Մեկնաբանություն- Դիմադրության հրամանատարներին ուղղված սպառնալիքներով, բացահայտվել է Իսրայելի ահաբեկչական բնույթը
(last modified Sun, 23 May 2021 14:42:32 GMT )
Մայիս 23, 2021 19:12 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Դիմադրության հրամանատարներին ուղղված սպառնալիքներով, բացահայտվել է Իսրայելի ահաբեկչական բնույթը

Սիոնիստական ռեժիմի պատերազմի նախարար՝ Բենի Գանցը սպառնացել է Պաղեստինի իսլամական դիմադրության շարժման՝ ՀԱՄԱՍ-ի ղեկավարներին:

Սիոնիստական ռեժիմն իր կազմավորման օրից  սպառնացել է ահաբեկչությամբ: Այդ ռեժիմի կազմավորումից ընդամենը մի քանի ամիս անց, երբ սիոնիստական ​​խմբավորումները սպանեցին շվեդ ավագ դիվանագետ, արաբների և Իսրայելի միջև ՄԱԿ-ի միջնորդ Ֆոլկե Բերնադոտին, սկսվեցին այդ ռեժիմի ահաբեկչությունները: Բեռնադոտը առաջարկել էր խաղաղության գաղափարներ, այդ թվում դադարեցնել հրեական միգրացիան Պաղեստինի տարածքներ և Ղոդսը թողնել արաբական տիրապետության տակ:

1950-ական թվականներից, Սիոնիստական ռեժիմը ահաբեկչությունն ընդունել է որպես կայուն դոկտրինա, առանց անդրադառնալու անմարդկային այդ քայլի քաղաքական ու օրինական հետևանքներին:

Անվտանգության ու ռազմական ոլորտում, իսրայելցի լրագրող Ռոնեն Բերգմանը 2018թ. հրապարակված «Ել ու սպանիր» խորագրով գրքում գրել է, որ Իսրայելն իր 70 տարվա պատմության ընթացքում իրականացրել է 2700 մահափորձ: Ամերիկացի մտավորական և լեզվաբան Նոամ Չամսկին վերջերս հայտարարել է, որ «տեռորի» ռազմավարությունը իսրայելական հիմնարար քաղաքականությունն է:

Այսօր Իսրայելի պատերազմի նախարար Բենի Գանցը սպառնացել է, որ սպանելու է ՀԱՄԱՍ-ի քաղաքական գրասենյակի ղեկավար Յահյա Ալ-Սանվարին և ՀԱՄԱՍ-ի ռազմական թև՝ Էզեդդին Ղեսամ գումարտակների հրամանատար Մոհամմեդ Ալ-Զեյֆին: Գանցի այս բացահայտ հայտարարությունը մի քանի կարևոր կետ է պարունակում:

Առաջին կետն այն է, որ Սիոնիստական ռեժիմը պատերազմում պարտվելիս, ահաբեկչության է դիմում, որն ամենաստոր արարքներից է: Այսօր, երբ Սիոնիստական ռեժիմը պարտվել է 12-օրյա պատերազմում, օրակարգի մեջ է դրել ՀԱՄԱՍ-ի հրամանատարների սպանությունը, որպեսզի այդպիսով խնդրի առջև կանգնեցնի այդ խմբավորմանը: Այս բոլորն այն դեպքում, երբ ՀԱՄԱՍ-ն ու Դիմադրության մյուս խմբավորումները բազմիցս ապացուցել են, որ իրենց հրամանատարների նահատակությամբ, ավելի վճռակամ են դառնում Դիմադրության և Իսրայելին հարվածելու հարցում: 12-օրյա պատերազմում Պաղեստինի Դիմադրության ուժերի ցուցադրած հրթիռային կարողությունը Դիմադրության հրամանատարների նահատակության արդյունք է:

Երկրորդ կետն այն է, որ Իսրայելի ռեժիմի պատերազմի նախարարը բացահայտ կերպով է սպանությամբ սպառնացել ՀԱՄԱՍ-ի հրամանատարներին: Այլ խոսքով, Իսրայելն անտեսում է միջազգային իրավունքները, որովհետև ավելի վաղ կատարած սպանություններից հետո, միջազգային կառույցներից և ոչ մեկը  որևէ քայլ չձեռնարկեց Իսրայելի դեմ:

Անցած ուրբաթ օրը, Իսրայելի և Պաղեստինի Դիմադրության միջև հրադադարի հաստատումից հետո, Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանն ասել է.«Իսրայելը զավթիչ և ահաբեկչական ռեժիմ է և ժամանակն է, որ աշխարհն իր աչքերը բացի այդ իրողության վրա»:

Երրորդ կետն այն է, որ սպանությամբ սպառնալը չի սարսափեցրել Դիմադրության հրամանատարներին: Նրանք ողջունում են նահատակությունը: Որովհետև նահատակությունն արմատավորված է իսլամի հոգևոր արժեքներում: Այդ հիմամբ, այն պայմաններում, երբ Բենի Գանցը սպանությամբ է սպառնացել  ՀԱՄԱՍ-ի քաղաքական գրասենյակի ղեկավարին, շաբաթ օրը, Յահյա Ալ-Սանվարը Գազայում փողոց դուրս գալով, այցելել է Ալ-Ղեսամ գումարտակների հրամանատար  նահատակ Բասեմ Իսայի բնակարան: