Մամուլի տեսություն 15.05.2021
Գազայի ռմբակոծությունը ու միաժամանակ Իսրայելի «Երկաթե գմբեթ» ՀՕՊ համակարգի անարդյունավետությունը եղել են Իրանի այսօրվա մեծ թվով օրաթերթերի առաջին էջերում:
Քեյհան օրաթերթ
Օկուպացված տարածքների ուղղությամբ արձակվել է 2000 հրթիռ. Իսրայելը վերջին շունչն է փչում
Անցած երկուշաբթի երեկոյան Սիոնիստական ռեժիմի դեմ սանձազերծված «Ղոդսի թուրը» ռազմական գործողությունները նախադեպը չի ունեցել, ինչն էլ անախադեպ վախ ու սարսափ է առաջացրել ռեժիմի ժողովրդի ու օկուպանտ ղեկավարների սրտերում: Պաղեստինի դիմադրության հարձակումը մահապարտ ԱԹՍ-ներով ու 250 կմ. հեռահարության հրթիռներով այդ աննախադեպներից են համարվում: Պետք է ուշադրություն դարձնել այս կարևոր խնդրին ու Գազայի դեմ պատերազմի հետ միաժամանակ այս ռեժիմը առճակատվում է պաղեստինցի երիտասարդների հետ ներքին զինյալ պատերազմին, ինչը նույնպես պետք է ներառել վերոնշյալ աննախադեպ երևույթների ցուցակում:
Իրան օրաթերթ
Գազայի ընդվզումը
Սիոնիստական օկուպանտ ռեժիմի կողմից օկուպացված Պաղեստինի ու Գազայի դեմ անմարդկային հարձակումների հինգերորդ օրը Պաղեստինում նատակվել է առնվազն 118 և վիրավորվել՝ 830 մարդ: Վերջին տվյալների համաձայն զոհվածների մեջ կա 19 անչափահաս ու 19 կին, որոնք զոհվել են Սիոնիստական ռեժիմի հրթիռակոծության հետևանքով:
Խորասան օրաթերթ
Իրանի առաջնորդ. Քննադատություններ լսելուց վախ չունեմ ու չեմ անհանգստանում
Իրանի Իսլամական հեղափոխության գերոգույն առաջնորդի հետ ուսանողների և ուսանողական միությունների ներկայացուցիչների հանդիպումը կայացել է տեսակապով և ուսանողական միությունների 9 ներկայացուցիչներ իրենց տեսակետը ներկայացրին երկրի խնդիրների մասին:
Թարբիաթ Մոդարեսի համալսարանի բարեփոխիչների միության քարտուղարը հնչեցրել է իր քննադատությունները և դրանց նկատմամբ մեծարգո առաջնորդի մոտեցման մեթոդը արժանացել է արարողությանը մասնակից ուսանողների ուշադրությանը: Լսելով այս քննադատությունները, մեծարգո առաջնորդը շեշտել է.«Այս խսքերն ասելը վատ բան չէ ու ձեր տեսակետն է, սակայն եթե այս հանդիպումները միայն ցուցադրական նպատակներով կազմակերպվեն դա արդարացի չէ»: Մեծարգո առաջնորդը հավելել է.«Ես քննադատություններ լսելուց չեմ վախենում ոչ դեմ առ դեմ ասվող քննադատություններից և ոչ էլ վիրտուալ միջավայրում արծարծվող քննադատություններից: Ես քննադատություններ լսելուց չեմ անհանգստանում»:
Քեյհան օրաթերթ
ԱՄՆ. Իրանը ցանկանում է մեզ արտաքսել Իրաքից
Տարածաշրջանում ամերիկացի ահաբեկիչների հրամանատար Քենեթ Մաքքենզին, առանց անդարադռնալու ամերիկացի զորայինների հարցով Իրաքի պառլամենտի վավերացրած օրենքին, մեղադրանքներ է ներկայացրել ԻԻՀ-ի դեմ:
«Ալ-Արաբիէ» հեռուստատեսությանը տված հարցազրույցում Մաքենզին ասել է.«Իրաքի խնդրի կապակցությամբ ես համոզված եմ, որ Իրանը երկար ժամանակ ենթադրում էր, որ քաղաքական ճանապարհով կարող էր ԱՄՆ-ին ու այս երկրի դաշնակիցների ստիպել դուրս գալ Իրաքից»:
Սենթքոմի ահաբեկիչների հրամանատարը հայտարարել է, որ Իրաքում ԱՄՆ-ի ներկայությունը ԻԼԻՊ-ին դիմակայելու համար է, հավելելով.«Երբ իրականում Իրաքում մեր գործողությունները, որոնք հիմնականում ուղղված էին ԻԼԻՊ-ի դեմ, զուգորդվում էին միջազգային գործընկերների և իրաքյան շատ հզոր ուժերի հետ, նրանք (Իրանը) քաղաքական ճանապարհով չէին կարող հասնել այդ նպատակին»:
armenpress.am
Ադրբեջանի գործողությունները սպառնալիք են տարածաշրջանի կայունությանը. ԱՄՆ կոնգրեսական
ԱՄՆ կոնգրեսական Ջեքի Սփիերը հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի գործողությունները համարում է սպառնալիք տարածաշրջանի կայունությանը:
«Ադրբեջանը ներխուժել է Հայաստանի տարածք և նրա գործողությունները սպառնում են տարածաշրջանի կայունությանը: Ես կոչ եմ անում պետքարտուղար Էնթոնի Բլինքենին դատապարտել Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխանության խախտումը և ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ անհապաղ հետ քաշելու իր ուժերը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում նշել է կոնգրեսականը:
Մայիսի 12-ից Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների որոշ խմբեր հատել են Հայաստանի պետական սահմանը և Սև լիճը պարփակելուն ուղղված գործողություններ են արել: Հայաստանի զինված ուժերը մարտավարական բնույթի հակագործողություններ են իրականացրել: Հարակից որոշ տարածքներում դիրքավորված ադրբեջանցիները հայկական զինուժի մարտավարական հակագործողությունների արդյունքում հեռացել են զբաղեցրած բնագծերից: Միաժամանակ ադրբեջանական զինուժի շուրջ 250 ներկայացուցիչ շարունակում է գտնվել ՀՀ պետական սահմաններից ներս՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի որոշ հատվածներում:Հայաստանը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին:
armenpress.am
ՀԱԷԿ-ը կկանգնեցվի 141 օրով. մեկնարկել է առանցքային պլանային-նախազգուշացնող վերանորոգում
Հայկական ԱԷԿ-ում մայիսի 15-ին մեկնարկել է առանցքային պլանային-նախազգուշացնող վերանորոգումը (ՊՆՎ-2021)՝ կայանի արդիականացման և շահագործման ժամկետի երկարաձգման նախագծի շրջանակում։ Արդիականացման պայմանագրի շրջանակում աշխատանքների կազմակերպումն իրականացնում է «Ռոսատոմ» Պետկորպորացիայի էլեկտրաէներգետիկ դիվիզիոնի մեջ մտնող «Ռոսատոմ Սերվիս» ընկերությունը։
Հայկական ԱԷԿ-ը կկանգնեցվի 141 օրով՝ սա ամենաերկարատև ՊՆՎ է նախագծի մեկնարկից ի վեր։ Նման երկար դադարը պայմանավորված է Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի արդիականացման ուղղությամբ իրականացվող կարևոր եզրափակիչ աշխատանքներով։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին հայկական ԱԷԿ-ից, կայանում իրականացվող միջոցառումները միտված են դրա արդյունավետության և հուսալիության բարձրացմանը։ «Ուզում եմ ընդգծել, որ անցյալ տարին նվիրված էր ՊՆՎ-2021 շրջանակում նորոգման աշխատանքների նախապատրաստմանը․ անցկացվել են անհրաժեշտ բոլոր ստուգումները, մատակարարվել են սարքավորումները, իրականացվել են ռեակտորի ակտիվ գոտու վթարային հովացման համակարգի արդիականացման և ռեակտորի իրանի վերականգնողական թրծաթողման նախապատրաստական աշխատանքները։ Հիմնական բոլոր միջոցառումները ֆիզիկապես կիրականացվեն ՊՆՎ-2021-ի ընթացքում՝ մինչև 2021-ի հոկտեմբեր ներառյալ», - ասաց Հայկական ԱԷԿ-ի գլխավոր ինժեներ Արթուր Գրիգորյանը։
Այս տարի լրանում է Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի աշխատանքի մեկնարկի 45-ամյակը՝ 45 տարի առաջ այն միացել է էներգահամակարգին։ Խորհրդանշական է, որ այժմ, արդիականացումից հետո, կվերականգնվեն ռեակտորի իրանի ֆիզիկա-մեխանիկական հատկությունները և այն հնարավոր կլինի շահագործել 2026 թվականից հետո՝ առնվազն մինչև 2036 թվականը։
«Այս առանցքային դադարը կլինի որոշիչ Հայկական ԱԷԿ-ի աշխատանքի համար։ Աշխատանքներն իրականացնելու նպատակով կայան է ժամանել ռուսաստանցի 120 մասնագետ։ Այս տարվա ընթացքում, նորոգման ժամանակահատվածում, Ռուսաստանից կներգրավվի շուրջ 350 ատոմագործ։ Սա Հայաստանի ատոմային էներգետիկայի զարգացման կարևոր փուլ է, և մենք ուրախ ենք մասնակցել այս իրադարձությանը և օգնել մեր ընկերներին կերտել Հայաստանի ատոմային ոլորտի պատմությունը», - ասաց Յուրի Սվիրիդենկոն ՝ հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացման նախագծի ղեկավարը ռուսական կողմից:
Հայկական ԱԷԿ-ը՝ Հարավային Կովկասի միակ ատոմային կայանն է, որն արտադրում է Հայաստանի էլեկտրաէներգիայի ավելի քան 30 տոկոսը։ Ատոմային էներգետիկայի բնագավառում Հայաստանի և Ռուսաստանի առանցքային նախագիծն է՝ Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի արդիականացումն ու շահագործման ժամկետի երկարաձգումը։ Հայաստանը կուտակել է ԱԷԿ-ի շահագործման եզակի փորձ։ Երկրորդ էներգաբլոկը վերագործարկվել է շուրջ 6.5 տարվա դադարից հետո։ Կայանը կարևորագույն դեր է խաղում Հայաստանի էներգահամակարգի զարգացման և երկրի սոցիալ-տնտեսական կյանքի համար։ Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման նախագծի գլխավոր կապալառուն է «Ռոսատոմ Սերվիս» ընկերությունը։
armlur.am
Հայաստանի ԱԽ քարտուղարը Տաջիկստանի իր գործընկերոջն է ներկայացրել իրավիճակը Սյունիքի սահմանին
Կայացավ Հայաստանի և Տաջիկստանի ԱԽ քարտուղարներ Արմեն Գրիգորյանի և Նասրուլլո Մախմուդզոդայի հեռախոսազրույցը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԽ գրասենյակից:
Խոսակցության սկզբում Արմեն Գրիգորյանը շնորհավորեց Նասրուլլո Մախմուդզոդային նախօրեին Տաջիկստանում նշված Ֆիտր սրբազան տոնի կապակցությամբ:
Այնուհետև Արմեն Գրիգորյանը իր տաջիկ գործընկերոջը ներկայացրեց իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին՝ հաշվի առնելով վերջին իրադարձությունները և Հայաստանի կողմից ՀԱՊԿ-ին դիմելու հանգամանքը:
Արմեն Գրիգորյանը կարևորելով ՀԱՊԿ-ի դերակատարությունը այս հարցում, միևնույն ժամանակ առանձնակի կարևորեց Տաջիկստանի, որպես այս պահին ՀԱՊԿ նախագահող երկրի դիրքորոշումը՝ ընդգծելով, որ ստեղծված իրավիճակը ինքնին աննախադեպ է ՀԱՊԿ-ի համար և այս առումով յուրօրինակ փորձություն և իմիջային հարց, որպես միջազգային անվտանգային կառույցի համար:
Արմեն Գրիգորյանը ներկայացնելով ստեղծված իրավիճակը շեշտեց, որ Հայաստանը իրադրությունը ընկալում է, որպես ոտնձգություն իր սուվերենության և տարածքային ամբողջականության հանդեպ և ակնկալում է ՀԱՊԿ անդամ պետությունների դաշնակցային պարտավորությունների շրջանակներում համարժեք արձագանք:
Կողմերը քննարկեցին ստեղծված իրավիճակում ՀԱՊԿ կանոնակարգերով և փաստաթղթերով նախատեսված գործիքակազմերի և արձագանքման հնարավոր տարբերակների հետ կապված հարցերը:
Նասրուլլո Մախմուդզոդան իր հերթին կարևորեց հարցի խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը և բարձր գնահատեց հայկական կողմի զսպված և հավասարակշռված մոտեցումը:
Նասրուլլո Մախմուդզոդան կարևորելով հարցի արագ լուծման համար հնարավոր բոլոր մեխանիզմների գործարկումը՝ պատրաստակամություն հայտնեց ՀԱՊԿ շրջանակներում, որպես նախագահող երկրի ներկայացուցիչ աջակցել հարցի խաղաղ և արագ լուծմանը:
Ստեղծված իրավիճակի համատեքստում կողմերը կարևորեցին մոտ օրերս Դուշանբեում անցկացվելիք ՀԱՊԿ Արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը:
news.am
Յենս Սթոլթենբերգ. ՆԱՏՕ-ն չի ցանկանում նոր «սառը պատերազմ»
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, խոսելով գերմանական ամենամյա կրոնական համաժողովի առցանց քննարկման ժամանակ, ասել է, որ Դաշինքը պահպանում է Ռուսաստանի հետ երկխոսության պատրաստակամությունը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Սա Ռուսաստանի հանդեպ մեր երկկողմ մոտեցման հիմքն է: Զսպում, պաշտպանություն եւ երկխոսություն: Մենք Ռուսաստանին առաջարկում ենք երկխոսություն, բայց Ռուսաստանն, այնուամենայնիվ, ագրեսիվ է պահում իրեն»,- ասել է նա:
«ՆԱՏՕ-ն չի ցանկանում նոր «սառը պատերազմ» կամ սպառազինությունների մրցավազք, բայց մենք չենք կարող ընդունել, երբ միջազգային իրավունքն է խախտվում»,- ասել է Սթոլթենբերգը: Նրա խոսքով՝ հենց դրա համար անհրաժեշտ է «պահպանել տնտեսական պատժամիջոցներն ու ճնշումը» Մոսկվայի վրա, բայց միեւնույն ժամանակ պատրաստ լինել բանակցությունների: