Մեկնաբանություն. Նոր մանրամասներ՝ ԱՄն-ի կողմից գեներալ Սոլեյմանիի սպանության վերաբերյալ
(last modified Sun, 09 May 2021 14:47:49 GMT )
Մայիս 09, 2021 19:17 Asia/Tehran
  • Մեկնաբանություն. Նոր մանրամասներ՝ ԱՄն-ի կողմից  գեներալ Սոլեյմանիի  սպանության վերաբերյալ

Շաբաթ երեկոյան, Yahoo News կայքը մի հոդվածում անդրադարձել է ԻՀՊԿ-ի Ղոդսի ստորաբաժանան հրամանատար գեներալ Սոլեյմանիին սպանելու ԱՄՆ-ի ոճրագործության մանրամասնություններին:

Այդ հոդվածում, ոճրագործության նոր կողմեր են ներկայացվել, այդ թվում անդրադարձ է եղել «Դելթա ֆորս» ուժերի մասնակցությանը: 

Մյուս ուշագրավ կետն ահաբեկչական այդ գործողության մեջ Իսրայելի հետախուզական մարմնի մասնակցությունն է:

Հոդվածում նշված է, որ այս գործողությունն ազդելու է Բայդենի կառավարության ռազմական վիճակի վրա:

Yahoo News կայքն իր հոդվածում ամերիկացի գործող և նախկին 15 պաշտոնատարների հարցազրույցների հիմամբ, նոր մանրամասներ է ներկայացրել գեներալ Սոլեյմանիի և իրանցի այլ բարձրաստիճան պաշտոնատարների սպանության մասին:

Այս տեղեկատվությունը ցույց է տալիս մի գործողություն, որն ավելի բարդ է, քան նախկինում ենթադրում էին, և ներառում է մարդկանց ավելի մեծ ցուցակ, ովքեր սպանության հավանական թիրախ են հանդիսացել:

ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփը ոճրագործական քայլի դիմելով, հրահանգեց սպանել գեներալ Ղասեմ Սոլեյմանիին և նրա ուղեկիցներին:

2020թ. հունվարի 3-ին, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով, Բաղդադի օդանավակայանի մերձակայքում ԱՄՆ-ի զորուժի իրականացրած հարձակման հետևանքով, սպանվեցին ԻՀՊԿ Ղոդս ստորաբաժանման հրամանատար՝ գեներալ Ղասեմ Սոլեյմանին, Իրաքի Հաշդ ալ Շաաբի ուժերի փոխհրամանատար՝ Աբու Մեհդի ալ Մոհանդեսը և նրանց ուղեկցող ռազմական պաշտոնյաները:

Yahoo News կայքի հոդվածի ուշագրավ կետն այն է, որ հոդվածում նշվել է, որ գեներալ Սոլեյմանիի սպանությունը նախագծվել է Թրամփի իշխանության սկզբում: Երբ 2017թ. Մայք Պոմպեոն գլխավորեց ԿՀՎ-ն և կազմակերպության ղեկավարների հետ նիստ գումարեց գեներալ Սոլեյմանիին սպանելու թեմայով:

Նույն այդ տարի, Պոմպեոն ազգային անվտանգության խորհրդի նիստերում պոտենցիալ ռազմավարության մի մաս է ներկայացրել Իրանի ռազմական բարձաստիճան պաշտոնյային սպանելը: 

Հոդվածում նշված է, որ գեներալ Սոլեյմանիի սպանության թեման Սպիտակ տանը բարձրացրել է  2018թ., գրեթե հենց այդ ժամանակ ԱՄՆ-ը պաշտոնապես հայտարարեց ՀԳՀԾ-ից դուրս գալու և Իրանի դեմ առավելագույն ճնշման քաղաքականություն կիրառելու մասին:

Այս տեղեկությունների համաձայն, Թրամփի կառավարությունը վաղուց է ձգտել գեներալ Սոլեյմանիի սպանությանը: Նրանք մտադիր էին ահաբեկչական գործողությունների ընթացքում սպանել մեծ թվով իրանցի հրամանատարների:

Հատկանշական է, որ ոճրագործական այդ քայլին դիմելու ԱՄՆ-ի պատրվակն այն էր, որ գեներալ Սոլեյմանին ամերիկացիների դեմ հարձակումներ իրականացնելու նպատակով է Իրաք ժամանել և ԱՄՆ-ի ավիահարձակումը կանխարգելիչ քայլ էր: Սակայն Իրաքի բարձրաստիճան պաշտոնատարները հերքել են այդ հավակնությունը:

Ինչպես նշված է Yahoo News կայքի հոդվածում, Պենտագոնի և ԿՀՎ-ի պաշտոնատարներըխիստ մտահոգված էին գեներալ Սոլեյմանիի սպանության հետևանքների կապակցությամբ: Իրանը ևս հրթիռային հարձակում իրականացնելով Այն Ալ-Ասադի ամերիկյան ավիաբազայի դեմ, ցույց տվեց, որ ի զորու է դիմակայել ԱՄՆ-ի ոճրագործություններին: