Մամուլի տեսություն 08.05.2021
Ղոդսի համաշխարհային օրվա Իրանի մեծարգո առաջնորդի ելույթը մեծ արձագանք է գտել ԶԼՄ-ներում:
Քեյհան օրաթերթ
Իսրայելը երկրի չէ, այլ ահաբեկիչների որջն է. դրա դեմ պայքարը բոլորի պարտականությունն է
Ղոդսի համաշխարհային օրվա առիթով ունեցած ելույթում, Իրանի առաջնորդ Այաթոլահ Խամենեին Պաղեստինի խնդիրը համարել է իսլամական աշխարհի կարևորագույն խնդիրը: Նա ասել է.«Կապիտալիստական բռնատիրական համակարգի քաղաքականությունները մի ժողովրդի զրկել է իր հայրենիքից ու տնից և ահաբեկչի ռեժիմը օտարների է բնակեցրել այդտեղ»:
Ջավան օրաթերթ
Արևմտյան երկրների նախագահների ու մեծահարուսների սեռական այլասերությունը
Այն օրը, երբ Մայքրոսաֆթ ընկերության տնօրեն Բիլ Գեթզն ու իր կինը՝ Մելինդան թվիթերյան գրառմամբ պաշտոնապես հայտարարեցին, որ 27 տարի համատեղ կյանքից հետո որոշել են ամուսնալուծվել, այս զույգի բաժանման պատճառների թեմայով ենթադրությունների մեծ ալիք բարձրացավ: Իրազեկ աղբյուրները բացահայտվել են, որ Մելինդան Ջեֆրի Օփստինի շենք այցելեուց հետո իրեն շատ են զայրացրել ամուսնու ապելակերպն ու վերջինիս հարաբերությունները: Օփստինը ամերիկացի մեծահարուստ ու սեքս աշխատողների դիլեր էր: Նա ով մեղադրվում էր անչափահաս աղջիկների սեռականշահագործման մեջ, 2019թ. օգոստոսի 10-ին, Նյու Յորքի մետրոպոլիտենի ուղղիչ կենտրոնի իր խցում ինքնասպան է եղել:
Նրա հետ Բիլ Գեյթզի հարաբերությունները հանգեցերին վերջինիս ու իր կնոջ ամուսնալուծությանը: ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփը նույնպես այս դիլերի մետրիմներից էր և տեսագրություններ ու լուսանկարներ ունի անչափահաս աղջիկներին սեռական շահագործման ենթարկած անձի հետ:
Իրան օրաթերթ
Գիտական ոլորտում 21-րդ հորիզոնականից բարձրացել ենք 15-րդ հորիզոնականի
Իրանի նախագահ Հասան Ռոհանին ասել է.«Մեր երկիրը 8 տարվա ընթացքում լավ առաջընթաց է ունեցել գիտական ոլորտում: Համաշխարհային մասշտըաբով 21-րդ հորիզոնականից 15-ին բարձրանալը նշանակում է, որ համալսարաններն ու հետազոտական կենտրոնները ատիվ գործունեություն են ծավալում:
Հինգշաբթի օրը, Հասան Ռոհանին հայտարարել է.«Բարձրագույն կրթության ոլորտում նոր կենտրոնների բացման ականատեսն ենք եղել: Երկրի տարբեր բաժիններից ու նահանգներից տվյալ պատասխանատուների կողմից ներկայացված զեկույցները շատ հուսադրող են և դա նշանակում է, որ մեր համալսարանները, ուսանողները, հետազոտական կենտրոնները և գիտության ու տեխնոլոգիայի պարկերը բոլորը ակտիվ են եղել»:
Էթեմադ օրաթերթ
ԱՄՆ-ն հաստատել է Այն Ալ-Ասադ ռազմաբազայի վրա իրականացված հարձակումը
Շաբաթ օրը, ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի խոսնակ Ուեյն Մարուտոն ասել է, որ մի քանի ԱԹՍ-ներ հարվածել են Իրաքի արեւմուտքում գտնվող Այն ալ-Ասադ բազան:
Նա ասաց, որ հարձակման մանրամասները քննվում են, բայց նախնական զեկույցները ցույց էին տալիս, որ հարձակումը տեղի է ունեցել տեղական ժամանակով առավոտյան 22 րոպեին ինչի հետևանքով վնասվել է կործանիչների սրահը:
azatutyun.am
ԵԱՀԿ գործող նախագահը ԼՂ հակամարտության կողմերին կոչ է արել շտապ ավարտին հասցնել գերիների փոխանակման գործընթացը
ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեն կոչ է արել ղարաբաղյան հակամարտության կողմերին շտապ ավարտին հասցնել գերիների և պահվող անձանց փոխանակման գործընթացը։
Ողջունելով Ադրբեջանի կողմից 3 հայ գերիների ազատ արձակումը, եվրոպացի դիվանագետը Twitter-ում գրել է․ «հորդորում ենք կողմերին շտապ ավարտին հասցնել պահվող անձանց և բոլոր աճյունների վերադարձի գործընթացը՝ միջազգային հումանիտար իրավունքի պահանջներին համապատասխան: Մենք լիովին սատարում ենք ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին և կողմերին կոչ անում նրանց միջոցով հնարավորինս արագ վերսկսել քաղաքական գործընթացը»։
armenpress.am
Կանցկացվի հանրապետական գիտաժողով՝ նվիրված ՀՀ անկախության 30-ամյակին
Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակի առիթով տեղի կունենա հանրապետական գիտաժողով: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Հայաստանի պատմության թանգարանից, գիտաժողովը կանցկացվի 2021 թվականի սեպտեմբերի 20-30-ը:
Զեկույցով հանդես գալու համար անհրաժեշտ է մինչև ս.թ. հուլիսի 15-ը գրանցվել հետևյալ հղումով և ուղարկել համառոտ ամփոփագիր՝ մինչև 150 բառ:
Զեկուցման ներկայացվող թեմաների ուղղություններն են.
Հնագիտություն,
Ազգագրություն,
Հայաստանի նոր և նորագույն շրջանի պատմություն,
Մշակութաբանություն,
Թանգարանագիտություն:
Ժամանակացույց՝
Հուլիսի 15՝ հայտերի ընդունման վերջնաժամկետ:
Օգոստոսի 15՝ մասնակցության հաստատման վերջնաժամկետ:
Սեպտեմբերի 1՝ նախնական ծրագրի հրապարակում:
Սեպտեմբերի 20- վերջնական ծրագրի հրապարակում:
Ներկայացված զեկույցները հոդվածների տեսքով կհրապարակվեն «Աշխատություններ Հայաստանի պատմության թանգարանի» պարբերական ժողովածուի 8-րդ համարում:
armenpress.am
Ինգա Մանուչարյանը՝ Ղազախստանի բասկետբոլի առաջնության չեմպիոն
Ավարտվեց Ղազախստանի բասկետբոլի կանանց բարձրագույն խմբի առաջնությունը, որտեղ «Կասպիյը», որի կազմում հանդես է գալիս կանանց Հայաստանի պատանեկան հավաքականների նախկին առաջատար բասկետբոլիստ Ինգա Մանուչարյանը, տոնել է հերթական հաղթանակը և դարձել Ղազախստանի չեմպիոն:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ֆեդերացիան: Փլեյ-օֆֆ փուլի բոլոր երեք խաղերում «Կասպիյը» հաղթել է Աստանայի «Թայգերս» թիմին, իսկ եզրափակիչում հաղթանակ տարել Թուրքիստանի «Թուրանի» նկատմամբ՝ հռչակվելով Ղազախստանի 2020-2021թթ. առաջնության չեմպիոն:Նշենք, որ թիմի գլխավոր մարզիչը հայազգի Բագրատ Առաքելյանն է:Ինգա Մանուչարյանը ճանաչվել է փլեյ-օֆֆ փուլի լավագույն բասկետբոլիստ՝ կայացած 3 խաղում վաստակելով 54 միավոր, հայուհին ընդգրկվել է նաև առաջնության 5 լավագույն խաղացողների ցուցակում: Հիշեցնենք, որ 20-ամյա Մանուչարյանը «Կասպիյ» է տեղափոխվել հայկական «Երևան Բասկետից»: Նա նախկինում հանդես է եկել ղազախական «Սինեգորիե» և լատվիական «Պապիրս» թիմերում, վերջինիս կազմում դարձել է Լատվիայի առաջնության փոխչեմպիոն։
tert.am
Մակրոնը ԱՄՆ-ին հորդորել է վերացնել պատվաստանյութերի արտահանման արգելքները
Համաշխարհային հանրությունը չի կարողանա կասեցնել համավարակը, եթե կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը ողջ աշխարհում հասանելի չլինի: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին ԵՄ ոչ պաշտոնական գագաթնաժողովի արդյունքում իր ելույթի ընթացքում հայտնել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:«Եթե պատվաստանյութը ողջ աշխարհում հասանելի չլինի, մենք չենք կարողանա կանգնեցնել համավարակը: Պետք է աշխատենք, որ պատվաստանյութը դառնա համընդհանուր, իսկ դա ենթադրում է մեծացնել պատվաստանյութերի արտադրությունը»,- հայտարարել է Մակրոնը:Նա կոչ է արել ԱՄՆ-ին հանել պատվաստանյութերի և դրանց բաղադրիչների արտահանման բոլոր արգելքները:
168.am
Բարձրագույն զինվորականներին՝ առանց սահմանված հիմքերի պաշտոնից ազատելու սահմանադրականության հարցը ՍԴ վարույթում է. զեկուցող է նշանակվել Արևիկ Պետրոսյանը
Սահմանադրական դատարանը քննության է վերցրել «Հանրապետության նախագահի դիմումի հիման վրա՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասով, որն ուժի մեջ է մտել 2018թ. հունիսի 1-ին, կառավարության ղեկավարին հնարավորություն է տրվում բարձրագույն հրամանատարական կազմի զինվորականներին պաշտոնից ազատել անկախ այն հանգամանքից՝ առկա՞ են օրենքով սահմանված՝ պայմանագրային զինծառայողին զինվորական պաշտոնից ազատելու հիմքերը, թե՞ ոչ:
Բարձր դատարանի որոշմամբ՝ գործի դատաքննությունը մեկնարկելու է 2021թ. հունիսի 1-ին: Գործով զեկուցող է նշանակվել ՍԴ դատավոր Արևիկ Պետրոսյանը: ՍԴ որոշմամբ՝ դատաքննությունն անցկացվելու է գրավոր ընթացակարգով:
Հիշեցնենք, որ նախագահ Արմեն Սարգսյանը 2021թ. մարտի 10-ին դիմում էր ներկայացրել Սահմանադրական դատարան «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով:
Ըստ նախագահի հիշյալ հայտարարության՝ դիմումի ներկայացումը պայմանավորված էր նաև օրենքի իրավակիրառ պրակտիկայում առկա խնդիրներով, որոնք առավել ակնհայտ էին դարձել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու՝ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնության և դրան հաջորդած սահմանադրական իրավական գործընթացների