Մամուլի տեսություն 11.05.2021
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i140520-Մամուլի_տեսություն_11.05.2021
Պաղեստինցիների դեմ իսրայելցի զինվորականների հարձակումների արդյունքում, Երուսաղեմը հայտնվել է պատերազմական իրավիճակում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 11, 2021 08:41 Asia/Tehran

Պաղեստինցիների դեմ իսրայելցի զինվորականների հարձակումների արդյունքում, Երուսաղեմը հայտնվել է պատերազմական իրավիճակում:

Քեյհան օրաթերթ

60 տոկոս ուրան հասրտացնելու Իրանի որոշումը ԱՄՆ-ին ստիպում է շտապել

New York Times- ն անդրադառնալով Վիեննայում ընթացող բանակցություններին, գրել է, որ չնայած Իրանն ու ԱՄՆ-ն հայտարարել են, որ բանակցությունների ընդհանուր նպատակը ՀԳՀԾ-ով ստանձնած պարտավորություններին վերադառնալն է, սակայն կողմերի միջև այս հարցի կապակցությամբ լուրջ տարաձայնություններ կան:

Թերթը գրում է, որ  իրանցիները ցանկանում են պահպանել միջուկային վառելիքի արտադրության առաջադեմ սարքավորումները, որոնք տեղադրել են ՀԳՀԾ-ից Թրամփի հեռանալուց հետո և վերադառնալ համաշխարհային ֆինանսական համակարգ, ինչը նախատեսված է 2015թ.  ստորագրված համաձայնագրով:

Սակայն Բայդենի կառավարությունը պնդում է, որ հին համաձայնագրի վերականգնումը միայն վերջնկան արդյունքին հասնելու հերթական քայլն է և արդյունքում պետք է կնքվի նոր համաձայնագիր, որը կներառի հարցերի ավելի մեծ շրջանակ:

Թերթը հավելում է, որ ուրբաթ օրը սկսվում է բանակցությունների նոր փուլը և Բայդենի վարչակազմը կանգնած է կարևոր որոշում կայացնելու խնդրի առջև:

 

Ջավան օրաթերթ

Պատերազմական իրավիճակ՝ սրբազան Ղոդսում

Վերջին օրերին ծայրահեղական սիոնիստները, զինվորականների աջակցության շնորհիվ, Ալ-Աղսա մզկիթում հարձակվել են պաղեստինցի աղոթարարների վրա:

Այս հարձակումներն իրականացվում են սիոնիստների կողմից, դատարանի որոշման հիմամբ Շեյխ Ջարրահ շրջանից պաղեստինցիներին վտարելու գործողություններին զուգահեռ: Պաղեստինցիները սակայն դիմադրում են այս հարձակումներին:

Շբաթ օրը, սիոնիստները հերթական անգամ հարձակվել են Շեյխ Ջարրահ շրջանի և Ալ Աղսա մզկիթի մերձակա տարածքներում գտնվող պաղեստինցիների վրա: Հարձակման արդյունքում վիրավորվել է առնվազն 14 պաղեստինցի: չորս հոգի տեղափոխվել է հիվանդանոց:

Միևնույն ժամանակ, սիոնիստները հարձակում են իրականացրել նաև Ալ Աղսա մզկիթում աղոթող ցուցարարների և Բաբ ալ-Ամուդ շրջանի բնակիչների դեմ, որտեղ վերջին 10 օրերին իրավիճակը լարված է:

Ղոդսի բնակիչները հայտարարել են, որ թույլ չեն Բաբ ալ-Ամուդ շրջանը փակելով, իրագործել Ղոդսի հրեականացման ծրագիրը և ժամանակային ու տարածքային բաժանում իրականացնել Ալ Աղսա մզկթում:

 

Էբթեքար օրաթեր

Իրանում մեկնարկել է 13-րդ նախագահական ընտրությունների թեկնածուների գրանցումը

Այսօր Իրանում պաշտոնապես մեկնարկել է 13-րդ նախագահական ընտրությունների թեկնածուների գրանցումը: Գրանցումը կտևի 5 օր և դրանից հետո համապատասխան մարմինները կքննարկեն առաջադրված թեկնածուների հաստատման հարցը:

Սակայն մեծ թվով անձինք, ում մասին ավելի վաղ ԶԼՄ-ները գրում էին, թե կարող են առաջադրվել որպես նախագահի թեկնածու, պաշտոնապես չեն հայտարարել առաջադրվելու մասին:

 

Էթեմադ օրաթերթ

Չինաստան. Վաշինգտոնը պատասխանատու է Աֆղանստանում իրականացվող հարձակումների համար

Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակը հայտարարել է, որ Պեկինը ցնցված է Աֆղանստանում իրականացված վերջին հարձակումներից և դրանց զոհերի թվից: Նա Վաշինգտոնին կոչ է արել «պատասխանատու կերպով» իր զորուժը դուրս բերել Աֆղանստանից:

 

armenpress.am

Պուտինը Դումային ներկայացրել Է Բաց երկնքի պայմանագրից ՌԴ-ի դուրս գալու մասին օրինագիծը

 Նախագահ Վլադիմիր Պուտինը Դումային ներկայացրել Է Ռուսաստանի Դաշնության կողմից Բաց երկնքի պայմանագրի (ԲԵՊ) դենոնսացիայի մասին թիվ 1168313-7 օրինագիծը: Օրինագիծը հայտնվել Է Դումայի բազայում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Մայիսի 5-ին վարչապետ Միխայիլ Միշուստինը ստորագրել Է կառավարության որոշումը այդ պայմանագրի դենոնսացիայի մասին առաջարկությունը նախագահին ներկայացնելու վերաբերյալ: Առաջարկվել Է, որ այն բանից հետո, երբ կառավարությունը ԲԵՊ-ի դենոնսացիայի մասին օրինագիծը ներկայացնի նախագահին, փաստաթուղթը կհանձնեն Պետական Դումա: Մայիսի 9-ին Պուտինը արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովին նշանակել Է Դումայում եւ Դաշնության խորհրդում այդ օրինագիծը քննարկելիս նախագահի ներկայացուցիչ:

Բաց երկնքի պայմանագիրն ստորագրվել Է (ԲԵՊ, The Treaty on Open Skies) 1992 թվականի մարտի 24-ին Հելսինկիում՝ Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) 23 անդամ-պետությունների ներկայացուցիչների կողմից: Ռուսաստանը պայմանագիրը վավերացրել Է 2001 թվականի մայիսի 26-ին: Մասնակից երկրներն իրավունք են ստանում թռչել միմյանց տարածքների շուրջը՝ ռազմական գործունեությունը վերահսկելու նպատակով: 2020 թվականի նոյեմբերին ԱՄՆ-ը դուրս Է եկել ԲԵՊ-ից: 2021 թվականի հունվարին նմանօրինակ ընթացակարգ սկսելու մասին հայտարարել Է Ռուսաստանի ԱԳ նախարարությունը: Մոսկվան իր վերադարձը համաձայնագրին հնարավոր Է համարել, եթե նույն բանն անի Վաշինգտոնը, սակայն ապրիլի վերջին ԱԳՆ-ում արձանագրել են, որ ամեն բան ընթանում Է դեպի պայմանագրի վերացում, եւ հավելել, որ Ռուսաստանում ԲԵՊ-ի դենոնսացիայի ընթացակարգը կավարտվի մինչեւ մայիսի վերջը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

 

armenpress.am

ԱՄՆ-ը հայտարարել Է, որ կշարունակի օգնություն ցույց տալ Աֆղանստանին իր զորքերը դուրս բերելուց հետո

 Միացյալ Նահանգները կշարունակի ֆինանսական եւ հումանիտար օգնություն ցույց տալ Աֆղանստանին Իսլամական Հանրապետությունից ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտարարել Է Աֆղանստանի խնդրով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Զալմայ Խալիլզադը Der Spiegel հրատարակությանը տված հարցազրույցում, որը հրապարակվել Է մայիսի 10-ի երեկոյան:

«Մենք չենք լքի Աֆղանստանը: Երբ (զորքերի) դուրսբերումն ավարտվի, մենք նոր գլուխ կբացենք մեր գործընկերությունում»,- նշել Է Խալիլզադը: «Աֆղանստանը կգտնվի ամերիկյան եւ օտարերկրյա օգնության առաջին ստացողների թվում, որը ներառում Է Աֆղանստանի անվտանգության ուժերը, օգնությունը զարգացման նպատակով եւ հումանիտար օգնությունը»,- հավելել Է ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչը՝ նշելով, որ ամերիկացիների դաշնակիցները «նույն բանն են ասում»: Խալիզադն ըստ որում ընդգծել Է, որ ԱՄՆ-ն առավելագույն ջանքեր կգործադրի՝ Աֆղանստանում բռնությունը դադարեցնելու համար:

«Բռնությունը վատ Է, եւ մեր նպատական Է օգնել դրան վերջ տալու հաշտության համաձայնագիր կնքելու միջոցով»,- արձանագրել Է ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչը: Այդ համաձայնագրի բացակայության եւ ռազմական գործողությունների շարունակման դեպքում, Խալիզադի կարծիքով, իրարդությունը կարող Է խիստ սաստականալ: «Մենք մեր կողմից ամեն բան կանենք, ինչ կարող եք, բացառությամբ այն բանի, որպեսզի կրկին չմասնակցենք պատերազմի, որպեսզի կանխենք նման սցենարի զարգացումը», հայտարարել Է Խալիլզադը: Դրա հետ մեկտեղ նա նշել Է, որ ԱՄՆ-ը նախկինի պես ուշադրությամբ կհետեւի իրադարձությունների զարգացմանը: «Մենք կմնանք Աֆղանստանի լավ բարեկամները եւ կշարունակենք նրան աջակցել, ինչպես նաեւ պատրաստ կլինենք ապագայի այլընտրական տարբերակներին»,- եզրափակել Է ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

armenpress.am

Ռուս խաղաղապահների զորախումբը պարեկային ծառայություն է իրականացնում Լաչինի միջանցքում

 Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները շարունակում են իրականացնել հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողության և ավտոտրանսպորտի երթևեկության անվտանգության ապահովման, ինչպես նաև Լաչինի միջանցքով պարենի և տարբեր ապրանքների փոխադրման խնդիրները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից:

Անցյալ տարվա նոյեմբերի 12-ից Արցախում ռուսաստանյան խաղաղապահ զորախմբի ռազմական ոստիկանության ստորաբաժանումն ամեն օր պարեկային ծառայություն է իրականացնում Լաչինի միջանցքում: Տվյալ ծառայության նպատակն է վերահսկել հրադադարի մասին համաձայնագրի կատարումը, հավաքել տեղեկատվություն, ստուգել տեղանքի այն հատվածները, որոնք դիտակետերից չեն դիտվել, ցուցադրել խաղաղապահ զորակազմի ներկայությունը:

«Լաչինի միջանցքը ճանապարհ է, որը կապում է Ստեփանակերտը Հայաստանի հետ։ Ռուսաստանյան խաղաղապահ զորախումբը, ըստ համաձայնագրերի, իրականացնում է նրա վերահսկողությունը։ Վերահսկողությունը իրականացվում է ոչ միայն ճանապարհի, այլ նաև 5 կմ լայնությամբ մատույցներում: Միջանցքի պարեկությունն իրականացվում է ամեն օր։»,- հայտնել է ռազմական ոստիկանության ստորաբաժանման սպա, փոխգնդապետ Իվան Կուզմինը։

Խաղաղապահ զորախմբի ռազմական ոստիկանության պարեկային ծառայության երթուղիների երկարությունն ամեն օր կազմում է մոտ 50 կմ:

 

www.panarmenian.net

Կրակոցներ կազանյան դպրոցում․ Առնվազն 11 զոհ կա

 Ռուսական Կազան քաղաքի համար 175 գիմնազիայում կրակոցների հետևանքով զոհվել է 11 մարդ, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը՝ հղում անելով տեղի ուժայիններին։

ՌԵՆ ՏՎ-ն, իր հերթին, հայտնում է 13 զոհի ու 16 վիրավորի մասին։

Ըստ Live Shot տելեգրամ-ալիքի՝ հարձակվողները երկուսն էին, նրանցից մեկը 6-7 պատանդ էր պահում դպրոցում։ Ուժայինները գրոհ են սկսել, որի ընթացքում սպանել են կրակողներին, հայտնում է Mash-ը ։

 

www.panarmenian.net

Այվազյանն ու Գուտերեշը կարևորել են ԼՂ խաղաղ գործընթացի վերականգնումը ԵԱՀԿ ՄԽ շրջանակում

  ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը ՄԱԿ Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ հեռախոսազրույցում կարևորել է ԼՂ խաղաղ գործընթացի վերականգնումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում: Այս համատեքստում Արա Այվազյանն ընդգծել է նաև համանախագահության դերը պատերազմի հետևանքների հասցեագրման գործում:

Նա ընդգծել է Ադրբեջանի պատանդառության ներքո գտնվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց հայրենադարձման հրատապությունը:

Զրուցակիցները բարձր են գնահատել ՄԱԿ-ի տարբեր մասնագիտացված կառույցների և Հայաստանի միջև հաստատված արդյունավետ փոխգործակցությունը:

Զրուցակիցները քննարկել են նաև ԼՂ հակամարտության գոտում վերջին զարգացումների հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար և սոցիալ-տնտեսական իրադրությունը մեղմելու ուղղությամբ քայլերի ձեռնարկումը: Ներկայացնելով Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի ընթացքում և դրան հաջորդած շրջանում ՄԱԿ համապատասխան մասնագիտացված կառույցների հետ Հայաստանի իրականացրած աշխատանքները՝ անխափան հումանիտար մուտքն Արցախ ապահովելու ուղղությամբ, նախարարի պաշտոնակատարն ընդգծել է, որ Ադրբեջանը շարունակում է հումանիտար աջակցության հասանելիության հարցը քաղաքականացնելու և միջազգային հանրության ջանքերը խաթարելու իր գործելաոճը:

Նախարարի պաշտոնակատար Այվազյանը և ՄԱԿ Գլխավոր քարտուղար Գուտերեշն անդրադարձել են նաև ԼՂ համակարտության գոտում պատմամշակութային և կրոնական ժառանգության պաշտպանության ու պահպանության և այդ ուղղությամբ միջազգային գործուն մեխանիզմների ներդրման անհրաժեշտությանը: ԱԳ նախարարի պաշտոնակատարն անընդունելի է համարել վտանգված մշակութային վայրեր միջազգային փորձագիտական առաքելության իրականացումն արգելափակելու ադրբեջանական կողմի վարքագիծը:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկին հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտությունը «կարգավորված է»: