Մամուլի տեսություն 24.05.2021
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i141526-Մամուլի_տեսություն_24.05.2021
Երևանում ԻԻՀ դեսպանությունը հայտարարել է, որ Իրանում 160 հայ զինվորների գտնվելու մասին հայկական ԶԼՄ-ներում շրջանառվող լուրերը չեն համապատասխանում իրականությանը:
(last modified 2026-04-22T14:27:35+00:00 )
Մայիս 24, 2021 08:13 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 24.05.2021

Երևանում ԻԻՀ դեսպանությունը հայտարարել է, որ Իրանում 160 հայ զինվորների գտնվելու մասին հայկական ԶԼՄ-ներում շրջանառվող լուրերը չեն համապատասխանում իրականությանը:

Քեյհան օրաթերթ

Լոնդոնում տեղի ունեցած մեծ ցույցերի ժամանակ ծածանվել են  Իրանի, Պաղեստինի և ԻՀՊԿ-ի  դրոշները

Կիրակի օրը Բրիտանիայի մայրաքաղաքում հակասիոնիստական ​​ցույց է տեղի ունեցել: Որոշ ԶԼՄ-ների հաղորդմամբ, ցույցին մասնակցել է 150 հազար մարդ:

Լոնդոնի բնակիչները բարձրացրել են Իրանի, Պաղեստինի և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի դրոշները  և իրենց աջակցությունը հայտնելով Դիմադրությանն ու դատապարտելով Սիոնիստական ​​ռեժիմին, վանկարկել են «Իսրայելն ահաբեկիչ է» կարգախոսը:

Իրանի և ԻՀՊԿ դրոշները ծածանվել  են Պաղեստինի դրոշի կողքին, մինչդեռ շատ սիոնիստ պաշտոնյաներ, այդ թվում ՝ ԱՄՆ-ում ռեժիմի նախկին դեսպանը, Իրանին հայտարարել են «Սաիֆ ալ-Ղուդս» գործողության հաղթող կողմը: Լոնդոնից բացի, երեկ նման ցույցեր տեղի են ունեցել նաև Բեռլինում, Փարիզում և Նյու Յորքում:

 

Իրան օրաթերթ

ՄԱԳԱՏԷ-ի հետ Իրանի համաձայնագիրը կերկարաձգվի

Իրանի նախագահը հայտարարել է, որ  Վիեննայի բանակցությունները պետք է շարունակվեն, մինչև վերջնական համաձայնության հասնելը, իսկ  Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը իրավունք չունի հասանելիություն ունենալ  Իրանի միջուկային օբյեկտներում տեղակայված տեսախցիկներին:

Միևնույն ժամանակ, Իրանի  Ազգային անվտանգության գերագույն խորհրդի իրազեկ աղբյուրը հայտարարել է, Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ Իրանի համաձայնագիրը երկարաձգելու հնարավորության մասին:

Անցյալ չորեքշաբթի Վիեննայում ՀԳՀԾ-ի հանձնաժողովի շրջանակներում կայացավ Իրանի և Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Չինաստանի, Ռուսաստանի և Եվրամիության ներկայացուցիչների բանակցությունների չորրորդ փուլը:

Իրանի գլխավոր բանակցող Սեյեդ Աբբաս Արաղչին նիստից հետո հայտարարեց, որ մշակվել են համաձայնագրի հիմնական տեքստը և դրա «հավելվածները» և որ դիվանագիտական ​​առաքելությունները կվերադառնան իրենց մայրաքաղաքներ ՝ վերջնական խորհրդատվությունների համար:

 

Համշահրի օրաթերթ

ՀԱՄԱՍ-ի ստորգետնյա թունելների ցանցը լուրջ խնդիր է դարձել իսրայելական բանակի համար

  ԶԼՄ-ների հաղորդման համաձայն, Գազայի և ՀԱՄԱՍ շարժման «թունելների խնդիրը»  ռազմական և անվտանգության ոլորտներում լուրջ խնդրի է վերածվել Սիոնսիտական ռեժիմի համար: Ըստ իսրայելական բանակի նախկին խոսնակ Շաուլ Շայի, դրանք առանցքային դեր են խաղացել Իսրայելի դեմ ՀԱՄԱՍ-ի կանխարգելգիչ գործողությունների ործում:

«Ալ Ջազիրա» հետազոտական ​​կենտրոնի կողմից հրապարակված ուսումնասիրության մեջ ասվում է.«Թունելները տարբերվում են ՝ կախված գտնվելու վայրից և նպատակներից»: Գազայի ներսում հաղորդակցական կամ օգնության թունելները հիմնականում կարճ են և ունեն նվազագույն հնարավորություններ: Ավելի բարդ գործողությունների և  ռազմական նպատակներով, ինչպիսիք են՝ զենքի պահեստներ կամ հարձակման ցանցեր թունելներ կառուցելու համար ավելի ամուր նյութեր են օգտագործվում: Ուսումնասիրությունը գնահատում է նաև, որ Գազայում Համասի ստորգետնյա թունելների ընդհանուր մակերեսը կազմում է ավելի քան 500 կիլոմետր:

 

Ջամե Ջամ օրաթերթ

 

Երևանում ԻԻՀ դեսպանությունը հայտարարել է, որ Իրանում 160 հայ զինվորների գտնվելու մասին հայկական ԶԼՄ-ներում շրջանառվող լուրերը չեն համապատասխանում իրականությանը:

Հայաստանում Իրանի իսլամական հանրապետության դեսպանությունը հերքում և կեղծ ու  անհիմն է համարում որոշ հայկական  որոշ լրատվամիջոցներում շրջանառվող  այն լուրերը, թե Իրանում են գտնվում 160 հայ զինվորներ և իրանական կողմը,  նրանց վերադաձնելու համար, նախապայմաններ է ներկայացրել։

Հիշեցնենք, որ այսօր որոշ հայկական ԶԼՄ-ներում տեղեկություններ են շրջանառվում, թե Արցախյան 44-օրյա պատերազմի օրերին 160 հայ զինվոր է հատել հայ-իրանական սահմանը:

 

aravot.am

ՀԱՊԿ-ի դռները պետք է բաց լինեն Ադրբեջանի համար. Ռուսաստանի ԱԳՆ

Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն Известия թերթի հետ զրույցում հայտարարել է, թե ՀԱՊԿ-ի դռները պետք է միշտ բաց լինեն բոլոր երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի համար։

«․․․Ինչ վերաբերում է մյուս երկրներին, այդ թվում՝ Ադրբեջանին, ՀԱՊԿ դռները պետք է բաց լինեն բոլորի համար։ Միակ բանը, որ կարող է խանգարել մուտքին, կանոնակարգի դրույթն է, ըստ որի՝ ՀԱՊԿ-ին անդամակցելու համար նրա անդամների միջև դիվանագիտական հարաբերություններ պետք է լինեն։ Ադրբեջանի ու Հայաստանի միջև առայժմ չկան նման հարաբերություններ։ Երբ դրանք հաստատվեն, հույս ունենք, վաղ թե ուշ կլինի դա, այդ հարցն էլ կարող է գործնական հարթություն մտնել», – ասել է Ռուդենկոն։

 

1in.am

ՌԴ ՊՆ-ն հայտնել է Սիրիայում քիմիական զենքի կիրառմամբ հնարավոր սադրանքների մասին

Սիրիայում ահաբեկիչները քիմիական զենքի կիրառմամբ սադրանքներ են պատրաստում։ Այս մասին նախազգուշացրել է Սիրիայում պատերազմող կողմերի հաշտեցման կենտրոնի ղեկավարի տեղակալ, փոխծովակալ Ալեքսանդր Կարպովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։ Նրա խոսքով՝ տեղեկություններ են ստացվել Իդլիբ նահանգի արևմուտքում «Հայաթ Թահրիր Ալ-Շամ» ահաբեկչական խմբավորման գրոհայինների ակտիվացման մասին։

«Ըստ առկա տեղեկատվության՝ գրոհայինները ծրագրում են մայիսի 26-ին Սիրիայում կայանալիք նախագահական ընտրությունների նախաշեմին քիմիական հարձակում կազմակերպել»,-ասել է Կարպովը՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ նախօրեին, ընդդիմադիրների կողմից վերահսկվող տարածքներում գործող «Սպիտակ սաղավարտներ» հումանիտար կազմակերպության ներկայացուցիչների ուղեկցությամբ 2 բեռնատարով Ջիսեր-Էր-Շուգուր բնակավայր է տեղափոխվել քիմիական նյութ, հավանաբար՝ քլոր:։

Սիրիայում նախագահական ընտրություններին մասնակցելու համար առաջադրվել է 3 թեկնածու, այդ թվում՝ գործող նախագահ Բաշար ալ-Ասադը, ով մտադիր է ընտրվել երրորդ անգամ:

 

orakarg.com

Կրեմլը արձագանքել է «Հյուսիսային հոսք 2»-ի դեմ ԱՄՆ նոր պատժամիջոցներին

Կրեմլում հայտարարել են, որ կցանկանային հասկանալ Միացյալ Նահանգների գործողությունները, որոնք նոր պատժամիջոցներ են սահմանել «Հյուսիսային հոսք 2»-ի դեմ երկու երկրների նախագահների հանդիպման անցկացման մտադրության մասին հայտարարությունների ֆոնին, գրում է «Ինտերֆաքս»-ը:

«Պետք է պարզել դա: Մեր գործընկերների մոտ ամեն ինչ սովորականի նման է: Խոսում են մի բան, անում բոլորովին այլ բան»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը` պատասխանելով հարցին` արդյո՞ք Վաշինգտոնի այս քայլը հաշվի կառնվի Մոսկվայի կողմից Վլադիմիր Պուտինի հնարավոր հանդիպման մասին որոշում կայացնելիս: «Տեսնենք, թե ինչպես ավելի լավ կլինի մեզ համար»,- հավելել է Պեսկովը:

 

yerevan-times.com/

ԱՄՆ-ում և ԵՄ-ում կոչ են արել արգելք սահմանել Բելառուսի երկնքով բոլոր թռիչքների համար

ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատի արտաքին հարցերով հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը , Մեծ Բրիտանիայի, Իռլանդիայի, Լատվիայի, Լիտվայի, Լեհաստանի, Չեխիայի և Գերմանիայի մի խումբ օրենսդիրների հետ հանդես են եկել հայտարարությամբ՝ կապված Մինսկում Ryanair-ի ինքնաթիռի հшրկшդիր վայրէջքի և Nexta տելեգրամյան ալիքի լրագրող Ռոման Պրոտասևիչի ձերբшկшլnւթյшն հետ կապված , փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Մենք կոչ ենք անում Քաղավիացիայի միջազգային կազմակերպությանը шնհшպшղ հետաքննել ազատ միջազգային ավիատարանցման այդ ակնհայտ խшխտnւմն ու ավիացիայի համար հանդիսացող այդ uպш-ռնшլիքը։ Մենք կոչ ենք անում հեռացնել Բելառուսին Քաղավիացիայի միջազգային կազմակերպությունից և шրգելք սահմանել Բելառուսի երկնքով բոլոր թռիչքները , ներառյալ՝ դեպի այդ երկիր և երկրից դուրս»,-ասվում է Մենենդեսի մամլո ծառայության հրապարակած փաստաթղթում:

Օրենսդիրները կոչ են արել նաև ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի երկրներին պшտժшմիջnցներ սահմանել բելառուսական ղեկավարության դեմ և դադարեցնել Ինտերպոլից և այլ միջազգային կազմակերպություններից օգտվելու նրա հնարավորությունները Եվրոպայում ժողովրդավարության նկատմամբ հետագա հшրձ-шկnւմների համար։

orakarg.com

Պուտինը և Լուկաշենկոն կհանդիպեն հաջորդ շաբաթ

Հաջորդ շաբաթ Սոչիում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բանակցություններ կանցկացնի  բելառուս գործընկեր Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, ինչպես նաև նախատեսված է տնտեսական հարցերի շուրջ խորհրդակցություն։ Հաղորդում է Ռիա Նովոստին։

Իսկ ավելի վաղ հաղորդվել էր, որ  երկուշաբթի Սոչիում Պուտինը կհանդիպի Ղրղզստանի նախագահի հետ և խորհրդակցությունների շարք կանցկացնի ռազմական հարցերի քննարկման նպատակով։