Մեկնաբանություն - Երուսաղեմում իսրայելա-պաղեստինյան նոր հակամարտության պատճառները
Իսրայելի զորքերը մայիսի 7-ին գրոհելով են Ալ Աղսա մզկիթը և ծեծել ու խոշտանգել պաղեստինցի աղոթարարներին: Հարձակման հետևանքով, մի քանի տասնյակ պաղեստինցի վիրավորել է: Բախումները Ալ-Աղսա մզկիթից դեղափոխվել են Բաբ ալ-Ամուդ:
Իսկ որո՞նք են Ղոդսում իսրայելցի զինվորականների և Պաղեստինի քաղաքացիների բախումների պատճառները:
Հակամարտության մեկնարկի ամենակարևոր գործոնը իսրայելցի զինվորականների կողմից Ղոդսի թաղամասերից պաղեստինցիների բռնի տեղափոխման քաղաքականության շարունակությունն է: Բախումները սկսվել են Ղոդսի Շեյխ Ջարահ թաղամասից: 1967 թվականին Իսրայելի կողմից գրավված Շեյխ Ջարահի քաղաքամասը ունի ավելի քան 3000 պաղեստինցի բնակիչ: Այս թաղամասը գտնվում է Ղոդսի կենտրոնում և միացնում է քաղաքի արևելքն ու արևմուտքը: Իսրայելի ռեժիմը պաղեստինցիներին վտարելով փորձում է շրջանը վերածել հրեական բնակավայրի: Դրան հասնելու համար, ռեժիմը հետապնդում է պաղեստինցիներին ճնշելու, նրանց ունեցվածքին և բնակավայրերին տիրանալու և քաղաքավանների կառուցման քաղաքականությունը: Իսրայելի ռեժիմը Շեյխ Ջարահ թաղամասից վտարել է տասնյակ պաղեստինյան ընտանիքների և սպառնացել է վտարել ավելի մեծ թվով ընտանիքների: Պաղեստինի ինքնավար վարճակազմի վարչապետ Մուհամեդ Աշթիան ասել է, որ Ղոդսում և Ջարահ թաղամասում տեղի ունեցած դեպքերը պաղեստինցիներին տեղահանելու համակարգված քաղաքականության օրինակ են:
Շեյխ Ջարահում բնակվող պաղեստինցիները որդեգրել են դիմադրության քաղաքականությու և իրենց համարում են հողերի տերը որտեղ բնակվում են:
Թեհրանում Համասի ներկայացուցիչ Խալեդ Քուդումին ասել է. «Իսրայելի վերջին բռնությունները պատճառ են դարձել. որ Ղոդսի պաղեստինցի բնակիչներն իրենց անապահով զգան քաղաքում»:
Այս օրերին Ղոդսիի Ալ-Շեյխ Ջարահ թաղամասը դարձել է Իսրայելի ռեժիմի դեմ դիմադրության խորհրդանիշ և դիմադրության գինը իսրայելցի զինվորականների բռնությունները հանդուրժելն է:
Վերջին բախումների մյուս պատճառը Դոդսի օրն է:
Ղոդսի համաշխարհային օրը պաղեստինյան դատը պաշտպանելու օր է: Ամեն տարի այս օրը Պաղեստինի ժողովուրդը ավելի շատ ուշադրություն է դարձնում Ղոդսին և Ալ-Աղսա մզկիթին:
Ուրբաթ օրը տասնյակ հազարավոր պաղեստինցիներ ռամազան ամսվա վերջին ուրբաթօրյա աղոթքն կատարեցին Ալ-Աղսա մզկիթում ՝ դատապարտելով Իսրայելի ռեժիմի հանցագործությունները: Աղոթքի ժամանակ բախումներ են տեղի ունեցել աղոթարարների ու իսրայելցի զինվորների միջև:
Միջազգային հանրության լռությունը պաղեստինցիների նկատմամբ Իսրայելի հանցագործությունների, այդ թվում՝ պաղեստինցիների տեղահանության նկատմամբ, Իսրայելին հնարավորություն են տալիս կրկնել այդ հանցագործությունները:
Թուրքիայի փոխնախագահ Ֆուադ Օքթայը ասել է, որ Իսրայելը Պաղեստինում պատերազմական և մարդկության դեմ ուղղված հանցագործություններ է կատարում և քանի դեռ աշխարհը փակում է իր աչքերը օկուպացիայի և անարդարության վրա, Իսրայելը շարունակելու է այդ հանցագործությունները: