որն իր տրամադրության տակ ունի OMCL (Official Medicinal Control Laboratory) լաբորատորիան:«Հունգարիայում «Սպուտնիկ V» պատվաստանյութի թեստավորումների արդյունքները բացասական են, այսինքն՝ կարգին են»,-ասել Է Լենգվարսկին, որի ելույթը հեռարձակել են ցանցային ՏՎ-ալիքները:Ինչպես ապրիլի 26-ին հայտարարել Է Սլովակիայի վարչապետ Էդուարդ Հեգերը, եթե «Սպուտնիկ V»-ի թեստերը Հունգարիայում հավաստագրված լաբորատորիայում հաջողությամբ ավարտվի, Սլովակիայի առողջապահության նախարար Վլադիմիր Լենգվարսկին հավանություն կտա դրա օգտագործմանը հանրապետությունում:Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամը (ՌՈւՆՀ) ավելի վաղ Սլովակիայի նախարարներին կաբինետին խնդրել Է վերադարձնել մարտի 1-ին հանրապետություն մատակարարված «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին խմբաքանակը, ինչը կապված Է պարտավորագրի բազմաթիվ խախտումների հետ: ՌՈւՆՀ-ն Բրատիսլավայի դեղամիջոցների վերահսկության պետական ինստիտուտի փորձագետների գործողությունները գնահատել Է որպես սաբոտաժի ակտ, հայտարարելով, որ ինստիտուտը, խախտելով պարտավորագիրը, «Սպուտնիկ V»-ի փորձարկումներն անցկացրել Է մի լաբորատորիայում, որը չի հանդիսանում ԵՄ-ի դեղամիջոցների վերահսկողության պաշտոնական լաբորատորիաների ցանցի մաս, չնայած այն բանին, որ այդպիսի լաբորատորիաները հասանելի են եղել»:«Սպուտնիկ V» պատվաստանյութն արդեն հավանություն Է ստացել մոտավորապես 3 միլիարդ ընդհանուր բնակչությամբ 60 երկրներում:Պետական կարգավորիչների կողմից ստացած հավանությունների քանակով «Սպուտնիկ V»-ն աշխարհում զբաղեցնում Է երկրորդ տեղը: Պատվաստանյութի արդյունավետությունը կազմել Է 97,6 տոկոս, ըստ պատվաստում ստացած 3,8 մլն ռուսաստանցիների անալիզի տվյալների արդյունքների. դա ավելի բարձր Է, քան այն տվյալները, որոնք ավելի վաղ հրապարակվել են The Lancet բժշկական հանդեսի կողմից (91,6%), ավելի վաղ հաղորդել են Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամը (ՌՈւՆՀ) եւ Գամալեյայի անվան համաճարակաբանության եւ մանրԷաբանության ազգային հետազոտական կենտրոնը (ՀՄԱՀԿ), հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

armenpress.am

Մեծ Բրիտանիայում պահպանողականները Հարթլփուլում նշանակալի հաղթանակ են տարել լեյբորիստների նկատմամբ

  Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցությունը հաղթանակ Է տարել Հարթլփուլ քաղաքում տեղի ունեցած լրացուցիչ ընտրություններում, որը 1970-ական թվականներից խորհրդարանում անփոփոխ կերպով ներկայացրել են լեյբորիստները: Այդ մասին հաղորդել Է Sky News-ը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Պահպանողական Ջիլ Մորթիմերը կդառնա Հարթլփուլից բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատի նոր անդամը: Նա լեյբորիստներից թեկնածու Պոլ Ուիլյամսին գերազանել Է 6940 ձայնով (90 հազար բնակչության դեպքում) եւ, այդպիսով, անվերապահ հաղթանակ բերել Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին: Պահպանողական կուսակցության նախագահ Ամանդա Միլինգը ողջունել Է քվեարկության արդյունքները, նշելով, որ սա «պատմական արդյունք» Է: Բրիտանական ԶԼՄ-ները սեւեռուն ուշադրություն են դարձնում Հարթլփուլում գրանցած արդյունքներին, որովհետեւ դրանք թույլ են տալիս պատկերացում ստանալ ընդհանուր առմամբ երկրում քաղաքական ուժերի ներկայիս դասավորության մասին:

Երկրի վարչապետը՝ պահպանողական Բորիս Ջոնսոնը, վերջին ամիսներին մեծ ժողովրդականություն Է վայելում, մասնավորապես, COVID-19-ի դեմ բնակչության արագ պատվաստման շնորհիվ. Մեծ Բրիտանիայում այդ գործընթացն իրականացվում Է ավելի արագ ձեւով, քան, օրինակ, ԵՄ-ում: Բացի այդ, կարծում են, որ հենց Բորիս Ջոնսոնի օրոք են պահպանողականներն սկսել հաճախակի հաղթանակներ տանել տեղական ընտրություններում, որոնք համարվել են լեյբորիստների հայրենակալվածքը: Նման տեղերից մեկը Հարթլփուլն Է: Խորհրդարանում այդ քաղաքը ներկայացվել Է 1970-ական թվականներից, եւ մինչեւ այժմ պահպանողականները շանս չեն ունեցել լեյբորիստներին պայքար պարտադրել այդ քաղաքում: Բացի այդ, մայիսի 7-ի առավոտյան Մեծ Բրիտանիան տարածաշրջանային ընտրություններում սկսել Է ձայների հաշվումը՝ ամենամեծ քանակությամբ ձայները 2019 թվականի համընդհանուր ընտրությունների ժամանակներից: Ուելսի խորհրդարանի ընտրությունների արդյունքները պետք Է ստանան այդ նույն օրն ավելի ուշ: Շոտլանդիայում ձայների հաշվումը կսկսվի մայիսի 7-ին, բայց վերջնական արդյունքն սպասում են ստանալ մայիսի 9-ին: Ձայների հաշվումն Անգլիայում առանձին կոմսություններում տեղի կունենա մայիսի 7-ի առավոտյան, մյուսներում՝ հանգստյան օրերին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

 

panarmenian.net

Վրաստանում քննարկում են ցամաքային սահմանները բացելու հարցը

  Վրաստանում քննարկում են ցամաքային սահմանները բացելու հարցը։ Երկիրը կկարողանա ցամաքային սահմանները բացել պատվաստումների բարձր տեմպերի պայմաններում, հայտարարել է էկոմոնիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Տուրնավան։

«Ինչ վերաբերում է ցամաքային սահմաններին, մենք աշխատում ենք այդ ուղղությամբ: Քննարկվում են այն նույն կանոնները, որոնք կան օդային սահմանների դեպքում: Օրինակ, պատվաստում ստացածների համար մուտքի պարզեցում»,- ասել է նա, գրում է Sputnik Georgia-ն։

Նա հավելել է, որ նույն մոտեցումը կարելի է որդեգրել ցամաքային սահմանների դեպքում։

«Դա հնարավոր կլինի պատվաստումների բարձր տեմպերի պայմաններում»,-ասել է Տուրնավան:

Նշվել է, որ պատվաստման գործընթացը Վրաստանում դանդաղ է ընթանում։ Մարտի 15-ից մինչ մայիսի 6-ը կորոնավիուսի դեմ պատվաստվել է 47,949 մարդ, երկու դեղաչափ ստացել է 7009 մարդ։

Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Վրաստանը 2020թ. մարտից փակել է ցամաքային սահմանը բոլոր երկրների հետ։ Օդային ճանապարհով երկիր մուտք գործել կարելի է պատվաստման դեպքում կամ կորոնավիրուսի բացասական թեստի պատասխանով: Երկրում գտնվելու երրորդ օրը թեստ ներկայացրածները պետք է կրկին թեստավորվեն

 

 

panarmenian.net

ԱՄՆ գիտնականներ. Covid-19-ից մահվան դեպքերը երկու անգամ ավելի են հայտարարվածից

  Մոլորակի յուրաքանչյուր 50-րդ բնակիչը վարակվել է Covid-19-ով, աշխարհում վարակվել է ավելի քան 155 մլն մարդ։ Ըստ Հոփքինսի համալսարանի տվյալների, այդ հիվանդությունից մահվան դեպքերն աշխարհում գերազանցել են 3 մլն 250 հազարը, գրում է vesti.ru-ն։

Սակայն, ԱՄՆ գիտնականները կարծում են, որ Covid-19-ից մահվան դեպքերի քանակը երկու անգամ ավելի է հայտարարվածից։ Նրանք նշել են, որ հաշվի չեն առնվել առողջապահական համակարգի գերծանրաբեռնվածության պատճառով գրանցված մահերը։ Նրանց կարծիքով, իրականում կորոնավիրւսից աշխարհում մոտ 7 մլն մարդ է մահացել։

Վարակվածների մեկ հինգերորդը բաժին է ընկնում ԱՄՆ-ին, սակայն Հնդկաստանը արագ հասնում է այդ ցուցանիշին։ Երկրում նոր հակառեկորդ է գրանցվել՝ մեկ օրում 412,000 մարդ է վարակվել։