Մամուլի տեսություն 23.05.2021
Մասնագետներն ասում են, որ երջանկության զգացումը ձեռք է բերվում սովորելով:
Խոռասան օրաթերթ
Երջանիկ զգալու նախադրյալները
Մենք հաճախ ենք լսում որոշ զույգերից,- Այնիչը երջանիկ է և իմ բախտից, ես թշվառ եմ դարձել: Ի պատասխան նրանց պետք է ասել, որ երջանիկ լինել պետք է սովորել: Մենք պետք է պայմաններ ստեղծենք, որպեսզի մեզ այդպես զգանք: Այս օրենքը տարածվում է ոչ միայն ընդհանուր կյանքի, այլև գործընկերների, ընտանիքի և ծանոթների հետ բարեկամական հարաբերությունների վրա: Չկորցնեք երջանկության հնարավորությունը: Ոչինչ չանող մարդը կորցնում է երջանկության հնարավորությունը:
Քեյհան օրաթերթ
Ի՞նչպես Իսրայելը պարտվեց պատերազմում
Վերջին պատերազմում Պաղեստինի հաղթանակը կանխատեսելի էր, քանի որ Սիոնիստական ռեժիմը վերջին 16 տարում ոչ մի պատերազմում չէր հաղթել ՝ ոչ Լիբանանում և ոչ էլ Գազայում: Իսրայելը կարող էր միայն ռմբակոծել Գազան և զոհեր խլել, ինչը ինքնին համարվում էր թուլություն, քանի որ դա խանգարում էր ռեժիմի պաշտպաններին պաշտպանել վերջինիս հանցավոր գործունեությունը: Սիոնիստական ռեժիմը չէր սպասում, որ հարձակման կենթարկվի Գազայի հատվածի կողմից: Փաստորեն, վերջին երկու տարիներին Սիոնիստական վարչակարգը չէր կարողացել հասկանալ, որ պաղեստինցիները պատրաստվել են այս պատերազմին:
Այն բանից հետո, երբ սիոնիստաբնակ ավանների վրա Գազայից հրթիռների արձակմամբ պատերազմը սկսվեց, սիոնիստական շրջանակները և նույնիսկ բանակը սկսեցին բողոքել Իսրայելի ռազմական հետախուզական ծառայության աշխատանքից: Իրականում, այս անկանխատեսելի իրավիճակն Իսրայելի առաջին պարտությունն էր պատերազմում:
Էթեմադ օրաթերթ
Փոխգործակցության բանալին Իրանի ձեռքում է
Եթե Բայդենի կառավարությունը վերադառնա ՀԳՀԾ-ն, ապա տարածաշրջանում հիմնական հանգույցը կբացվի: Դա կսկսվի Ռիադի և Թեհրանի միջև լարվածության թուլացմամբ: Դեէսկալացիան, անշուշտ, կարող է օգնել Սիրիայի և Եմենի հակամարտություններին և ընդհանուր առմամբ նվազեցնել լարվածությունը տարածաշրջանում:
Էթեմադ օրաթերթ
Հյուսիսային Կորեայի առաջնորդը արգելել է պատռված ջինսերը և որոշ սանրվածքները
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը արգելել է պատռված ջինսերը և որոշ սանրվածքները՝ արևմտյան մշակույթի և կապիտալիստական կենսակերպի տարածումը կանխելու պատճառով:
orakarg.com
Anadolu-ի լրագրողն աշխատանքից հեռացվել է մաֆիայի հետ Թուրքիայի ՆԳ նախարարի կապերի մասին հարց հնչեցնելու համար
Թուրքական «Anadolu» գործակալությունը հայտարարել է իր թղթակից Մուսաբ Թուրանին աշխատանքից ազատելու մասին այն բանից հետո, երբ նա մամուլի ասուլիսում հարց էր հնչեցրել Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի՝ կազմակերպված հանցավորության հետ հնարավոր կապի մասին: Այդ մասին գրում է «ՌԻԱ նովոստի»-ն։
Ավելի վաղ Թուրքիայում հայտնի թուրքական մաֆիայի ղեկավարներից մեկը՝ Սեդաթ Պեկերը, որը թաքնվում է արտերկրում, YouTube-ում տեղադրել էր մի քանի տեսանյութ, որում նա մեղադրում էր մի շարք նախկին և ներկա բարձրաստիճան պաշտոնյաների, մասնավորապես՝ Սոյլուին, կոռուպցիայի և մաֆիայի հետ կապի մեջ։
Ըստ Պեկերի՝ ՆԳ նախարարն իրեն պաշտպանություն է առաջարկել և զգուշացրել է իր դեմ հետաքննություն սկսելու մասին՝ թույլ տալով նրան 2020-ի սկզբին լքել Թուրքիան, որպեսզի չձերբակալվի:
Ուրբաթ օրը մամուլի ասուլիսում Թուրանը Թուրքիայի արդյունաբերության և գյուղատնտեսության նախարարներ Մուստաֆա Վարանքին և Բեքիր Պակդեմիրլիին հարցրել էր, թե արդյո՞ք կառավարությունը մտադիր է պատասխանել այս մեղադրանքներին՝ հավելելով, որ Սոյլուն բարոյական լուրջ վնաս է հասցնում իշխող կուսակցությանը:
««Anadolu» գործակալությունը դադարեցրել է իր թղթակից Մուսաբ Թուրանի հետ պայմանագիրը, որը մամլո ասուլիսի ժամանակ հնչեցրել է լրագրողական չափանիշներին չհամապատասխանող հարցեր, դրանք վերածել քաղաքական քարոզչության՝ այն ուղիղ հեռարձակելով սոցցանցերում»,- ասվում է գործակալության տնօրինության տարածած հայտարարության մեջ։
Նշվում է, որ հայց է ներկայացվել նաև դատախազություն` ստուգելու, թե արդյոք Թուրանը որևէ ահաբեկչական կազմակերպության անդամ է:
.araratnews.am
ՀԱՊԿ-ը մեկնաբանել է Սյունիքում տիրող իրավիճակը
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի և ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հետ քննարկել է Սյունիքում տիրող իրավիճակը: Այս մասին հայտնում են ՀԱՊԿ-ի մամուլի ծառայությունից:
Նշվում է, որ ՀԱՊԿ-ն ուշադիր հետևում է Սյունիքում տիրող իրավիճակի զարգացումներին:
Ելնելով իրավիճակից, անհրաժեշտության դեպքում կձեռնարկվեն համապատասխան քայլեր, որոնք նախատեսված են ՀԱՊԿ-ի կանոնադրությամբ:
yn.am/
«Հայաստանի Հանրապետությունը երբեք միջանցքի հարց չի քննարկել և չի քննարկելու». վարչապետի պաշտոնակատար
Անվտանգության խորհրդի նիստում ելույթի ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև «Զանգեզուրի միջանցքի» թեմային. «Հայաստանում արդեն բավական երկար ժամանակ կառուցվում կամ զարգացվում է նաև Ադրբեջանի նախագահի կողմից բարձրաձայնվող «Զանգեզուրի միջանցքի» թեզը: Եվ շատ կարևոր եմ համարում ընդգծել, որ այստեղ նույնպես հայտնի քաղաքական շրջանակները հանդես են գալիս որպես Ադրբեջանի տեղեկատվական պայքարի գործակալներ: Ուզում եմ շեշտել, որ Հայաստանի Հանրապետությունը երբեք միջանցքի հարց չի քննարկել և չի քննարկելու: Այն քննարկումները, որ մենք ունեցել ենք՝ հրապարակային են, դրանք արտահայտված են հունվարի 11-ի համատեղ հայտարարության և եռակողմ աշխատանքային խմբի գործունեության հետ կապված պաշտոնական տեղեկատվության մեջ: Ուզում եմ ասել, որ տարածաշրջանի կոմունիկացիների բացումը, այո, մեր քաղաքական օրակարգում է, բայց դա որևէ կերպ չի կարող կապ ունենալ «միջանցքային» պրոպագանդայի հետ, որն այսօր շարունակում են քարոզել Ադրբեջանի և Հայաստանի կոնկրետ քաղաքական շրջանակներ»:
news.am
Լուկաշենկոն առաջարկել է հրաժարվել դոլարից ԵՏՄ-ում ածխաջրածինների ներքին առեւտրում
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն առաջարկել է Եվրասիական տնտեսական միությունում ածխաջրածինների ներքին առեւտրում հրաժարվել դոլարից։ Այս մասին նա ասել է այսօր՝ ելույթ ունենալով Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում, տեղեկացնում է БЕЛТА-ն։
«Համոզված եմ, եկել է ԵՏՄ-ում լուրջ քաղաքական որոշում կայացնելու ժամանակը ածխաջրածինների ներքին առեւտուրը ապադոլարացնելու վերաբերյալ»,- ասել է Բելառուսի նախագահը։
Նրա խոսքով՝ ԵՏՄ առաջնահերթ խնդիրներից մեկը արժույթների փոխարժեքները պահելուն եւ հաշվարկների անվտանգությունն ապահովելուն ուղղված համակարգված միջոցների հարցի մշակումն է։ «Այս առնչությամբ մենք ողջունում ենք միության ընդհանուր վճարային տարածքի զարգացումը, այդ թվում ազգային արժույթների հաշվարկի անցնելը խթանելու նպատակներով»,- նշել է Լուկաշենկոն։
Նա նաեւ կարեւոր է համարում ԵՏՄ անդամ պետությունների ֆինանսական շուկաների փոխադարձ հասանելիությունը դյուրինացնող եւ հետագայում ընդհանուր ֆինանսական շուկայի ստեղծմանն ուղղված աշխատանքը շարունակելը։