Մեկնաբանություն. Հայաստանը Ադրբեջանին սպառանցել է ռազմական ուժի կիրառմամբ
10 կետերից բաղկացած Ղարաբաղյան զինադադարի համաձայնության կնքումից հետո հակամարտող կողմերի միջև լարվածությունն օրըստօրե ավելի մեծ ծավալներ է ստանում:
Այս կապակցությամբ ՀՀ ՊՆ-ն հանդես գալով մի հաղորդագրությամբ հայտարարել է.«ՀՀ տարածքում Ադրբեջանի զորայինների ներկայության շարունակման դեպքում, Հայաստանը չի բացառում ռազմական ուժի կիրառումը, ինչը ՀՀ անվիճելի իրավունքն է»:
Ըստ այս հաղորդագրության Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ոտնձգությունը անընդունելի է և Ադրբեջանի ուժերը ստիպված են դուրս գալ Հայաստանի սահմաններից:
Մայիսի 12-ին Ադրբեջանի զինված ուժերի մի խումբ ագրեսորներ մտել են Հայաստանի սահմանամերձ Սյունիքի մարզ և տեղակայվել Սև լճի շրջակայքում և չնայած Հայաստանի կառավարության պահանջին, մինչ օրս դուրս չեն եկել Հայաստանի տարածքից:
ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ջոզեֆ Բորելը Հայաստանի ու Ադրբեջանի միջև լարվածությունների սրման կապակցությամբ ասել է.«Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարներ Ջեյհուն Բայրամովի և Արա Այվազյանի հետ հեռախոսազրույցների ընթացքում կողմերին կոչ եմ արել հնարավորինս զսպվածություն դրսևորել և մեղմել լարվածությունները»:
ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուն նշել է.«Սահմանային տարաձայնությունները պետք է լուծվեն բանակցության միջոցով և ԵՄ-ը ողջունում է կողմերի միջև տեխնիկական բանակցությունները»:
Ավելի վաղ, Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր որ Ադրբեջանի բանակն առաջ է եկել Հայաստանի որոշ տարածքների սահմաններից և այդ պատճառով ինքը որոշում է կայացրել օգնության համար դիմել ՀԱՊԿ-ին:
Մեծ թվով փորձագետներ համոզված են, որ հիմնական խնդիրը ՌԴ-ի ու Թուրքիայի միջև առաջացած որոշ տարաձայնություններն են, որոնք հանգեցրել են առկա լարված իրավիճակին:
Ըստ երևույթին, ՌԴ-ն Թուրքիայից ակնկալում էր տարածաշրջանում ներկայություն հաստատելուց հետո, հեռանալ արևմտյան կառույցներից: Սակայն Թուրքիայի պաշտոնյաները ՌԴ-ի հետ ռազմական համագործակցությունից ու տարածաշրջանում ներկայությունից բացի, վերջերս հերթական անգամ խոսել են արևմտյան կառույցներին, այդ թվում՝ ՆԱՏՕ-ին ու ԵՄ-ին անդամակցելու մասին և վերջիններիս դիմել են ռազմական համագործակցության խնդրանքով:
Անկասկած այս խնդիրը խստացրել է ռուս պաշտոնատարների մտահոգությունները և այս պատճառով էլ ռուսները հերթական անգամ փորձում են վերականգնել նախկին իրավիճակը: Եթե Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի թիմը չկարողանա հունիսի 20-ին անցկացվելիք խորհրդարանական ընտրություններում ստանալ խորհրդարանի մեծամասնությունը, մեծ հավանականությամբ ՌԴ-ն կփոխի իր տարածաշրջանային քաղաքականությունը:
Հակառակ դեպքում, Փաշինյանի թիմը կրկին դառնա մեծամասնություն և անկասկած ՌԴ-ն գոհ կմնա զինադադարի համաձայնագրի գործադրման ընթացքից:
Այս ընթացքում ՆԱՏՕ-ի անդամ մի երկրի՝ Բաքվին աջակցող Թուրքիայի ներկայությունը, այն ել ՌԴ-ի սահմաններին մոտ, այնքան էլ չի անհանգստացնի Մոսկվայի կառավարությանը:
Հարկ է նշել, որ ՌԴ-ն բազմիցս մտահոգություն է հայտնել իր սահմանների մոտ ՆԱՏՕ-ի անդամ երկրի ներկայության կապակցությամբ և հայտարարել է, որ չի կարող դա հանդուրժել: