Մեկնաբանություն - Գազայի 11-օրյա պատերազմի հետևանքները
11-օրյա պատերազմից հետո վերջապես հրադադար հաստատվեց Իսրայելի և Պաղեստինի դիմադրության խմբերի միջև:
Իսրայելի և պաղեստինյան Դիմադրության պատերազմը սկսվեց մայիսի 10-ին, և մայիսի 21-ին որոշ շրջանակների միջնորդությամբ հրադադար հաստատվեց:
Կարևոր հարցն այն է, թե ի՞նչ հետևանքներ ունեցավ այս պատերազմը:
Դա պաղեստինյան Դիմադրության խմբերի զսպող ուժի ցուցադրումն էր: Պատերազմը ցույց տվեց, որ Դիմադրության խմբերը հատել են քարե պատերազմի մարտավարությունը և կարող են հրթիռային հզոր հարվածներ հասցնել Իսրայելի բանակին և ենթակառուցվածքներին: Այս պատերազմում պաղեստինյան դիմադրության խմբերը ավելի քան 4000 միջին ու փոքր հեռահարության հրթիռներ արձակեցին գրավյալ տարածքների վրա: Պատերազմի առաջին ժամին 300 հրթիռ արձակվեց գրավյալ տարածքների ուղղությամբ, որից 100-ը արձակվեցին առաջին րոպեին: Այս պատերազմը ապացուցեց դիմադրության խմբերի ուժը հետախուզական, տեխնիկական, մարտավարական և հարձակողական բնագավառներում և խմբերի կամքը պաշտպանել իրենց աշխարհագրական, պատմական և կրոնական ինքնությունը, ինչպես նաև պաշտպանել Ղոդսում բնակվող պաղեստինցիներին:
Դա բացահայտեց իսրայելական պաշտպանական համակարգի թույլ կողմերը: Իսրայելը, որը մանևրում էր Երկաթե գմբեթի պաշտպանական համակարգի արդյունավետության վրա, ականատես եղեվ որ պաղեստինյան դիմադրության հրթիռների ավելի քան 85 տոկոսը խոցել են թիրախները: Սա խնդիրը Իսրայելի ռեժիմի կողմից հրադադարի ընդունման պատճառներից մեկն է: Փաստորեն Իսրայելի մարտունակությունը խիստ կրճատվել է, հատկապես հակահրթիռային պաշտպանության ոլորտում և այս ռեժիմի համար այլևս հնարավոր չէր մնացել պատերազմը շարունակել ռազմական ոլորտում:
Նաև հոգեբանական խնդիրներ են առաջացել Իսրայելի բանակի և գրավյալ տարածքների քաղաքացիների համար: Պատերազմի երկարացումը մի կողմից ազդեց իսրայելցի զինվորականների հոգեբանական վիճակի վրա, իսկ մյուս կողմից ՝ խաղաղ բնակիչների կյանքի վրա: Գրավված տարածքներում դիմադրության կողմից հրթիռների շարունակական կրակումը լուրջ խնդիրների առաջցրեց քաղաքային կյանքի համար: Վիրավոր իսրայելցիների մեծ քանակը հոգեբանական խնդիրներ է առաջացրել Իսրայելի քաղաքացիների համար: Գրավյալ տարածքների հարավում ավելի քան 2 միլիոն բնակիչներ փախուստի և տարհանման են դիմել և այս իրավիճակն առաջացել էր սիոնիստական բնակավայրերի բնակիչների անվտանգությունն ապահովելու Իսրայելի ռեժիմի կարողության հանդեպ վախի և անվստահության պատճառով: Պաշտպանական համակարգի թույլ կողմերի բացահայտումը, ինչպես նաև իսրայելցի զինվորականների և խաղաղ բնակիչների հոգեբանական խնդիրները հանգեցրին պատերազմի տնտեսական հետևանքներին:
Իսրայելցիները հրադադարի ռեժիմի ընդունումը ընկալում են, որպես Իսրայելի պարտությունը պաղեստինյան դիմադրության դիմաց: Այսպիսով, գրավյալ տարածքներում ավելացել են Նեթանյահուի հասցեին հնչող քննադատությունները: Կարելի է ասել, որ այս պատերազմի չորրորդ հետևանքը Բենիամին Նեթանյահուի դիրքի թուլացումն էր իսրայելի իշխանության կառուցվածքում:
Իսրայելի Քնեսետի անդամ Իլյիտ Շաքիդն ասել է.«Իսրայելի համար ամոթ է դադարեցնել Գազայի պատերազմը»: Սիոնիստական ռեժիմի «Նոր հույս» կուսակցությունից, Գիեդոն Սաերը, նույնպես հայտարարել է, որ Գազայում դիմադրության խմբերի հետ հրադադարի հաստատումը խայտառակ պայմանավորվածություն է: Սիոնիստական Քնեսետի մեկ այլ անդամ ՝ Իթմար բեն Գաֆիրը, Իսրայելի ամոթալի ու նվաստացուցիչ հրադադարը անվանել է վտանգավոր հանձնում ՀԱՄԱՍ-ին և ասել է, որ հրադադարը բարդ իրավիճակ է ստեղծել Իսրայելի համար: