Մեկնաբանություն. Ամերիկացի զորայինների հարցով Իրաքի Դիմադրության համբերությունը սպառվել է
Իրաքի Դիմադրության խմբավորումների համադրման կենտրոնը մի հաղորդագրություն տարածելով հայտարարել է, որ ավարտվել է Իրաքում ամերիկացի զավթիչների ներկայության վերջնաժամկետը և ամերիկացի ահաբեկիչ ուժերի կենտրոնների դեմ հարձակումները ավելի են ուժեղանալու:
Անցած մեկ ու կես տարվա ընթացքում, Իրաքի անվտանգության կարևորագույն թեմաներից է եղել այդ երկրում ամերիկացի բանակայինների ներկայությունը: 2020թ. հունվարի 3-ին, Բաղդադի օդանավակայանի մոտակայքում, ԻՀՊԿ-ի Ղոդսի ստորաբաժանման հրամանատար, գեներալ Ղասեմ Սոլեյմանիի և Իրաքի Հաշադ Ալ-Շաաբի ուժերի փոխնախագահ Աբումեհդի Ալ-Մոհանդեսի սպանությունից հետո, Իրաքից ամերիկացի բանակայինների հեռանալը դարձավ հանրային պահանջ:
Անցած հունվարի 24-ին, ավելի քան մեկ միլիոն իրաքցիներ հակաամերիկյան ցույցի մասնակցելով, Իրաքից ամերիկացի զավթիչ բանակայինների դուրս քաշվելն են պահանջել:
Անցած մեկ ու կես տարվա ընթացքում, քաղաքական ու ռազմական տարբեր շրջանակներում Իրաքի Դիմադրության խմբավորումները բազմիցս պահանջել են ամերիկաի զավթիչները հեռանալը: Թվում է, թե Իրաքում ամերիկացի բանակայինների դեմ տեղաշարժերը երկու գլխավոր դրդապատճառ ունեն:
Առաջինը Իրաքի կառավարության պասիվությունը և ամերիկացի բանակայինների դուրս գնալու հարցով պաշտոնատարների մոտ վճռակամության բացակայությունն է: Իրաքի ժողովուրդն ու որոշ խմբավորումներ վարչապետ Մուստաֆա Ալ-Քազեմիից պահանջում են հետևել երկրից ամերիկացի զորայինների հեռանալու մասին խորհրդարանի վավերացրած օրենքին: Չնայած այդ թեմայով բանակցությունների մի քանի փուլ տեղի ունեցավ Բաղդադի ու Վաշինգտոնի պաշտոնատարների միջև, սակայն Ալ-Քազեմիի ժամանակավոր կառավարության կազմավորումից մեկ տարի անց, Իրաքից ամերիկացի բանակայիննրի հեռանալու լուրջ նշաններ չեն նկատվում: Անցած օրը հրապարակված Իրաքի Դիմադրության խմբավորումների համադրման կենտրոնի հաղորդագրության մեջ ամերիկացի բանակայինների հեռանալու մասին բանակցությունները սխալ ընթացքը համարվել է նրանց ներկայության օրինական ժամկետի ավարտի պատճառներից մեկը:
Երկրորդ պատճառը Իրաքի Դիմադրության խմբավորումների իրազեկվածությունն է ԱՄՆ-ի խաբեությունների մասին: Հարց, որին անդրադարձ է եղել նաև անցած օրվա հաղորդագրության մեջ: Այդ խաբեություններից է իրաքցի զորայիններին վերապատրաստելու նպատակով Իրաքում ներկայությունը շարունակելը: Այդ պատրվակով որոշվել է շուրջ երկու հազար ամերիկացի զորայիններ մնան Իրաքում: Դիմադրության խմբավորումները մերժելով այդ որոշումը, դա պատրվակ են համարել ամերիկացի բանակայինների հեռանալու մասին 2020թ. հունվարի 5-ին, վավերացված Իրաքի խորհրդարանի օրենքն անտեսելու համար:
Անցած օրը, Իրաքի Դիմադրության համակարգման կենտրոնի հայտարարությունը վկայում է այն մասին, որ Իրաքի հողում ԱՄՆ-ի զորքերի դեմ սպառնալիքները կավելանան: Այս կապակցությամբ, անցած օրը, հայտարարության ավարտից 5 ժամ չանցած, Իրաքի դիմադրության ուժերը 7 գործողություն են իրականացրել ամերիկացի զավթիչների դեմ: Թվում է, որ Իրաքի Դիմադրությունը եկել է այն եզրակացության, որ ԱՄՆ-ին Իրաքից իր զորքերը դուրս տանել պարտադրելու միակ ճանապարհը նրանց նկատմամբ անապահովության և սպառնալիքների տարածումն է, ինչպես տեղի ունեցավ Աֆղանստանում, որտեղ Բայդենի կառավարությունը, ի վերջո, ստիպված եղավ ամերիկյան զորքերը դուրս բերել այդ երկրից: Կարելի է ասել, որ ամերիկյան զորքերի դուրսբերման վերաբերյալ իրաքյան դիմադրության խմբերի երեկվա հայտարարությունը նրանց «համբերության» քաղաքականության վերջն էր: